AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-07-10 10:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 711, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՎԻՐՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հ. Ծ.

Անմիջական թողարկման համար նախատեսված Զորյան ինստիտուտի (Կանադա) հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այդ կառույցի բաժանմունքներիցՙ «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» հրատարակել է իր «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» (Genocide Studies International) հանդեսի հերթական, 2015 թվականի գարնանային համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայերի, ասորիների եւ հույների հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանություններին:

Հանդեսը, որն ընդգրկում է 6 հիմնական հոդվածներ, խմբագրել է պրոֆ. Ռոջեր Սմիթը , որն էլ գրել է «Ներածություն: Հայերի, ասորիների եւ հույների օսմանյան ցեղասպանությունները» առաջին հոդվածը:

«Վիճարկելով Հայոց ցեղասպանության մասին մեկնաբանությունները: Հաջորդականություն եւ դավադրություն, ընդհատություն եւ համընդհանուր արմատականություն» խորագրով թեման է արծարծել պրոֆ. Ռոբերտ Մելսոնը : Նա քննարկել է 1894-96 եւ 1915-23 թվերի ցեղասպանությունների հարաբերությունը, հիմնվելով որոշ պատմաբանների այն պնդման վրա, որ երկրորդ շրջանի ցեղասպանությունը եղել է առաջինի շարունակությունը, եւ որի արմատները պետք է որոնել իսլամի եւ օսմանյան մշակույթի տիրույթներում, եւ երկրորդ խմբի պատմաբանների պնդման վրա, որ երկրորդ շրջանի ցեղասպանությունը որակապես տարբեր է եղել առաջին շրջանի կոտորածներից, եւ որի նպատակն է եղել արմատական քաղաքականություն վարելը:

Երրորդ հոդվածի հեղինակն է պրոֆ. Թեսսա Հոֆմանը , ով ուսումնասիրել է գերմանական դիվանագիտական թղթակցություններն ու ականատեսների վկայությունները, որոնք պահպանված են Բեռլինի արտգործնախարարության քաղաքական արխիվներում: Նա քննության է առել նաեւ Գերմանիայի մեղսակցությունը հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններում:

«Հայոց ցեղասպանության ակադեմիական ժխտումը ամերիկյան գիտնականների կողմից: Ժխտումը որպես հորինված վիճաբանություն» թեմային է անդրադարձել Մարկ Մամիկոնյանը : Նա հոդվածում քննարկել է ժխտման զարգացումը վաղ շրջանից մինչեւ մեր օրերի առավել նուրբ դրսեւորումները:

«Ասորական ցեղասպանության բարդության» մասին է գրել պրոֆ. Դեյվիդ Գաունտը , իսկ Վասիլիոս Մեխանեցիդիսը համապարփակ քննության է ենթարկել 1913-1923 թվերին հույների հանդեպ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը: Անդրադառնալով նաեւ հայերի եւ ասորիների ցեղասպանություններին նա փորձել է բացահայտել զուտ ազգային, մահմեդական երկիր կառուցելու օսմանյան թուրքերի նպատակը:

Հանդեսի վերջում Հայ ազգային ինստիտուտի (Հայ դատի) տնօրեն դոկտ. Ռուբեն Ադալյանը գրախոսել է Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը ընդդեմ մարդկության: Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկական զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը:

Հավելյալ տեղեկությունների եւ «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» հանդեսից օրինակներ ցանկացողները կարող են դիմել http:/www.utpjournals.com/Genocide-Studies-International.html կայքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.