AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 683, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՅՈՑ ԽՈՐՐՀՐԴԱՐԱՆՆ` ԱՐՏԱՀԵՐԹ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ

Մ.Խ.

Արտահերթ նիստերի գումարմամբ Ազգային ժողովն այս տարի երեւի ռեկորդակիր է, ու չես հասցնում աչքդ ճպել` մեկը մյուսից ավելի կարեւոր այնպիսի օրենքներ են քննարկվում խորհրդարանում արտահերթ ընթացակարգով, որ խիստ կասկածում ենք պատգամավորների կողմից դրանց մեծ մասի` խորությամբ ընկալումն ու լուրջ ընդդիմախոսությունը: Միգուցե այստեղ խորհրդարանականների մեղքն էլ կա, որոնք հանկարծ բոլորն էլ միաժամանակ բոցավառվում են, երբ, ասենք, հայանպաստ հենքով որեւէ քաղաքական հայտարարություն է քննարկվում, կամ մարդկանց վիճակը բարելավող ինչ-որ օրինագիծ, ու բոլորն են այդ դեպքում իրար հերթ չտալով աշխատում իմացած գեղեցիկ բառապաշարի ողջ լիցքն օգտագործել` գովերգելու համար այդ նախաձեռնությունը: Այդպես կորչում է սովորական նիստերի թանկարժեք ժամանակը` բազմաթիվ նախաձեռնություններ չքննարկված թողնելով: Մյուս` առավել էական պատճառը միգուցե նա է, որ շատ օրենքներ, հատկապես տնտեսական, կամ սկզբունքորեն հայեցակարգ փոխող, սովորական ընթացակարգով քննարկվելու դեպքում կարող են լուրջ դիմադրության արժանանալ, ահա եւ «սղղացնում են» դրանք արտահերթ` քսանչորսժամյա ռեժիմով, ամռան հույսը սրտում մեր«հոգնած-դադրած» պատգամավորների թույլ դիմադրողականության պայմաններում: Չենք կարող, իհարկե, փոխանցել արդեն մեկ շաբաթ տեւող արտահերթ նիստի կարեւոր օրենսդրական փոփոխությունների ողջ արեալը, բայց մի քանի կարեւոր փոփոխությունների մասին մեր ընթերցողին իրազեկենք:

