AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍՆԵՐ, «ՎԱՏ» ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ընդհանրապես ամերիկացիները, ավելի ճիշտ` ԱՄՆ-ը, աշխարհում տեղի ունեցող քիչ բաների հետ կապ չունի: Օրինակ, երբ Լիբիայի քաղաքացիները հանկարծ հասկացան, որ գնդապետ Քադաֆին վատ նախագահ է, ավելին` սարսափելի բռնակալ, ԱՄՆ-ը, իհարկե կապ ուներ: Կամ երբ Ուկրաինայում որոշեցին Պուտինի հետ տատամի (ձյուդոյի գորգը) մտնել, ամերիկացիները եւս կապ ունեին:

Հայաստանում էլ տեղի ունեցած եւ ունեցող որոշ գործընթացների հետ էլ Նահագները կապ ունի, այն պարզ պատճառով, որ Հայաստանում ոմանք ԱՄՆ-ի հետ գրանտային կապվածություն ունեն: Բայց հայաստանցիներին ամենեւին էլ Պետքարտուղարությունը կամ Սպիտակ տունը չի հասկացնում, որ այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի: Օրինակ, երբ Եվգենի (կրճատ` Ժենյա) Բիբինի «կոնտորա»-ն որոշեց բարձրացնել էլեկտրահոսանքի սակագինը, ինչի հետեւանքով էլ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին բողոքի մասսայական ակցիաներ, բնականաբար փողոցում, քանի որ բողոքի քաղաքացիական ակցիաները որպես կանոն հենց փողոցում են լինում, նրանցից որեւէ մեկը հազիվ թե նախօրեին Վաշինգտոնից նամակ ստացած լիներ, որով «բիթի ընկներ», որ կարելի է բողոքել ռուս Բիբինի դեմ: Կոնկրետ այս ակցիան կազմակերպել են ՀՀ քաղաքացիները, եւ որքան էլ սա դժվար է պատկերացնել Ռուսաստանում, ինքնուրույնաբար, անկախ:

Իհարկե Ժենյա Բիբինը ռուս է, հետեւաբար, երբ, օրինակ, բողոքի ակցիայի մասնակիցները նրա մասին պաստառ են բարձրացնում, դա Մոսկվայում գուցե ընկալվում է ՌԴ քաղաքացու, հետեւաբար` Ռուսաստանի դեմ սկսված աշխարհաքաղաքական արշավ: Իզուր: Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ Ժենյա Բիբինը նախ կարող էր, օրինակ, Սաշա Իվանով լինել, բացի այդ կարող էր առհասարակ ռուս չլինել, այսինքն երբ Հայաստանի քաղաքացին բողոքում է հոսանքի սակագնի բարձրացման դեմ, նա չի բողոքում Ժենյա Բիբինի դեմ, այլ այդ պաշտոնյայի պահվածքի դեմ:

Ըստ ռուսական պետական հեռուստաընկերությունների` բողոքում ենք հենց Բիբինի, հենց ռուսական կապիտալի, հենց Ռուսաստանի դեմ: Ու քանի որ «հայերը ինքնուրույն նման բան չէին անի», ուրեմն` «այստեղ ԱՄՆ-ի մատը խառն է»:

...Ընդհանրապես հայերը ինքնուրույնաբար շատ բան են կարողանում անել, օրինակ անկախ պետություն կառուցել` ուժեղ քաղաղաքացիական հասարակությամբ, անգամ բարձրացված սակագնով հոսանքի դիմաց կարող են վճարել, այլ հարց է, թե դուք այս սակագինը կարո՞ղ եք բարձրացնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.