AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3092, Տպվել է` 145, Ուղարկվել է էլ.փոստով` 120

Mumiyo House

Ալթայի կուսական բնության բուժիչ եւ էկոլոգիապես գերմաքուր պտուղների, ծառերի, ծաղիկների ու խոտերի բաղադրիչներով բուժիչ կոսմետիկան եւ բնական բալասան մումիոն այժմ ներկայացված են Հայաստանում` Mumiyo House-ում: Ալթայցի մասնագետները երկար տարիների աշխատանքի արդյունքում ստեղծել են մարդու օրգանիզմը, մաշկն ու մազերը վերականգնող այնպիսի հարուստ, բուսական բաղադրիչներով, էկոլոգիապես մաքուր համադրություններ, որոնց շնորհիվ կարելի է առանց դեղամիջոցների, բնության օգնությամբ գտնել երիտասարդ մնալու, գեղեցիկ մաշկ ունենալու եւ ողջ օրն առույգությունը պահպանելու բանաձեւը: Դրա համար ընդամենը պետք է այցելել Մոսկովյան-37, Mumiyo House:

Այն, ինչ առաջարկվում է այստեղ` միայն ու միայն ձեր առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու մտահոգությամբ է ստեղծվել, բացարձակապես բնական բաղադրիչներով, վերցվել արտադրութունից, էկոլոգիապես աղտոտված օդից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող անաղարտ բնությունից:

Այն, ինչ երկար փնտրել ու չեք գտել, այժմ կգտնեք այս մումիո-թագավորությունում:

Ահա մասնագետների ստեղծած եւ կուսսական բնության մի քանի շեդեւրներ.

ՄՈՒՄԻՈ` ալթայան, մաքրված, մածուկ: Հանրահայտ է, որ այս խեժանման, բնական ակտիվ կենսաբանական նյութը արտահոսում է ժայռերի ճեղքերից եւ անհիշելի ժամանակներից համարվել է մարդուն ուժ ու երիտասարդություն տվող բալասան: Սա օգնում է վերականգնել հյուսվածքները, լյարդի աշխատանքը, ամրապնդում իմունային համակարգը: Ալթայի մումիոն երկու տասնյակից ավելի առողջական խնդիրներ է լուծում, այդ թվում` կոտրվածքների, այրվածքների, աղեստաամոքսային տրակտի օրգանների տհաճ փոփոխությունների, միզասեռական օրգանների բորբոքումների, ադենոմայի եւ պրոստատիտի, շաքարային դիաբետի եւ դրա ուղեկցող բարդությունների, բարձր ճնշումը կարգավորելու, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կարգավորելու, արտրիտների, մաստիտի եւ բազմաթիվ այլ հիվանդությունների բուժմանն է նպաստում: Մեզ մոտ մածուկն է, որը հատուկ չափային գդալով լուծվում է եռացրած ջրում` ներքին ընդունման համար: Այն կարելի կիրառել նաեւ որպես քսուք` վերքերի եւ այրվածքների բուժման, փսորիազի եւ մի շարք մաշկային այլ երեւույթների դեմ պայքարում:

Բուժիչ կրեմներ "ԴՈԲՐՈԴԵՅԱ" դեմքի եւ մամնի մաշկի խնամքի համար - Այս կրեմները ստեղծված են հանրահայտ բուժիչ խոտերից, բույսերից եւ պտուղներից, եղջերուի եղջյուրի փոշիացված նյութից, սիբիրյան փշատերեւ անտառների կոների յուղից, խեժից: Կրեմի յուրաքանչյուր տեսակի մեջ ուժեղացված են այն բաղադրիչները, որոնք հարկավոր են մեր մարմնի ու դեմքի մաշկի այս կամ այն պրոբլեմը վերացնելու համար: Մի դեպքում համադրության հիմքը դա չագա սունկն է (ալերգիայի , արեւից խոր այրվածքների, խորացած կնճիռների դեմ), մյուս դեպքում` գոջի հանրահայտ բուժիչ հատապտուղը, կամ ձարխոտը (երակների լայնացած ցանցերի վերացում, կրծքի ու փորի վրայի կոշտացումների անհետացում), մեղրային (սա մաշկի բնական շատ լավ սնուցիչ է, որն օգտագործելուց հետո մաշկը ստանում է հարթ-փայլուն տեսք), խեժով (վերացնում է վերքերի, էկզեմայի, հետվիրահատական վերքերի, մոծակների կծածների, կապտուցների հետքերը), ժենշենով (կնճիռները լավ հարթեցնող, մաշկը չորությունից ազատող, եղանակի անբարենպաստ ազդեցութուններից պաշտպանող), մայրու նյութերով (մեջքի, հոդերի, ձեռքերի ու ոտքեր մկանային ցավերի դեմ, շարժունակությանը նպաստող):

ԺԻՎԻՑԱ ԿԵԴՐՈՎԱՅԱ. սա կոնի միջուկի յուղի եւ փշատերեւ ծառերի խեժի խառնուրդ է, որը հրաշագործ ազդեցություն ունի մարդու իմունիտետն ամրացնելու եւ մաշկին փայլուն եւ առողջ տեսք հաղորդելու տեսակետից, բոլոր մաշկային հիվանդությունները կանխարգելիչ է, լավ բալանս է ապահովում նաեւ մրսածության ժամանակ, բորբոքային պրոցեսների ժամանակ` ներքին ընդունման դեպքում դառնալով առաջին օգնական:

Քսան եւ ավելի բաղադրիչների բուժիչ համադրություններով եւ հիմնականում գոջի հրաշագործ հատապտուղը որպես հենք օգտագործելով ստեղծված "ԳՈՋԻԴՈԿՏՈՐ" բուժիչ թեյերը շատ արդյունավետ են: Գոջի բուժիչ բույսի հիման վրա ստեղծված այս հավաքածուների մեջ ուժեղացված են այն բաղադրիչները, որոնք հարկավոր են այս կամ այն խնդիրը լուծելու համար` դրանց մեջ կան նյարդերը հանգստացնող, տոնուսը եւ առույգությունը բարձրացնող, տղամարդկանց միզասեռական օրգանների աշխատանքը բարելավող, կանանց միզասեռական օրգանների աշխատանքը կանոնակարգող, լիմֆոտոքսիկոզը կանխող, երեխաների իմունային համակարգն ամրացնող համադրություններ:

"ՍԱՇԵԼ" կրեմները նույնպես ներկայացված են` նույնպես գոջի բույսի եւ սիբիրյան բուսականության հիմքով, սրանք եւ մարմնի, ու դեմքի խնամքի համար են, եւ շուրթերի ու կոպերի:

Եթե նկատեցիք` համարյա բոլոր այս բուժիչ կրեմներում եւ թեյերում որպես հիմք օգտագործված է գոջի բույսը, որից , դեպ, մի փոքրիկ փաթեթ, որպես նվեր կցված է թեյի փաթեթներին: Մի քանի խոսք բնության այս հրաշագործ հատապտղի մասին. հակաօքսիդանտ է, ամրացնում է իմունային համակարգը, կարգավորում արյան շրջանառությունը, տղամարդկանց պոտենցիան եւ կանացի պտղաբերությունը, բարենպաստ ազդում տեսողության, լյարդի գործունեության վրա, այժմ հաջողությամբ փորձարկվում է այս բույսի հակաքաղցկեղայն ազդեցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.