AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԹՈՒՐՔԻԱ. ՔԻՆԶԵՐԸ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ

Հ. Ծ.

Ըստ «Today՛s Zaman» թուրքական թերթի «Նյու Յորք Թայմսի» լրագրող Սթիվն Քինզերը մայիսի 26-ին պետք է ներկա գտնվեր Թուրքիայի հարավային նահանգ Այնթապում (Գազի Անթեպ) իր պատվին կազմակերպված հանդիսությանը, որի ընթացքում «պատվավոր քաղաքացի» պետք է հռչակվեր նա: Քինզերը 1996-ից 2000 թվականը ամերիկյան վերոնշյալ թերթի ստամբուլյան գրասենյակի տնօրենն էր եւ այդ պատվին էր արժանանալու հռոմեական խճանկարների փրկությանը նպաստող հետազոտական հոդված տպագրելու համար, որի հետեւանքում միլիոնավոր զբոսաշրջիկներ էին սկսել այցելել Սիրիային սահմանակից այդ քաղաքը:

Վերջին պահին, սակայն, նրան տեղեկացրել են, որ ոչ մի հանդիսություն էլ չի լինելու, ինքը «պատվավոր քաղաքացու» տիտղոսին չի արժանանալու: Պատճա՞ռը: Հայտնաբերել են նրա հոդվածներից մեկը, որտեղ նա քննադատական տողեր է գրել Էրդողանի հասցեին: «Խորտակելով չափազանց զգուշորեն կառուցված հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի եւ Սիրիայի հետ, Էրդողանը թուլացրեց իր երկիրը եւ նպաստեց Մերձավոր Արեւելքի ապակայունացմանը», գրել էր նա «Բոստոն Գլոբում», ավելացնելով, որ Էրդողանն այժմ հսկայական պալատ է տեղափոխվել, երկրում լրագրողներ են ձերբակալվում եւ այլ բռնություններ իրականացվում:

Հանդիսության չեղյալ հայտարարվելը եղել է «նախագահ Էրդողանի անձնական հրամանով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.