AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 816, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ԿՈՄԻՏԱՍ: ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿԸ»

Հ. Ծ.

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ Քեմբրիջում (Միացյալ թագավորություն) «Ջեյնըս» («Յանուս») հրատարակչատունը (Janus Publishing Company) լույս է ընծայել անգլերեն լեզվով Սերժ Մոմճյանի «Կոմիտաս: Արվեստագետն ու նահատակը» (Komitas, The Artist and The Martyr) հատորը, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:

222 էջ պարունակող գիրքը պատմում է հայ խոշորագույն երաժիշտ-բանահավաք, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ եւ հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր անմահն Կոմիտասի մեծ վաստակի, փայլուն հաղթանակների, բայց նաեւ ողբերգական վախճանի մասին:

Հեղինակըՙ Սերժ Մոմճյանը մասնագիտությամբ լրագրող է: Հետեւել է նաեւ գեղարվեստական վեպեր գրելու հատուկ դասընթացների: Աշխատակցել է Բեյրութում լույս տեսնող «Դեյլի Սթար» (Daily Star) թերթին եւ լոնդոնյան «Իվենտս» (Events) լրատվական ամսագրին: Վեպեր սկսել է գրել 40 տարեկանից: Հեղինակ է «Անտեսանելի գիծը», «Հակասական դրդապատճառներ», «Օպերայի երգիչը» եւ «Անցյալի հիշողություններ» հատորները, որոնք հրատարակվել են Մեծ Բրիտանիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.