AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1334, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՆԱԽԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդեն մի քանի օր Երեւանում էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի գործողություններ են իրականացվում: Տարբեր բողոքի գործողութուններ տեսած երեւանցիների` առաջին ժամերի անտարբերությունը մշտապես տարբեր առիթներով ակտիվացող քաղաքացիական ակտիվիստների պահվածքի հանդեպ հանկարծ ու անհետացավ արդեն մի քանի ժամ հետո: Նախաձեռնող խմբի` մի տեսակ տարերային թվացող, սակայն ակնհայտ գործիմաց կազմակերպվածությունը շղթայական ռեակցիա առաջացրեց, բողոքը լրջացավ, էներգիայի սակագնի թանկացումը բոլորի գրպանին էր խփում` բողոքին միացան ոչ միայն երիտասարդները, այլեւ լուրջ շերտեր: Այժմ, կարելի ասել, փչում է 88-ի հոտը, այս անգամ ոչ քաղաքական շարժառիթով: Այդ հոտն առավ նաեւ իշխանությունը, երբ առաջին գիշերվա լուսադեմին բողոքի գործողության հանդեպ ուժ կիրառեց եւ արժանացավ միջազգային հանրության կայծակնային բացասական արձագանքին` միջազգայինները կարծես շունչները պահած սպասեին` արձագանքելու: Ոստիկանությունն էլ լավ չպահեց իրեն` որոշ պահերի ակնհայտ անհամաչափ գործողություններ իրականացնելով, որոնց վերաբերյալ, ի դեպ, այժմ ծառայողական քննություն է իրակացվում: Սակայն այժմ կարծես ինչ-որ բան փոխվել է: Կամ այս պահին իշխանության մեջ որոշում ունեն ՀԷՑ-երի հարցում եւ բողոքի գործողության արդյունքում փորձելու են իրացնել, կամ փոփոխության համար հիմք է ռուսների մեղմացած վերաբերմունքը` Հայաստանի իշխանությունների կողմից կոմպրոմիսային լուծում գտնելու ակնարկով, կամ պարզապես իշխանության մի շրջանակը ձեռքերն իջեցրել է` թողնելով մի երրորդ կողմի օգտվել իրավիճակից: Բոլոր դեպքերում Հայաստանի իշխանությունը ստացավ վերջին շրջանի իր ամենացավոտ դասը, երբ քաղաքական դաշտին վերահսկելու լծակներն իր ձեռքը հավաքելով զբաղված` բոլորովին անտես էր արել իր բուն գործառույթները` քայլ առ քայլ լուծել սոցիալական խնդիրները, անտեսելով նաեւ քաղաքացիական ակտիվիզմի ուժն ու հնարավորությունները (այդ թվում` նյութական): Ահա եւ քաղաքացիական ակտիվիստնեի մի փոքրիկ խմբի հաջողվեց ոտքի հանել հայ հանրությանն` իր իրավունքների համար պայքարելու համար: Խոստովանենք` այդ հանրությունը բավական լավ որակներ հանդես բերեց վերջին օրերին: Հիմա ջինը շշից դուրս է եկել, վատահ կարելի է ասել` իշխանության անարդյունավետ կառավարման արդյունքում: Քանի որ անարդյունավետ կառավարվում էին ոչ միայն ՀԷՑ-երը, այլեւ երկիրը: Որ անվերջ թանկացումները ժողովրդի վզին փաթաթելն ի վերջո կարող էր բերել այս վիճակին, կարող էր լցնել մարդկանց համբերության բաժակը, միթե դա դա զգալու համար պետք է իշխանության մեջ չլինել:

Երեկ երեկոյան, երբ գրվում էին այս տողերը, Բաղրամյան պողոտայում շարունակվում էր մարդաշատ հավաքը, տեղում էին ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան իրավապահներ, փոխոստիկանապետ Օսիպյանը ցերեկը խնդրել էր այդ գիշեր հատկապես բողոքի գործողություն չանել (ի՞նչ գիտեր արդյոք), երեկոյան խոսում էր ալկոհոլ բերելու անթույլատրելիությունից, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե հնարավոր չէ սակագները չբարձրացնել: Ի՞նչ էր լինելու երեկ գիշեր, չգիտեինք, արդյո՞ք սադրանք կազմակերպողներն ի վերջո իրենց սեւ գործը կանեն... Երիտասարդների զարթոնքի, իշխանության անձեռնհասության պայմաններում ստեղծված նախահեղափոխական վիճակը վերլուծելու առիթները պահելով մոտակա ժամանակին, մի մասնավոր անդրադարձ անենք այս անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.