Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «Ե՛Ւ ԲՈՂՈՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ, Ե՛Ւ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ»

26/06/2015
- 26 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Զրուցեց` ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիական ակտիվիստները հաստատակամորեն դեմ են իրենց բողոքը քաղաքականացնելուն: Անկախ նախաձեռնողների եւ նրանց ստվերում եղած շրջանակների շարժառիթներից` բողոքի դրած նպատակն իր սրտին մոտ է ընդունել ժողովուրդը եւ հատկապես` երիտասարդությունը, ակցիաները կամաց-կամաց ավելի կազմակերպված դարձան, եւ, այս նախաձեռնությունը, կարելի է ասել, հաջողված է եւ անպայման արդյունքի բերելու է: Բողոքի գործողության նախաձեռնողների սահմանազատումը քաղաքական դաշտից զրույցի թեմա դարձրինք բողոքի օրերին ներկա պատգամավորներից ժամանակին հասարակական սեկտորից խորհրդարան եկած Էդմոն Մարուքյանի հետ, որի հետ զրույցը կայացավ բողոքողների հետ նրա անցկացրած անքուն գիշերվանից հետո, եւ մի քանի այլ հարց, այդ թվում` Մարուքյանի կողմից նոր քաղաքական ուժ ստեղծելու վերաբերյալ, եւս շոշափեց:


– Ձեզ համար պա՞րզ է մինչեւ վերջ տեղի ունեցողի պատճառահետեւանքային պատկերը:

– Կա կոնկրետ քաղաքացիական նախաձեռնություն, քաղաքացիական հասարակության կողմից ձեւավորված խումբ, որը էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջ է ներկայացրել: Եւ ակցիաներ է իրականացնում, ինչը շատ ողջունելի է, մենք ամեն կերպ, ինչ հնարավորություն որ ունենք` աջակցելու ենք: Ես, որպես պատգամավոր, առաջին օրը ոսստիկանության կատարած քայլից հետո ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածներին եմ այցելել, տեսել ոստիկանապետերին, նաեւ` հանրապետության ոստիկանապետին եմ հանդիպել Երեւան քաղաքի վարչությունում: Այսինքն` իմ մանդատն օգտագործել եմ ակտիվիստներ իրավունքների իրացման առումով: Ոստիկանների կողմից ուժի կիրառման հաջորդ գիշերն էլ որոշել էինք մի խումբ պատգամավորներով, խմբագիրներով, հայտնի մարդկանցով այստեղ մնալ` կենդանի պատնեշ դառնալով ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նորմալ գիշեր էր այդ եւ հաջորդող գիշերներն էլ, որեւէ խնդիր չի եղել, կազմակեպված անցել է: Հիմա շարունակությունն է , որ մի քիչ բարդ է:

– Ի՞նչ արդյունք կունենա Ձեր կարծիքով այս նախաձեռնությունը:

– Ես չգիտեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա, բայց որ պայքարել պետք է` միանշանակ: Մի բան կասեմ, որ առաջին օրվա բռնությունները պետք է տեղի չունենային:

– Ցուցարարները չեն ուզում տեսնել քաղաքական դաշտի ներկայացուցիչներին իրենց նախաձեռնության մեջ:

– Հասկանում եմ իրենց մոտեցումն այս պահին, բայց մյուս կողմից` ես միշտ ասել եւ հիմա էլ ասում եմ` առանց քաղաքական ուժերի մեխանիզմի կամ խողովակի այս խնդիրները հնարավոր չէ բարձրացնել եւ լուծել: Քաղաքացիական ակտիվությունը լավ բան է, սակայն ինչ-որ ինստիտուցիոնալ մակարդակի չի կարող հասնել, կմնա ինչ-որ հատային ակցիաներ, հատային արդյունքներ արձանագրելու մակարդարկում: Մեծ, քաղաքական խնդիրները քաղաքացիական ակտվիզմով հնարավոր չէ լուծել: Հետեւաբար քաղաքական խողովակն անհրաժեշտ է, որի միջոցով այս ակտիվության արդյունքները տեղ հասնեն:

– Սակայն քաղաքական գործիչներն ու ուժերը կորցրել են հանրային վստահությունը, սա հնարավոր չէ անտեսել, հիմա Դուք ուզում եք նոր քաղաքական ուժ ստեղծել` որքա՞ն ժամանակ եւ ռեսուրս է պետք լինելու, որ դուք հասարակության վստահությունը շահեք, ու քաղաքացիական ակտիվ շրջանակները հայացք ուղղեն այդպիսի ուժի ուղղությամբ:

