AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 831, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՍԻԴՆԵՅ: «1915-Ը» ԸՆԴԴԵՄ «ՋՐԱԳՈՒՇԱԿԻՆ»

Հ. Ծ.

Վերջերս Վիլոբիի (Ավստրալիա) Հայկական մշակութային կենտրոնում կայացել է «Հոլիվուդը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով քննարկում, որի ընթացքում «1915» գեղարվեստական ֆիլմի սցենարիստները եւ ռեժիսորները անդրադարձել են Ավստրալիայում այդ օրերին կարճատեւ կինոդահլիճային ցուցադրման արժանացած «1915» հոգեբանական «թրիլլերին» եւ «Ջրագուշակը» պատմական ֆարսին: Առաջինի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը: Դերասանական կազմում ընդգրկված են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը եւ Սեմ Փեյջը: Երաժշտությունըՙ Սերժ Թանգյանի: Սիդնեյում ֆիլմի ցուցադրությունը հնարավոր է դարձել Համազգային մշակութային միության ջանքերի շնորհիվ: Հրապարակ է հանվել նաեւ ֆիլմի թվայնացված տարբերակը: Այդ ֆիլմի մասին «Լոս Անջելես Թայմսը» ապրիլին Մ. Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում ցուցադրվելու օրերին գրել էր. «Ստեղծագործական պատշաճ մոտեցում արդարամտորեն շոշափելու նման կոթողային մի թեմա»: Իսկ մրցանակակիր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը այն որակել էր «հավակնոտ, հրատապ եւ կրքառատ»:

Երկրորդ ֆիլմըՙ «Ջրագուշակը» (The Water Diviner), որն ավելի առաջ էր ցուցադրվել Սիդնեյում, ավստրալացի հայտնի դերասան Ռասըլ Քրոուի ռեժիսորական առաջնեկ է, որը Գալիպոլիի ճակատամարտում թուրքերի հաղթանակը փառաբանելով ամբողջովին մոռացության է մատնում Հայոց ցեղասպանությունը:

«Դա զուտ գովաբանական մի ֆիլմ է, որը ջուր է լցնում Ցեղասպանության ժխտման ջրաղացին», նշել են «1915» ֆիլմի հեղինակները: Ի դեպ, «Թուրքական կիբեռ բանակը» հաքերային հարձակման է ենթարկել «1915» ֆիլմի կայքէջերը:

Տեղեկությունըՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.