AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 731, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ELECTRICYEREVAN-Ի ՊԱՀԱՆՋԸՙ ՀՈՍԱՆՔԻ ԳՆԻ ՆՎԱԶՈՒՄ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԻԺ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ինչպես ծանուցել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գերմանական հեռուստատեսությունը, առցանց լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում, Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերը։ Դրանցից ուշագրավ է հունիսի 30-ին առցանց «Ցայթ»-ի «Այլեւս չենք ուզում Ռուսաստանի գաղութը լինել» վերնագրյալ հարցազրույցըՙ երեւանյան ցույցի ակտիվիստներից մեկիՙ Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ։ 29- ամյա Բաբկենն ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, այժմ գիտական թեզ է գրում «Հասարակական շարժումները Հայաստանում» թեմայով։ «Հազարավոր հայեր օրեր շարունակՙ աղբամանները բարիկադ դարձրածբողոքում են։ Ռուսական մեդիան զգուշացնում է պուտչից, բայց Բաբկեն Տեր Գրիգորյանի կարծիքով, բանն այդ չէ», գրում է Շտեֆֆեն Դոբբերտըՙ «Ցայթում» հայ ակտիվիստի հետ վարած իր ծավալուն հարցազրույցի նախաբանում, որից համառոտ ծաղկաքաղՙ ստորեւ։ «Ցուցարներն ինչու են Բաղրամյան փողոցը փակել» հարցին Տեր Գրիգորյանը պատասխանում է, թե «մոբիլիզացիան սկսվել է էներգետիկ մատակարարի հայտարարությունից հետո, թե օգոստոսի 1- ից մոտ 15 տոկոսով ավելանալու է սակագինը, 5 տարում 3- րդ անգամ է թանկանում։ Ինչո՞ւ պիտի էներգետիկ կոնցեռնի սխալ մենեջմենթի համար մենք վճարենք, հարցնում են մարդիկ։ Հոսանքամատակարարը ռուսական ընկերություն է, բայց նրա հոսանքի գինը պիտի գործարարը հայոց կառավարության հետ համաձայնեցնի»։ Հետո ներկայացնում է, թե ցույցն ինչպես է վերաճում զանգվածային շարժմանՙ սկզբում ֆեյսբուքյան մի խումբ, հետոՙ նորանոր անդամներ, հետոՙ մի քանի հարյուրը Ազատության հրապարակում, հետոՙ բողոքի քայլերթ դեպի խորհրդարան ու նախագահական նստավայր, ու ոստիկանների բազմաքանակՙ չտեսնված ներկայություն։ Հետո փողոցում գիշերելու որոշումը հարյուրներից հազարների ներկայություն է դառնում, պատմում է Տեր Գրիգորյանը ՙ նկարագրելով նախանցյալ երեքշաբթի առավոտյան 5. 30- ին մոտ ոստիկաններիՙ փողոցը ցուցարարներից ազատելու փորձըՙ ջրցան մեքենաներ, ծեծկռտոց, ու ավելի շատ հայ է շտապում կենտրոնՙ աջակցելու ցուցարարներին, աղբամաններով բարիկադ են կառուցում, իսկ դրանից հետո միջազգային լրատվամիջոցներըՙ Guardian-ը, New York Times-ը, BBC-ն, Al Jazeera-ն անդրադառնում են « փոքրիկ Հայաստանի խնդիրներին »։ « Ցայթի» հարցինՙ ո՞վքեր էին փողոցում բողոքում, պատասխանը հետեւյալն էՙ բոլոր սոցիալական խավերից էլ կանՙ երիտասարդներ, թոշակառուներ, ծնողներ, երեխաներ, ֆեյսբուքի օգտատերեր։ Կան երեկոներ, որ ասես փառատոն լինեն, երաժշտություն են նվագում, մարդիկ կերակուր են բաժանում, հետոՙ փողոցն ավլում։ Բողոքի ցույցի բարձրակետին բազմությունը 50 000- 60 000 դարձավ։