Սկսենք երեկվա այն նախագծից, որով էլեկտրաէներգիայի թանկացման ցնցակաթվածից հետո ուշքի գալու ժամանակ չտալով սպառողին` Ակցիզային հարկի օրենքը փոխելու միջոցով կառավարությունն առաջարկում է վերանայել այս հարկատեսակով հարկվող մի շարք ապրանքների, մասնավորապեես ` օղու եւ ծխախոտի հարկման դրույքաչափերը, որոնք ըստ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի հիմնավորման` չորս անգամ ավելի ցածր են ԵՏՄ տարածքի դրույքաչափերից: Այս ապրանքատեսակների ակցիզայն հարկումը տասն տոկոսով ավելանում է (գինին ու կոնյակը ներառված չեն, որպես ՀՀ-ում գերակա տնտեսական շահի սուբյեկտ): Բա: ԵՏՄ էինք մտնում տնտեսապես լավանալու, էժան ապրանք ունենալու համար, բայց, հակառակը, փաստորեն թանկանում են: Ավելանում են նաեւ դիզվառելիքի, բենզինի, որպես վառելիք օգտագործվող սեղմված գազի դրույքաչափերը: Նոր դրույքաչափերը կգործեն եկող տարվա հունվարի մեկից եւ, անպատճառ, թանկացումների շղթայական ռեակցիա կառաջացնեն նաեւ այլ ապրանքատեսակների հետ կապված: Այս նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ պատգամավորների կողմից, նրանով հիացած չէին անգամ ՀՀԿ-ականները, նրանք համարում էին, որ այսպիսի օրենք ընդունելու ժամանակը չէ:« Խիղճ ունեցեք», խղճի կոչեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը : Արծվիկ Մինասյանը հիմնավոր չհամարեց ԵՏՄ-ին համապատասխանեցնելով թանկացումը պատճառաբանելը: Միայն ֆիսկալ նպատակներով առաջնորդվելը, եթե վատ հետեանքներով են լինելու, ճիշտ չեն, համոզված է ր Խոսրով Հարությւոնյանը ` նշելով, որ եթե երկու-երեք տարի հետո մեծ պրոբլեմ է լինելու, ապա հիմա զոռով բյուջե պետք չէ հավաքել ու անգամ ամոթ չէ խոսելը սեկվեստրի` բյուջեի ծախսային մասի կրճատման մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նունյպես պրոբլեմ տեսավ, առաջարկելով երկրորդ ընթերցումը թողնել աշնանը ու հետեւանքները մի լավ վերլուծել: Աշնանը թողնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն կառավարության հետ պայմանավորվել էր, այնպես որ, փաստորեն, այս թանկացման վրա արտահերթ ռեժիմը չտարածվեց` երկրորդ ընթերցումը թողնելով աշնանն` ավելի մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու պահանջով:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի` Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած փոփոխություններով այսուհետ մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված եւ այդ պատճառով արտերկրում բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժման ծախսերը հոգալու է պետությունը: Առայժմ այս հնարավորությունից չեն կարող օգտվել սովորական ծառայության ժամանակ կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով տուժած եւ արտերկրի բուժման կարիք ունեցողները` հնարավորությունների հարց է: Ու թեեւ այս իմաստով կոռուպցիոն ռիսկ օրենքը պարունակում է, երբ կորոշեն` ով այդ բուժման կարիքն ունի, ով` ոչ, սակայն, խոստովանենք, որ սա բավական լավ քայլ է, որով պետությունը համարձակվում է տեր կանգնել սահմանը պաշտպանող իր զինվորների բավական թանկ արժեցող բուժմանն արտերկրում:

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությամբ ավելի են հստակեցվում գործատու-աշխատող հարաբերությունները, աշխատանքային գրքույկը 2017 թվականի հունվարից այլեւս դուրս կմղվի: Այժմ միգուցե քաղաքացին նաեւ ազատվի զանազան տեղեկանքներով թոշակի անցնելու ժամանակ ինչ-որ բան ապացուցելուց` կենսաթոշակային միասնական շտեմարանը կկրճատի բյուրոկրատական քաշքշուկը:

Մի շարք օրենքների փոփոխություննների փաթեթով շարունակվում են Դիլիջանի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման քայլերը` երկարաժամկետ ներդրումների համար հիմք ստեղծելով: Չնայած` ընդդիմախոսները այս փաթեթում եւս մի շարք խնդիրներ տեսան:

Փոխվում է նաեւ կուսակցությունների մասին օրենքը` սահմանելով նվիրատվությունների չափն ու կարգը, սահմանափակելով գույքի վաճառքի ժամկետը, նվիրատվություն-գույքի արժեքի չափը:

Թե ինչ շարժառիթներ են այս փոփոխությունների պատճառ դարձել` գլխի ընկնել կարելի է, բայց պաշտոնական բացատրությունը օրենքի համապատասխանեցումն է Սահմանադրությանը: Նորն այդ օրենքում այն է լինելու, որ կուսակցություններն իրավունք են ունենալու գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություն ստանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից: Նվիրատվության եւ կուսակցության համար կատարված աշխատանքերի չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, մեկ առեւտրային կազմակերպության կողմից նվազագույն աշխատավարձի տասնհազարապատիկը, ոչ առեւտրային կազմակերպության կողմից` հազարապատիկը, ֆիզիկական անձի կոմից ` տասնհհազարապատիկը: Մեկ անձը կուսակցությյանը անշարժ գույք կարող է նվիրել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը չգերազանցո գումարի չափով` հինգ տարում գույքը չվաճառելու պայմանով, նվիրատուների եւ նվիրատվությունների առումով մի շարք այլ սահմանափակումներ եւս կան` առիթ կլինի, կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.