AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 865, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական Կառլսռուհե քաղաքի հիմնադրման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքում հունիսի 19-21 սիմպոզիում է անցկացվելու «Գլոբալ. Տրիբունալը. 20-րդ դարի հանցագործության դատավարություն» (GLOBALE: Das Tribunal-Ein Prozess gegen die Verfehlungen des 20. Jahrhunderts) վերնագրով: Սիմպոզիումին հրավիրված են ճանաչված գիտնականներ եւ արվեստագետներ, որոնց գերմաներեն եւ անգլերեն լեզվով ընթերցելիք դասախոսությունների թեման է 20-րդ դարի վայրագության եւ ցեղասպանության պատմությունը, բռնի տեղահանումը, հալածանքն ու բնաջնջումը, որը բանախոսները կներկայացնեն պատմական, իրավաբանական, փիլիսոփայական, արվեստի տեսանկյունից: Ի թիվս այլոց մասնակցում են Բազոն Բրոքը (Bazon Brock), Քլայվ Հեմիլթոնը (Clive Hamilton), Բեն Քիրնանը (Ben Kiernan), Նորման Մ. Նեյմարկը (Norman M. Naimark), Անտոնիո Նեգրին (Antonio Negri), Սասկիա Սասսենը (Saskia Sassen), Փետեր Սլոթերդիյքը (Peter Sloterdijk), Հաննիբալ Թրավիսը (Hannibal Travis), նաեւ Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր ղեկավար Միհրան Դաբաղը, որի դասախոսությունը կրում է «Աշխարհակերտումՙ բնաջնջման միջոցով. 20-րդ դարի ցեղասպանությունների աշխարհայացքային շրջանակները» վերնագիրը: Դաբաղի տեսության հիմքում նացիոնալ- սոցիալիզմի եւ Հայոց ցեղասպանության փորձառություններն են:

Հրավիրատոմսին հպանցիկ հայացքն էլ բավական է դիտարկելու, թե միջոցառման կազմակերպիչները գերմանական ռեժիսորական մտքի հետաքրքրական ավանդույթները չեն շրջանցել ու քաղաքի այցետոմսը համարվողՙ Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի, դաշնային գերագույն դատարանի, դաշնային դատախազությանՙ արդարադատության կարեւոր այս հասցեները հիշեցրել ենՙ աղերսելով 3- օրյա միջոցառումների հենքում Ֆրանց Կաֆկայի 1914-15-ին երկնած «Դատավարություն» հայտնի ստեղծագործության, ինչպես նաեւ պատմական դատավարություններիՙ օրինակ 1921-ին Անդրե Բրետոնի դադաիստական թատերական դատավարությունը Մորիս Բարեսի (Maurice Barreՙs) դեմ, Նյուրնբերգյան դատավարությունը կամ Վիետնամի պատերազմական հանցագործությունների դատավարության բեմականացված տարբերակները ներկայացնելով: Նյուրնբերգյան դատավարությունը նկատվում է որպես պատերազմական հանցագործությունները դատապարտող առաջին միջազգային դատավարությունըՙ օրինակ դառնալով: «Վիետնամի պատերազմական հանցագործությունների դատարանը» (Vietnam War Crimes Tribunal), որ հայտնի է նաեւ «Ռասսելլի դատարան» (Russell-Tribunal) անվամբ, կյանքի է կոչվել 1966-ին մաթեմատիկոս, փիլիսոփա, գրականության Նոբելյան մրցանակակիր Լորդ Բերթրան Ռասսելի (Lord Bertrand Russel) ջանքերով, այն ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, որ նպատակ է հետապնդել հետաքննելու Վիետնամի պատերազմում ամերիկացիների պատերազմական հանցագործությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.