AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 894, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

Ն. ԼԱՄՄԵՐՏ. «ՈՎ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՊԻՏԻ ՆՈՒՅՆՊԻՍԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԵՐԵՐՈՅԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիայի կառավարությունը խուսափում է 1904-ին այժմյան Նամիբիայի տարածքում հերերո ցեղի հանդեպ գերմանացի գաղութարարների իրականացրած ոճիրը ցեղասպանություն որակել: Բունդեսթագի նախագահ Լամմերտն առաջին անգամ կոտրում է կարծրատիպը: Հուլիսի 8-ին գերմանական լրատվամիջոցների ուշադրության առանցքում հայտնվեց խորհրդարանի խոսնակի «Ցայթում» հրապարակված հոդվածը: «Ով խոսում է 1915-ին օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, պիտի նաեւ նույնպիսի գնահատական տա նախկինում գերմանական հարավարեւմտյան աֆրիկյան երկրում գերմանական բանակիՙ տեղի բնակչության հանդեպ իրագործած ոճրին,- գրում է Բունդեսթագի նախագահը եւ շարունակում:- Միջազգային իրավունքի այսօրվա չափանիշների համաձայնՙ հերերոյի ապստամբության ճնշումը ցեղասպանություն է»: Ըստ Նորբերտ Լամմերտիՙ գերմանացիների պայքարը հերերոյի հանդեպ ռասսայական է եղել, ոչ միայն պայքարի, այլեւ հիվանդությունների, նպատակադրված ծարավ ու սոված թողնելու պատճառով տասնյակ հազարավոր հերերո եւ նամա ցեղախմբի ներկայացուցիչներ զոհվել են, ուրիշներ մահացել են հարկադրյալ աշխատանք կատարելիս, ռազմագերիների ճամբարներում»: Հայոց ցեղասպանության բանավեճի առիթով Լամմերտն հետեւյալն է ասում. «Այսօրվա թուրքական կառավարությունը պատասխանատվություն չի կրում նրա համար, ինչ կատարվել է 100 տարի առաջ»: Նույնը Գերմանիային է վերաբերում: «Բայց ինչպես թուրքերը, այնպես էլ մենք պատասխանատու ենք, թե այդ պատմությանն ինչպես ենք առերեսվում»: Ապրիլին, երբ գերմանական լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում էին Հայոց ցեղասպանության թեման, առանձին հրապարակումներ եղան նաեւ աֆրիկյան ոչնչացված ցեղախմբերի առնչությամբ: Ոմանք նույնիսկ փորձեցին այսպես ձեւակերպելՙ Հայոց ցեղասպանությունն ընդունում եք, մինչդեռ դրանից առաջ տեղի ունեցած ոճիրը ցեղասպանություն չեք էլ որակում:

Գերմանիան 1884-1915- թվականներին գաղութացրել էր հարավարեւմտյան աֆրիկյան տարածքը, երբ 1904-ին հերերո ցեղն ապստամբում եւ 100-ից ավելի գերմանացիների է սպանում, գեներալ Լոթար ֆոն Տրոտան հրամայում է բնաջնջել ցեղախումբը: 1904-1908-ին իրականացված կոտորածից առաջ հերերո բնակչության թիվը ենթադրվում է 50 000-ից 80 000 է եղել, վերապրել է 15 000-ը:

1915-ի հուլիսի 9-ին առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին ավարտվեց Գերմանիայի 31-ամյա տիրապետությունը հարավարեւմտյան Աֆրիկայում, ավելի ուշՙ 1919-ին Ազգերի լիգայի մանդատով տարածքի կառավարումը տրվեց Հարավային Աֆրիկային: Գերմանիայի ոչ մի կառավարություն պաշտոնապես չի ճանաչել հերերոյի հանդեպ հանցագործությունըՙ որպես ցեղասպանություն: Հիմնավորումը հետեւյալն էՙ ՄԱԿ 1948-ին է այն ձեւակերպել, ուստի կիրառելի չէ նախկինում կատարված հանցագործությունների համար: «Այնպես, ինչպես թուրքական կառավարությունն է հիմնավորում 1915-ին հայերի զանգվածային սպանությունների առիթով», նշում է գերմանացի մեկնաբաններից մեկը:

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ սա, մեր կարծիքով, գերմանացիների միակ նոր շեշտադրված համեմատությունը չէ: Գերմանական լրատվամիջոցներում շրջանառվում է հետեւյալ ձեւակերպումըՙ «պատմաբանները միակարծիք են, թե սա (նկատի ունի հերերո ցեղի հանդեպ իրագործվածը- խմբ.) 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Հռոմի պապի ապրիլի 12-ի բնորոշումը էլ չի հիշեցվում: Այս պարագայում որեւէ համեմատություն չի արվում Հոլոքոսթի հետ, քանի որ ճանաչված ոճի՞ր է, անհամեմատելի՞... թե՞ հուշում են, որ «Հայոց կոտորածների» հանդեպ Գերմանիայի օրենսդիր մարմնի 2005-ից որդեգրած վերաբերմունքը չի ամրագրվելու 2015-ին նոր նիստում նոր բառովՙ ցեղասպանություն:

Գերմանացի քաղաքական գործիչները քննադատում են գաղութարար անցյալը վերանայելու դաշնային կառավարության խուսափողական կեցվածքը, նկատել տալիս, որ լինելով իրավահաջորդՙ պարտավոր է պաշտոնապես ներողություն խնդրել աֆրիկյան ցեղերից: Թեպետ 2004-ին 100-ամյակի առիթով ԳԴՀ տնտեսական զարգացման նախարար Հայդեմարի Վիցորեք Ցոյլը այցելելով Նամիբիա ներում էր հայցել, բայց դա կառավարության պաշտոնական կեցվածքը չէր, մինչ օրս փոխհատուցում էլ չի տրվել հերերո եւ նամա ցեղի ժառանգներին: Գերմանացի ակտիվիստները, որ երկարատեւ պայքար են մղում հերերոյի կոտորածը ցեղասպանություն բնորոշելու համար, հիասթափված ենՙ դաշնային նախագահն այս տխուր առիթով իրենց չի ընդունել:

Հայոց ցեղասպանության պարագայում Լամմերտի հստակՙ «ցեղասպանություն է» ձեւակերպումը մեկ օր առաջ արել էր ԳԴՀ նախագահ Գաուքըՙ արժանանալով Թուրքիայի քնննադատությանը: Եվ ոչ ավելին. հայերը դեռ սպասում ենՙ Բունդեսթագում ապրիլի 24-ի զոհերի հիշատակի նիստը, որ ի զարմանս մեզ գումարվեց առանց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգելու պարտադիր արարողակարգի, հանձնաժողովներում դեռ լրամշակվո՞ւմ են... ե՞րբ է Բունդեսթագը լիագումար նիստում նորից անդրադառնալու մեր հարցին, օրենսդիրները հստակ չեն պատասխանում:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.