AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

RUSSIA TODAY-Ը ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՅՑԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏՆԵԼ ARD- ԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ինչպես ծանուցել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գերմանական հեռուստատեսությունը, առցանց լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում, Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերը: Դրանցից ուշագրավ է հունիսի 30-ին առցանց «Ցայթ»-ի «Այլեւս չենք ուզում Ռուսաստանի գաղութը լինել» վերնագրյալ հարցազրույցըՙ երեւանյան ցույցի ակտիվիստներից մեկիՙ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ: 29- ամյա Բաբկենն ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, այժմ գիտական թեզ է գրում «Հասարակական շարժումները Հայաստանում» թեմայով: Բավականին ծավալուն հարցազրույցից գերմանացի ընթերցողին հստակ է դառնում այն, ինչ մեկ շաբաթ ի վեր կրկնում է Բաղրամյան պողոտայում հավաքվածՙ Բաբկեն Տեր-Գրիգորյանի տվյալներովՙ 50 000- 60 000-ի հասնող բազմությունը:

«Ազգի» նախորդ համարում իրազեկել էինք գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- իՙ հայաստանյան բողոքի ցույցերի մասին պատմող ռեպորտաժի մասին: Մեր հեռակա հայացքով, այն չափավոր էր ներկայացրել երեւանյան իրականությունը, բայց որքան էլ զարմանալի, լրագրող Ֆայթ Հորնիգի լուսաբանումը հարուցել է ռուսաստանյան Russia Today-ի գերմանական ծառայությանՙ RT Deutsch- ի բողոքը: Վերջինս նամակ է հղել Համբուրգում տեղակայված NDR- ի հեռուստառադիոհեռարձակման խորհրդի ղեկավարությանըՙ պարզաբանելով, թե հոսանքի թանկացման դեմ երեւանյան բողոքի ցույցի մասին ARD իր բազմաթիվ ռեպորտաժներում պնդել է, թե «Հոսանքի ապահովումն վերահսկում է ռուսական էներգետիկ մի կոնցեռն (ընկերություն)», որը մեղմ ասած ճիշտ չէ:

RT հայտարարում էՙ հոսանքի ապահովումն իրականացում են Հայաստանի հարավում գտնվող 2 հիդրոէլեկրակայաններ, որ պատկանում են ամերիկյան մի ընկերության եւ Հայաստանի պետությանը պատկանող ատոմակայանը: Այնուհետ իր բողոքը փորձում է հիմնավորել փաստագրությամբ: Հունիսի 25-ին լրագրող Ֆայթ Հորնիգի երեւանյան բողոքի ցույցերի մասին պատրաստած ռեպորտաժներում, որ սփռել է գերմանական ARD -ն լրատվական «Օրվա համայնապատկեր» հաղորդման շրջանակներում, սխալ մեկնաբանությունների, քարոզչության առատություն կա, նշում է RT-նՙ որպես օրինակ մեջբերելով գերմանական լրատվամիջոցի «անցյալ տարիներին աճել է Հայաստանի կախվածությունը առեւտրային իր կարեւորագույն գործընկեր Ռուսաստանից » հայտարարությունըՙ բնութագրելով այն սխալ ու հակառուսական:

RT վկայակոչում է German Trade + Invest-ի («Գերմանական առեւտուր եւ ներդրում» անունը կրող ընկերության) վերջինՙ 2012-ի զեկույցի տվյալները, ըստ որոնց «Ռուսաստանը Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների իր 15,6 տոկոս մասնաբաժնով շատ հեռու է Ֆրանսիայից (40,6 տոկոս): Հայաստանի արտաքին առեւտրի մեջ ռուսական ներմուծված ապրանքները 24,7 տոկոս են կազմել, Ռուսաստան արտահանվածըՙ 19, 5 տոկոս: Գերմանիայի արտգործնախարարությունն էլ հաստատել է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա: Այնպես որ, հիմնավորում է RT-ն, ARD- ի բնութագրած Հայաստանիՙ Ռուսաստանից «աճող կախվածությունը» երերուն է: Սխալ է նաեւ այն պնդումը, թե Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն վերահսկում է ռուսական էներգետիկ մի կոնցեռն: Հայկական հիդրոէներգետիկ երկու կասկադներըՙ հարավում Որոտանը, հյուսիսումՙ Սեւան- Հրազդանը, անհապաղ արդիականացման կարոտ են, 2013-ի վերջին ամերիկյան ներդրող Contour Global Hydrocaskade կազմակերպությունը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է գնել հարավային Որոտան կասկադըՙ 180 միլիոն դոլարով եւ մտադրություն հայտնել 2014- 2019-ի ընթացքում այս կասկադն արդիականացնել 70 միլիոն դոլարով:

