AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 22-05-2015



Տեղադրվել է` 2015-05-21 23:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2679, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 3

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

ՌԵԿՏՈՐԱՏ

2015-2016 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (Առկա ուսուցում, անվճար հիմունքներով, տարկետման իրավունքով)

1. Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն եւ պատմություն, անձի հոգեբանություն - ԺԹ.00.01 - 1տ.

2. Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա

/Կերպարվեստ / - ԺԳ.00.02 - 1տ.

Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ, հանձնել են քննություն օտար լեզվից եւ համակարգչից օգտվելու հմտություններ առարկայի տարբերակված ստուգարք, հաղթահարելով անցումային շեմերը`

Դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

1. Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:

2. Մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմի եւ գնահատականների ներդիրի պատճենները, բացառությամբ այս տարվա շրջանավարտների, որոնց թույլատրվում է ներկայացնել ավարտական տեղեկանք:

3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն եւ չորս լուսանկար (3x4 չափի):

4. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

5. Ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում, մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գնահատականով:

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից: «Բավարար» գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից:

Մասնագիտական քննությունից հավասար գնահատական ստանալու դեպքում մրցույթն իրականացվում է հաշվի առնելով հետեւյալ ցուցանիշները ըստ հերթականության:

ա/ «Օտար լեզու» եւ «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկայից ստացած տարբերակված ստուգարքների գնահատականները:

բ/ Հրատարակված գիտական աշխատանքների քանակը:

գ/ Մագիստրոսի կամ բարձրագույն կրթության մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը:

դ/ Մագիստրոսական ատենախոսության կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի պաշտպանության գնահատականները:

ե/ Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում, օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչեւ հունիսի 4-ը, ժամը 16.30:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2015թ. հունիսի 9-ից 13-ը:

Տեղեկությունների համար դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին, հեռ. 59-70-78

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 22-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.