AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1119, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՍԵՄԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ ԲՈՍՏՈՆՅԱՆ «ՊՈՊՍՈՒՄ»

Հ. Ծ.

Տասնյոթամյա ջութակահար Սեմի Անտոնյանի համար առանձնաշնորհյալ պատիվ էր վերջերս նվագելու Բոստոնի «Պոպս նվագախմբի» հետ, «Սիմֆոնի Հոլում» կայացած 64-րդ տարեկան «Հայկական երեկոն Պոպսում» համերգի ժամանակ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Համերգը կազմակերպել է «Հայկական մշակույթի բարեկամների ընկերությունը»:

Ալան Հովհաննեսին նվիրված երեկոյի ընթացքում «Լինկոլն-Սադբերի ավագ դպրոցի» ուսանող Սեմին կատարել է նրա եւ Մենդելսոնի ստեղծագործություններից: Նա չորս տարեկանում թավջութակի վրա նվագելով է սկսել իր երաժշտական կարիերան, հետագայում անցնելով ջութակին: Իր հաջողությունների համար նա մեծապես պարտական է իր ծնողներինՙ Սամվել եւ Ջենիֆեր Անտոնյաններին եւ ուսուցիչներին: Երկրորդ կուրսում սովորելիս նա հաղթող է ճանաչվել Բոստոնի երիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի հովանավորած մրցույթում, որն էլ նրան հնարավորություն է տվել նվագելու Մենդելսոնի ջութակի կոնցերտը Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի կազմակերպած համերգի ժամանակ: 2013-ին առաջին տեղն է զբաղեցրել «Ուոլդեն Չեյմբրի», «Նյու ինգլենդի ֆիլհարմոնիկի», «Վելոլի սիմֆոնիկի» եւ «Բրոքտոն սիմֆոնիկի» երիտասարդ նվագողների մրցույթներում: Իհարկե հեշտ չի եղել անցած ճանապարհը, բայց հետեւողական, տքնաջան աշխատանքի շնորհիվ նա կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները: 2008ից նա նվագում է «Բոստոնի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի» եւ «Նյու Ինգլենդի երաժշտանոցի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի» կազմերում: Որպես առաջին ջութակ հանդես է գալիս «Օլ-Սթեյթ նվագախմբում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.