– Մենք ասել ենք, որ չենք գնալու այն ճանապարհով, որով գնացել են նախորդ քսանչորս տարիների ընթացքում, մենք գտնում ենք, որ քաղաքական մեխանիզմները, մեթոդաբանությունն ու հռետորաբանությունը սխալ են եղել, ինչպես եւ` այլ բազմաթիվ արժեհամակարգային հարցերի դրվածքը, երբ որ ժամանակը գա` այդ բոլորի մասին մանրամասն հայտարարություն կանենք, եւ բնականաբար, ունենք այն էլեկտորատը, որի համար եւ որին հենվելով փորձում ենք գնալ:

– Ուզած նոր նախագիծ իրականացնելիս լավ հաշվարկում են ակտիվները, ռեսուրսները, դուք այդպիսի հաշվառում արե՞լ եք:

– Հաշվառված է եւ կա` մենք օդից չենք ի հայտ եկել, մի ամբողջ սեգմենտ, որը խորհրդարանում ներկայացված չէր, որի շահերը որեւէ կերպ ներկայացված չէին, այդ է մեր հենարանը, դա նաեւ մեր երկրում վատ ներկայացված միջին խավն է:

– Արեւմտամետ ուժ եք, հա՞, ձեւավորելու: Գաղտնիք չէ, որ հասարակական սեկտորը արեւմտամետ տրամադրություններ ունի, արեւմտյան արժեքների, համեմատական առումով, գերադասողն է:

– Չգիտեմ` ինչ նկատի ունեք: Եթե մինչեւ 2013 թվականը Հայաստանն ասոցիացման համաձայնագիր էր պատրաստվում վավերացնել` արեւմտամետ է՞ր Հայաստանը, կամ ՀՀԿ-ն արեւմտա մետ կուսակցություն է՞ր, պարզ է, որ ոչ, չէ՞:

– Ներկա քաղաքական ուժերի հետ համագործակցության սպեկտր տեսնո՞ւմ եք:

– Ժամանակը կգա` կասենք, ում հետ-ոնց, հիմա լիազորված չեմ այդ քաղաքական նախաձեռնության մասին մանրամասն խոսելու:

– Փաստորեն էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի ոչ քաղաքական նախաձեռնությունը քաղաքական դաշտի վրա էլ , մեր երկրի մթնոլորտի վրա էլ անդրադարձներ ունենալու է անշուշտ:

– Այս ակցիան հստակ ուղերձ ունի, որում ասվում է, որ քաղաքական ուժերն իրենց համար խողովակ չեն հանդիսանում` սա քաղաքական ուժերի համար հետեւություն անելու հստակ ուղերձ է: Ընդհանրապես` շարունակություն որպես երկու կողմերն էլ, ե՛ւ բողոքի նախաձեռնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ե՛ւ քաղաքական դաշտը պետք է հետեւություն անեն. քաղաքական ուժերը պետք է մտածեն` ի՞նչ անեն, որ դառնան էդ խողովակը, հասարակության ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիզմը կազմակերպող մարդիկ պետք է հետեւության հանգեն, որ առանց քաղաքական ուժերի, առանց քաղաքականացնելու, առանց քաղաքական խողովակների չեն կարող որեւէ բանի հասնել:

– Ասենք` նոր ուժեր կան` Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստեղծածները, նրանց հետ գործ ունենալո՞ւ եք, նրանց հետ համագործակցություն տեսնո՞ւմ եք, թե՞ ամեն մեկն իր ճանապարհով պետք է գնա:

– Ժամանակը կգա-կասենք, ես կարծում եմ, որ եթե մեր անելիքն անող քաղաքական ուժ լիներ, մենք կմիանայինք այդ ուժին, բայց մենք ընդհանրապես նոր բան, նոր խոսք ենք ասելու, ժամանակը կգա` կտեսնենք, կարեւորը` փորձելու ենք նոր քաղաքական մշակույթ ձեւավորել:

