AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 791, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ԱՆԻ ՏՈՒՐԸ» ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

Զրուցեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դեպի Արեւմտյան Հայաստան շրջագայություներ կազմակերպող առաջին կազմակերպությունը` «Անի տուրը» մոտ երկու տասնյակ տարվա պատմություն ունի: Շատ հայ մարդիկ են կարողացել այդ ընթացքում իրագործել իրենց երազանքն ու այցելել պատմական հայրենիք` Անի, Կարս, Վան, Արդահան, Արարատ լեռ եւ այլ սիրելի վայրեր` միաժամանակ ստանալով լավ սպասարկում, բարձրակարգ հյուրանոցային կեցության եւ անվտանգության բարձր մակարդակ: Սա` շնորհիվ տարիներով ստուգված վստահելի գործընկերների հետ «Անի-տուրի» հաջողված աշխատանքի, ընդհանրապես զբոսաշրջության ոլորտում այս գործակալության մեծ փորձի ու կայացվածության: Ինչպես սիրում է ասել «Անի տուրի» գործադիր տնօրեն Վոլոդյա Առուշանյանը` դա նաեւ այն պատճառով է, որ իրենց բիզնեսի հիսուն տոկոսը գաղափարն է, բովանդակությունը, եւ միայն մնացած հիսուն տոկոսն է զուտ բիզնես: «Անի տուրով» Արեւմտյան Հայաստան այցելած շատ հայ զբոսաշրջիկներ հետագայում կրկնում են շրջագայությունը` այնքան որ իրագործված են տեսնում հոգեհարազատ այցելությունը, սպասարկման ծառայությունների եւ անվտանգության բարձր մակարդակի զուգակցումով: «Անի տուրը» նորություններ ունի, օրինակ` վերջերս շրջագայություններ սկսեց նաեւ ռուսական ուղղությամբ: Հենց դրանից սկսեցինք զրույցը «Անի տուրի» գործադիր տնօրեն Վոլոդյա Առուշանյանի հետ:


- Մեզ շատ են հետաքրքրել հարավային Ռուսաստանի հայկական համայնքները` Ռոստով, Սոչի, Կրասնոդար, ինչպես նաեւ Մոսկվան, որտեղ հոծ հայություն է ապրում: Անցած տարվանից նոր ծրագիր ունենք` հատուկ Ռուսաստաում ապրող հայերի համար: Նկատի առնելով, որ Սոչիում մեծ թվով համշենահայեր են բնակվում, որոնց նախնիները Համշենից` Հոպայից են, ամեն երեկո Սոչիից նավը ուղեւորվում է դեպի Տրապիզոն, առավոտյան տեղ հասնելով: Այնտեղ զբոսաշրջիկներին ընդունում են մեր գործընկերները: Տրապիզոնից շրջագայությունն սկսվում է, հաջորդ օրը մեր խմբերը մեկնում են Համշեն, Համշենից Էրզրում, Կարս, Անի, Աղթամար, Մուշ, պտույտ անելով նորից վերադառնում են Տրապիզոն: Դա 9-10 օրյա տուր է:

- Սա իրեն արդարացնո՞ղ երթուղի է:

- Իհարկե արդարացնող է` մի մոռացեք, որ երկուսուկես միլիոն հայ հիմնականում ապրում է Հարավային Ռուսաստանում, եւ մենք այնտեղ ունենք հյուպատոսարան, հյուպատոսը Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանն է, որի խորհրդականն էի ես մի ժամանակ: Մի խոսքով` ռուսական ուղղության վրա կառուցած այս նոր երթուղու պահանջարկը կա, Ռուսաստանում էլ, հիմնականում ապրում են Արեւմտյան Հայաստանից գաղթածների սերունդները (երկրորդ-երրորդ սերունդ ապրողներին նկատի ունեմ): Ընդհանրապես «Անի տուրի» աշխարհագրությունն ընդլայնվում է: Հիմա մենք խումբ ունենք, օրինակ, Բելգիայից, որի մեջ ընդգրկված հայերին առավելաբար հետաքրքրում է Կիլիկիան, որովհետեւ նրանք բոլորն Այնթապից, Կիլիկիայից գաղթածների սերունդներ են: Մենք աշխարհի տարբեր երկրներից արդեն ունենում ենք խմբեր:

- Ձեր տուրերը համեմատաբար էժա՞ն են, համենայնդեպս` ռուսական ուղղությունը պիտի որ էժան լինի:

- Նախ պետք է հիշել, որ մենք ամեն ինչ անում ենք բարձրակարգ: Հարցը միայն պատմական հայկական վայրերը տեսնելը չէ: Կա նաեւ հարմարավետություն հասկացությունը: Ինչո՞ւ չմնալ լավագույն հյուրանոցներում, էստեղ հայի պատվի հարցն էլ է: Ամեն հայ մի անգամ է գնալու հիմնականում` թող լավագույն պայմաններով գնա: Բայց գների ճկուն մեխանիզմ ունենք: Սպասարկումը բարձր է բոլոր տուրերի դեպքում` նույն բարձրակարգ հյուրանոցներն ու երեքանգամյա սնունդն է, մեր գիդերն էլ գիտությունների թեկնածու են շատերը` այսինքն շատ խորը եւ ստուգված գիտելիքներ են փոխացում զբոսաշրջիկներին: Համակարգը կառուցել ենք օրերի հաշվին` ունենք 12-օրյա եւ 4-օրյա տուրերի միջակայք, օրերի հաշվին իջեցրել ենք արժեքը: Բացի դրանից` մի փոքրիկ նրբություն էլ ենք բանեցնում Հայաստանի քաղաքացիների առումով` հատկապես աշակերտների, ուսանողների նկատմամբ կիրառվում է ճկուն զեղչերի քաղաքականություն: Ուսանողների համար ուրիշ գին է, աշակերտների համար` ուրիշ գին, բացի դրանից` մի փոքրիկ տարբերակում կա նաեւ Հայաստանի եւ սփյուռքից եկած տուրիստների նկատմամբ: Մյուս զբոսաշրջային կազմակերպությունների համեմատ` մենք մի քիչ ուրիշ կերպ ենք նայում խնդրին` հյուրանոցները մեզ մոտ անպայման բարձրակարգ են, երեքանգամյա սնունդով: Գին հասկացությունը, այդպիսով, գոյանում է սպասարկման որակից: Բացի այդ` մեր տուրերը մենք ենք իրականացնում, թուրքական կողմն ի՞նչ է պատմելու Արեւմտյան Հայաստանի մասին, մեր գիդերը բարձրակարգ են, ու հայկական տեղեկատվությամբ տուրերն այդպես իմաստալից են դառնում, իսկ մեր գներն էլ թուրքական զբոսաշրջային գործակալությունների առաջարկների համեմատ բավականին մատչելի են:

- Ավանդական երթուղիներում ի՞նչ հետաքրքրական բան կա:

- Ամեն տարի մեր ճամփորդությունները նվիրում ենք ինչ-որ կարեւոր հոբելյանական իրադարձության: Օրինակ` այս տարի մենք շրջագայություն ենք ունենալու Անդրանիկի 150-ամյակի հետ կապված, խումբն առաջին անգամ մեկնելու է Շապին Գարահիսար, որտեղ ծնվել է Անդրանիկը, դա սեպտեմբերի երկրորդ կեսին է նախատեսված: Նման շրջագայություններ ունեցել ենք քրիստոնեություն 1700-ամյակի առիթով, ԱՄՆ Նյու Յորքի թեմի առաջնորդ Մեսրոպ Աշճյանի հայտնի ուխտագնացությունը ժամանակին կազմակերպեցինք, որը մեծ արձագանք գտավ` գիտեք, այցելել ենք Բիթլիս, Վիլյամ Սարոյանի ծննդավայր: Գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված տուր ենք ունեցել` գնացել ենք Մաշտոցի ծննդավայր Հացեկաց գյուղ: Այսինքն` մեր շատ շրջագայություններ, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, որեւէ հայեցի գաղափարի շուրջ ենք կառուցում: Ասացի`4-ից մինչեւ12 օր տուրեր ունենք: Չորս օրը համարվում է ուսանողական` Վան, Աղթամար-վերադարձ, սա ամենակարճ տուրն է, որին մենք այնքան էլ հակված չենք, որովհետեւ եթե մարդը մտնում է Արեւմտյան Հայաստան, ցանկալի է, որ ոչ միայն Անին, Աղթամարը տեսնի, այլեւ Դիարբեքիրը, վերաբացված սուրբ Կիրակոսը, Բիթլիսը, Մուշը: Մի գեղեցիկ ծրագիր ունենք, որը եթե այս տարի չկարողացանք իրականացնել, հաջորդ տարի անպայման անելու ենք: Խարբերդից վերեւ կա Ակն քաղաք, որը տվել է արեւմտահայ գրողների ու մտավորականների մի աստղաբույլ` Գրիգոր Զոհրապ, Միսաք Մեծարենց, Սիամանթո, Արփիար Արփիարյան, Մինաս Չերազ եւ ուրիշներ: Էս վերջերս գրում են, որ Նահապետ Քուչակն էլ երեւի Ակնա ծնունդ է:Այսինքն` Ակնը հայերիս համար կարծես մի սրբավայր լինի; Մտածում եմ` մի տուր նվիել Եղեռնի ժամանակ զոհված Ակնա մտավորականությանը:

Լրանում է քսան տարին, ինչ դաշտում ենք, քսան տարվա մեջ, մեծամտություն թող չլինի, մենք ոչ մի պրոբլեմ չենք ունեցել: Պրոբլեմներ չեն եղել եւ չեն էլ լինի, անգամ ազգայնական տրամադրությունների մեր ժամանակում: Մենք ազատ պտտվում ենք Արեւմտյան Հայաստանում, նույնիսկ Արարատի վրա պիկնիկ ենք անում:

- Հայաստանում տուրիզմի զարգացման ընթացքի մասին ինչ կասե՞ք: Տուրիզմն իսկապես կարո՞ղ է դառնալ Հայաստանի առաջատար ոլորտ, ինչպես որ գովազդվում է, մեր հյուրանոցների ու սպասարկման ծառայությունների բարձր գները արգելակ չե՞ն:

- Հայաստանն այն երկրներից է, որ հսկա պոտենցիալ ունի իսկապես տուրիզմի ոլորտում ե՛ւ պատմությամբ, ե՛ւ գրաված աշխարհագրական դիրքով, ե՛ւ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր: Տուրիզմի զարգացման համար մի քանի կարեւոր ատրիբուտներ կան` ճանապարհները, որ Հայաստանում շատ վատ վիճակում են, թող տարօրինակ չթվա`զուգարանների հարցը, որը պարզապես ողբալի վիճակում է: Հյուրանոցների գները թանկ են, թանկ են նաեւ ինքնաթիռի տոմսերը: Շատերն են վրացական ավիաընկերություններին ուղղում հայացքը, ես նույնպես հիմա այդ մասին եմ մտածում, քանի որ Թբիլիսիից թռիչքը շատ ավելի էժան է, մանավանդ Թբիլիսին էլ մեր տուրերի մեջ մեկ օրով ընդգրկում ենք (Հավլաբար, Խոջիվանք), ու հետն էլ օգտվում վրացական ավիաուղիներից, քանի որ մատչելի են: Ամենաթանկը Հայաստանից թռիչքներն են: Այս պրոբլեմները պետք է լուծվեն: Պետական միջոցներ պետք է ներդրվեն` գովազդելու համար Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Մեր հյուրանոցները թանկ են, որովհետեւ հայ տուրիստների, հայրենիք այցելող սփյուռքահայերի հաշվին գոնե ամռանը նրանք մեծ պահանջարկ ունեն: Թուրքիայում հյուրանոցներն ավելի մատչելի են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.