AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանրապետական վարչություն, Երեւան, 24 հունիսի 2015 թ.

ՌԱԿ Հանրապետական վարչությունը անհանգստացած է հանրապետությունում եւ մասնավորապես Բաղրամյան փողոցում եւ շուրջը ստեղծված իրավիճակից եւ կոչ է անում առկա խնդիրների լուծման համար սկսել ակտիվ բանակցություններ:

Միաժամանակ ՌԱԿ Հանրապետական վարչությունը ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը կուտակված ներքաղաքական եւ ներտնտեսական պատճառներով չլուծված խնդիրների հետեւանք է:

Հանրապետական վարչությունը դեռ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացումը գնահատել է չհիմնավորված եւ համապատասխան մարմինների գործունեությունըՙ ոչ թափանցիկ, որի արդյունքն է այսօրվա իրական պատկերը:

Առկա իրավիճակին լուծում գտնելու համար ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն պետական ինստիտուտների եւ հատկապես օրինապահ մարմինների նկատմամբ վստահության մթնոլորտի ստեղծման նպատակով, ստեղծեն առկա խնդիրների լուծման համար ժողովրդի հետ երկխոսության մեխանիզմներ, ընդհուպ վերականգնել ժողովրդի վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ:

Ելնելով ստեղծված իրավիճակից եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրները եւ հատկապես Արցախի շուրջը հնարավոր անբարենպաստ զարգացումները, կոչ ենք անում զերծ մնալ ուժային պայքարի բոլոր ձեւերից եւ ազգաբնակչության բարեկեցության համար ձեռնարկել հստակ քայլեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.