AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 809, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՎՐԱՑԻ ԳՈՂԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ 250 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԵՆ ԳՐՊԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Օրեցօր աճում է քրեորեն պատժելի վարքագիծ որդեգրածՎրաստանի քաղաքացիների թիվը Գերմանիայում: Հաճախ նրանց հովանավորում են կազմակերպված հանցախմբեր: Ռայնլանդ Փֆալցի երկրամասային քրեական վարչության տվյալներով, ավազակախմբերը սկզբում հոգ են տանում, որ նրանք, որպես զբոսաշրջիկ կամ հաճախ նաեւ ապօրեն նախ Գերմանիա գան, հետո ապաստանի հայց ներկայացնեն, մինչ նրանց գործը քննության կառնենՙ իրենք զբաղվեն հանցավոր գործունեությամբ:

Հարավարեւմտյան ռադիոյիՙ SWR-ի Politmagazin հետաքննական լրագրողական նյութերով հայտնի հաղորդման տվյալներով, շեշտակի աճել է Վրաստանից կազմակերպված հանցագործությամբ զբաղվողների թիվը եւ տեղական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է երկրամասային վարչության զգուշացումը, թե միայն անցյալ տարի նշված երկրամասում Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք 1067 քրեորեն դատապարտելի արարքի հեղինակ են դարձել, ինչը 2011 թվականի տվյալների հետ համեմատած 10 անգամից ավելի է: Նույն աղբյուրը պնդում է, թե այս աճը միայն մի երկրամասի տվյալները չեն հուշում. ԳԴՀ մյուս երկրամասերում էլ վրացական ավազակախմբերի մասին հաղորդումները հաճախադեպ են դարձել: «Ապաստան հայցողների չնչին մասին է հաջողվում կարգավիճակ ստանալ երկրում », պարզաբանում է վարչության բաժնի ղեկավարներից մեկըՙ պնդելով, թե մյուս մասը ժամանակը պարզապես օգտագործում է Գերմանիայում հանցագործություններ կատարելու համար: Ըստ իրավապահ մարմինների հրապարած տվյալների, ամեն տարի վրացական ավազակախմբերը երկրով մեկ իրականացրած գործողությունների շնորհիվ շուրջ 250 միլիոն եվրո են գրպանում: Ամենից շատ ծխախոտ, կոսմետիկ հարդարանքի պարագաներ եւ ալկոհոլային ապրանք են թալանում: Ավազակախմբերի կազմում 3- 5-ը օժտված պրոֆեսիոնալներ են լինումՙ երբ խմբի մի մասը գողության նպատակով տարածք է ներխուժում, մյուսները պահակ են կանգնում, երրորդները գողոնն առած ծլկում, իսկ հանցագործներին թեւ են տալիս Վրաստանում եւ Գերմանիայում ապրող նրանց ստվերային ղեկավարները:

Մայիսի կեսերին Կոբլենց քաղաքին մերձակա Նոյվիդում քրեական ոստիկանության աշխատակիցները բռնել էին վրացական ավազակախմբերից մեկի 5 անդամի, որ 7000 եվրոյի ծխախոտ էին առեւանգել: Կասկածյալները երկու տարբեր երկրամասերի փախստականների ճամբարների բնակիչներ էին: Շտուտգարդի դատարանում էլ հունիսի սկզբից գողություն կատարելու մեղադրանքով բազմաթիվ վրացիների գործեր են քննվում: «Շտուտգարդեր ցայթունգի» ծանուցմամբ, նրանցից մեկին վերագրվում է ավազակային 34 հարձակում: 2015-ի մարտ ամսին ավազակախմբերի գործունեությունը քննելով, Բավարիայի ներքին գործերի նախարար Հերմանն իրազեկել է, թե երկրամասում ավազակային հարձակման դեպքերի 43 տոկոսը օտարերկրացիներն են հեղինակել, մեծ մասըՙ Արեւելյան Եվրոպայից, նաեւ շատ որոշակի հրապարակել էՙ Վրաստանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.