Հայաստանի այլ քաղաքներում էլ ցույցեր են, կառավարությունը չգիտիՙ ինչ անի։ « Որտեղի՞ց այդ թվերը, երբ ողջ ՀՀ-ում սոսկ 3 միլիոն է ապրում», «Ցայթի» հարցին Տեր Գրիգորյանը նախ հիշեցնում է, թե ինքը քաղաքացիական շարժումների մասին աշխատություն է գրում, եւ հետոՙ տարածքը չափել են, մարդկանց հաշվել, ահաՙ մոտավոտ թիվը։ «Քաղաքականության վրա ազդելու քաղաքացիական հանրության կամքը երբեւէ այսքան մեծ չի եղել», ասում է գերմանական «Ցայթի» հայ զրուցակիցը։ «Բողոքի շարժումը ինչո՞վ է համեմատելի Ուկրաինայի, Վրաստանի հեղափոխությանը, ինչո՞վ է տարբեր»։ «Նույնը սկզբն էՙ Ուկրաինայում էլ երիտասարդները համացանցով պայմանավորվեցին, բայց Ուկրաինան Ուկրաինա է, Հայաստանըՙ Հայաստան։

Շատ ցուցարարներ Երեւանում սատարում են Ուկրաինային, բայց չեն ուզում նրա օրինակի հետ համեմատվել։ Անգամ եթե այստեղ բոլորը Ռուսաստանին ատելու լինեին, մեծ հարեւանից երես թեքելու տարբերակ չկաՙ ռուսները էներգամատակարարումն են ապահովում, ինչպես նաեւՙ Ադրբեջանի հետ առկա ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի անվտանգությունը ։ Ի դեպ Մայդանի հետ համեմատությունը հենց Ռուսաստանն արեց»։ Ինչու՞, « որ հետո որպես ԱՄՆ-ի գործողություն ներկայացնեն, հատուկ ծառայություններիՙ CIA-ի մասնակցությամբ, որ զուտ քարոզչական սուտ է, աբսուրդ, ակտիվիստների մեծ մասը անգլերեն էլ չի խոսում, ամերիկամետ էլ չէ, պայքարում են Հայաստանում սոցիալական արդարության համար, ակնկալում առավել հարգանք Ռուսաստանից », ասում է Բաբկեն Տեր Գրիգորյանը։ «Մտահոգությունների համար ցույց անելու պատրաստակամություն կա, որ հեղափոխություն չէի բնութագրի» ասում է հայ ակտիվիստը ի պատասխան թերթի հարցի։ Ի՞նչ պիտի անեն։ Իրենք էլ դեռ չգիտեն, համենայնդեպս առաջարկվող լուծումներն առայժմ չեն բավարարում ու պիտի շարունակեն պայքարը։ «Իսկ ոստիկանությունը պարզապես դիտորդի դերու՞մ է» հարցին Բաբկենը նկարագրում է անցած օրերի գործողություններըՙ «սկզբում կառավարությունը փորձեց ցուցարարների ղեկավարներին բաժանել», հետոՙ աղբամանները հանձնելու, բարիկադները վերացնելուփորձ , հիմա տոնախմբության տրամադրությունն անցել է, ցուցարարները մասնագիտական խմբեր են կազմում, ծրագրում անելիքը։ « Ո՞րն է նպատակը»։ «Ուզում ենք հոսանքի գնի նվազում, դրա հետեւումՙ Հայաստանի շատ խնդիրներ կան, առաջին հերթինՙ Ռուսաստանից կախյալությունը։ Էլ չենք ուզում նրա գաղութը լինել։ Հայերի համար հարկադրանքի նման էր ԵՏՄ մտնելը, մինչ 2013-ի դեկտեմբեր մեր գազամատակարարը 80 տոկոսով Ռուսաստանին էր պատկանում, դրանից հետոՙ 100 տոկոսով։ Ուրբաթ մեր նախագահը գնաց Ռուսաստան ու վերադարձավ բարձրվարկայինհանձնառությամբ։ Նրա կարծիքովՙ հաջողություն է, փողոցի մարդկանց պատկերացմամբՙ կախյալությունն աճում է։ « Նախագահական ընտրությունները 2 տարի առաջ էին։ Բողոքը կարո՞ղ է ավարտվել նոր ընտրություններով»։ «Հավաքվածները չեն ուզում ընդդիմադիր քաղաքական գործիչների տեսնել, նպատակը նոր ընտրությունները չենՙ մարդիկ իշխանափոխության հանդեպ վստահությունը կորցրել են։ ElectricYerevan -ի պահանջը հստակ էՙ հոսանքի գնի նվազում եւ ցուցարարների դեմ բռնություն կիրառած ոստիկանների հանդեպ պատիժ։ Իհարկե կարող է այնպես լինել, որ այս պահանջները մի նոր նախագահ իրականացնի», ասում է Տեր Գրիգորյանը «Զայթին» տված հարցազրույցում։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.