Սրանով ակնկալվում է, որ տարեկան հոսանքարտադրումը կավելանա 1, 29 գվժ (գիգավատտժամ): Ամերիկյան այս ընկերությանը վաճառքն արդեն կայացել է, իսկ 7 ՀԷԿ-ից բաղկացած Սեւան-Հրազդանի սեփականատերը ռուսական SAO MEK - RusHydro ընկերությունն է: Այն 2003- ին ձեռք է բերել կասկադըՙ Հայաստանի Ռուսաստանին ունեցած պարտքի դիմաց: SAO MEK-RusHydro-ն 2013-2017 թվականներին 66 միլիոն դոլար է ներդնում կայանների արդիականացման համար: Աշխատանքների իրականացման համար ի թիվս այլ գումարների տրամադրվել են նաեւ եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի վարկային միջոցները: ՀԷԿ-երը Հայաստանի էներգետիկ մատակարարման միայն փոքր մասն են ապահովում: Մեծ մասըՙ համարյա 40 տոկոսը, Մեծամորի ատոմակայանն է բավարարում, որը պատկանում է ոչ թե Ռուսաստանին, այլ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը: Հետեւաբար ակներեւ է, նշում է ռուսական լրատվամիջոցը, որ խոսք լինել չի կարող հայկական հոսանքարտադրման վրա ռուսական վերահսկողության մասին, իսկ գերմանացի ակնդիրներին նպատակ չի եղել օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, այլՙ ներկայացնել, թե Երեւանում Ռուսաստանի դեմ բողոքի օբյեկտիվ հիմքեր կան: RT- ը այնուհետ նշում է, թե «Օրվա համայնապատկերը» կարող էր լռության փոխարեն օգտվել ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Փոլ Ռոբերտսի (Paul C. Roberts) շաբաթներ առաջ հրապարակած «Գունավոր հեղափոխություն Մակեդոնիայի համար» հոդվածից, որում ճշգրիտ նկարագրվում է, թե ամերիկյան «քսուքով», նրա սադրիչների կազմակերպած գունավոր հեղափոխությունների հաջորդ զոհերից մեկը Հայաստանն է լինելու, նոր Մայդանը Երեւանում կլինի:

Օբստրուկցիայիՙ քաղաքական գործընթացների բնականոն շարժումը խաթարող մարդասպան այս վարքի նպատակը իշխանափոխության պարտադրումն է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական շրջափակման միջոցով աշխարհում կապահովի ԱՄՆ-ի առաջնորդությունը: Այս արյունոտ բեմադրությունների օրինակները ծանոթ են մեզ, շարադրում է RT-ըՙ հստակեցնելովՙ Մայդան, Հոնգկոնգ, Լիբիա, Թունիս, Վենեսուելա, Եգիպտոս: Եզրափակելով բողոքի իր նամակը Russia Today-ի գերմանական ծառայությունը նշում է, թե ամերիկյան Contour Global ընկերությունը մասամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության մերձակա Overseas Private Investment Corporation (OPIC)-ից:

Մեր ներկայացրած վերոհիշյալ շարադրանքը ռուսական լրատվամիջոցի մեզ ծանոթ միակ հրապարակված բողոքն էր:

Գերմանիա

Խմբ. կողմից. - Հայաստանի էլեկտրաէներգիայի ամենամեծ մասը` 40 տոկոսը արտադրող Հայկական ԱԷԿ-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Երկու խոշոր ՀԷԿ-երի համալիրներն իսկապես պատկանում են նշված ռուսական եւ ամերիկյան ընկերություններին: Ինչ վերաբերում է ատոմակայանից հետո երկրորդ խոշոր էներգիաարտադրողներին` ՋԷԿ-երին, ապա հիմնական դերն այստեղ ունի Երեւանի նորակառույց ՋԷԿ-ը, որը նույնպես Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Հետեւաբար Հայաստանի էներգետիկ ոլորտի ռուսական հսկողության մասին գերմանական լրատվամիջոցի պնդումը իրականությանը չի համապատասխանում: Ռուսական Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ին է պատկանում միայն էներգաբաշխում իրականացնող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.