AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1142, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Ա.

Անժամանակ կյանքից հեռացավ մեր վաստակաշատ գործընկերՙ լրագրող, գրող եւ հետազոտող Սերգեյ Գալոյանը: Չգիտեմՙ նա ունե՞ր Գրողների միության անդամատոմս, թե՞ ոչ: Այնքան էլ կարեւոր չէ: Քանզի նա իրո՛ք գրող էրՙ երեւակայության իր թռիչքով, կյանքի հակասությունները տեսնել-դիտարկելու, դրանք գեղարվեստորեն սրելու իր ընդունակությամբ, նաեւՙ իր ընտրած-կերտած կերպարներին հարազատի պես մերձենալու, անկախ մեղքերից նրանց սիրելու մարդկայնականությամբ, ծիծաղելիի մեջ ողբերգականը եւ ողբերգականի մեջ ծիծաղելին նկատելու կարողությամբ: Եթե չլիներ գրականության նկատմամբ մերօրյա անտարբերությունը, ապահովաբար նա պրոֆեսիոնալ գրող կդառնարՙ յուրովսանն հարստացնելով մեր ժամանակակից գրականությունը: Դա էր պատճառը, այդ վերաբերմունքը, որ նա ընտրեց լրագրողի մասնագիտությունը, աշխատեց տարբեր թերթերում: Շուրջ 8 տարի նա եղավ նաեւ «Ազգ»ի խմբագրակազմի անդամ, պատասխանատուՙ մեր մշակութային էջի: Մեր թերթի էջերում բազմաթիվ են նրա ստորագրած հոդվածները, նաեւ երգիծական նյութերը, որոնք ընթերցվում էին հափշտակությամբ: Կյանքի վերջին տարիներին, այնուամենայնիվ, վերադարձավ գիրք հեղինակելու իր կրքին, որպես ընդհանուր թեմա ընտրելովՙ այսպես կոչված գողական աշխարհը, իրար հետեւից լույս ընծայելով հայ նշանավոր գողերի մասին հետաքրքական գործեր: Գրքերՙ որոնք ընթերցվում էին մեծ շնչով: Կատակով ինքնիրեն «գողագետի» կոչում էր տվել: Հաճախ էր հրավիրվում հեռուստատեսությունՙ հարցազրույցի, այդ միեւնույն թեմատիկայի շուրջը:

Անողոք հիվանդությունը շուտ զգետնեց նրան: Ափսոս: Նրա երկնագույն աչքերում դեռեւս շատ խոստումներ էին կայծկլտումՙ ստեղծագործական անակնկալների խոստումով:

Հարգանք իր հիշատակին, ցավակցություն իր հարազատներին եւ ընկերներին:

***

Գրող, լրագրող Սերգեյ Գալոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Դավիթաշենի Զովունի 21/1 հասցեում գտնվող սգո սրահից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.