– Հայաստանում լիդերը կարեւոր է մնում` անկախ մշակույթ ձեւավորելու խոստումներից, անկախ գաղափարաախոսություններից, կարո՞ղ եք մեկ- երկու` վստահություն ներշնչող լիդերի անուն հնչեցնել, որոնց շուրջ քաղաքական ուժ կձեւավորվի, խոստովանեք, որ էդ խնդիրը կա, հենց այս նախաձեռնությունը ցույց է տալիս լիդերների պակասն ու այդ իմաստովՙ անհամաձայնությունների ծայրերը:

– Ես դրան էլ էի ուզում հասնել, որ նախաձեռնողները, քաղաքական խողովակից զրկված լինելուն զուգահեռ, նաեւ բանակցողների, խնդիրները ներկայացնողների պակասն ունեն, որը լրջագույն խնդիր է. մի կողմից մարդիկ մտածում են, որ հենց դա ուժեղացնում է նախաձեռնությունը, մյուս կողմից` հենց դա բարդացնում է նրանց գործը:

– Հա, մի քանի անգամ երեւաց, որ չեն կողմնորոշվում…

– Այո, տեսանք, ու մինչեւ հիմա էլ տեսնում ենք: Իսկ ինչ վերաբերում է անուններին, թե ում շուրջ կհամախմվեն` ես անուններ չեմ ուզում տալ, յուրաքանչրյուրն իր քաղաքական ճանապարհը հարթում է, եւ դրա արդյունքն արձանագրվում է ընտրությունների միջոցով: Եւ այդ մասին կարող ենք խոսել 2016 թվականի տեղական կամ ավելի ուշ` խորհրդարանական ընտրություններից հետո: Դեռ շատ վաղ է դրա մասին խոսել, թե ով` ինչ արդյունք կունենա:

– Սակագնի հետ կապված ԱԺ-ն դեռ անելիք ունի՞, չէ՞ որ եղան պատգամավորներ, որոնք արտահերթ նիստի հրավիրում էին առաջարկում:

– Ազգային ժողովն այդ հարցում մինչեւ այդ էլ անելիք չուներ, որովհետեւ սակագինը հաստատում է ՀԾԿՀ-ն: Արտահերթ նիստով էլ անելիք չունի ԱԺ-ն: Մի լսում կարող էր անել` արեց, դա էլ ես հայտարարեցի, որ այդ գազ բաց թողնելու միջոց է, արդյունքում ոչինչ չէր լինելու, անգամ Բիբինը չեկավ այդ լսումներին: Հետեւաբար պետք է հասկանալ, թե ով` ինչ լիազորություն ունի:

– Իրավական առումով ՀԷՑ-երի ներկա կառավարողին լիցենզիայից զրկելը հնարավո՞ր է:

– Ես մի հարց եմ բարձրացրել` ազգայնացման հետ կապված, որը բավականին տարածում է գտել, տարբերակներց մեկն է (այս հարցազրույցից հետո մամուլ արտահոսեց այն լուրը, որ ՀԷՑ-երը` Սամվել Կարապետյանի կողմից գնելու համաձայնությունն, իբր, ձեռք է բերվել- Մ.Խ.):

– Դա քաղաքական կամքի հա՞րց է:

– Այո , քաղաքական կամքի հարց է, կամք եթե լինի, նման նպատակ լինի դրված` մեխանիզմներն ի հայտ կգան, եթե չլինեն` նոր քաղաքական մեխանիզմներ կորոնվեն

– Չե՞ք նկատում բողոքի այս նախաձեռնության` լիցենզիայից զրկելուն, կամ ՀԷՑ-երի կուտակած պարտքի` ոչ ժողովրդի հաշվին փոխհատուցելու աղբյուր գտնելուն ուղերձված ենթատեքստը, ինչը ենթադրում է նախաձեռնության ստվերային կառավարողներ:

– Ցավոք սրտի` չեմ նկատում: Ես կոնսպիրացիոն մոտեցումների կողմնակիցը չեմ, նախաձեռնությունն էլ շատ դրական եմ գնահատում… Ազգայնացումն էլ, լիցենզիայից զրկելն էլ ճանապարհներ են: Եթե պարտքերը մեր ժողովուրդն ու պետությունը պետք է փակեն, հետեւաբար պետք է ազգայնացնել, գոնե կիմանանք` մենք մեր պարտքն ենք փակում, ոչ թե` ուրիշինը:

Նախորդ գրառումը

ՀԷՑ-Ի «Հ» ՏԱՌԸ

Հաջորդ գրառումը

ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական