AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1014, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐԵԼԸ ՉԷ

ԱՆ. Հ., Գերմանիա

Տարիներ ի վեր շրջանառվում ու հերքվում է մի տեսակետ, թե հեծանիվ վարելը պատճառ է դառնում տղամարդկանց սեռական անկարողությանՙ իմպոտենտության: Երբ օրերս հայտնի դարձավ, թե պրոֆեսիոնալ հեծանվասպորտի հանրահայտ ներկայացուցիչ իտալացի 37-ամյա Իվան Բասսոն ամորձիների քաղցկեղ ունի, մասնագիտական եւ ոչ մասնագիտական հարթակներում վեճն առավել ընդլայնվեց: Մարզիկը հուլիսի 13-ին ստիպված էր դադարեցնել 102-րդ Tour de France-ին իր մասնակցությունը, հուլիսի 15-ին Միլանի հիվանդանոցում իտալացի մասնագետները նրան վիրահատել էինՙ հեռացրել ամորձիները: Բասսոն իր երկրպագուներին արդեն հայտնել է, թե լավ է զգում եւ առաջնահերթ է համարում իր ապաքինումը:Թեեւ նա դեռ չի հաղորդել, թե շարունակելու է իր մարզական կարիերան, բայց հայտնի էՙ շատերն այս սպորտաձեւից չեն հրաժարվում անգամ վերոհիշյալ հիվանդության առկայության պարագայում: Հեծանիվ վարելը, փորձագետների առավել մեծ խմբի պնդմամբ, ամորձիների նորագոյացությանՙ քաղցկեղի առաջացման պատճառ չի կարող հանդիսանալ: Գերմանիայում տարեկան մոտ 4000 տղամարդու մոտ ամորձիների քաղցկեղ է հայտնաբերվում, այս հիվանդությունն առավել տարածված է 20- 40 տարեկանների շրջանում:Բժիշկները հիվանդության հստակ պատճառը դեռ չեն հայտնաբերել, տարբեր վարկածներ կան: Համբուրգցի ուրոլոգ պրոֆեսոր Քլաուս Փեթեր Դիիքմանը գերմանական dpa գործակալությանը հայտնել է, թե հիվանդությունը չի կարող առաջանալ հեծանիվ վարելուց: Նրա համոզմամբ, իտալացի մարզիկի ախտորոշումն էլ վկայում է, թե հեծանվասպորտի պարագայում անկումն ու վնասվածքներն առավել մեծ հավանականություն են ստեղծում, որ քաղցկեղի այդ տեսակը հայտնաբերվի: Բայց դա չի նշանակում, թե հիվանդության պատճառը հեծանիվ վարելն է: Այն ամորձիների քաղցկեղի պարագայում առավել դրական ազդեցություն կարող է ունենալՙ սպորտն իբրեւ պաշտպանական գործառույթ նկատելով: Ըստ պրոֆեսոր Դիիքմաննի, հիվանդության ռիսկի գործոնները տարբեր են: Հաճախ են այն դեպքերը, երբ նույն ընտանիքում է կրկնվում հիվանդությունը: Երբ հայրն ամորձիների քաղցկեղ ունի, հիվանդության կրկնության հավանականությունը 4-6 անգամ է, հիվանդ եղբոր պարագայումՙ 6-10 անգամ: Հավանականությունը մեծ է նաեւ բնածին արատ ունեցող այն մարդկանց մոտ, որոնց ամորձիները չեն իջել ամորձապարկ, այլ մնացել են աճուկի շրջանում: Ամորձիների քաղցկեղն ու անպտղությունը նույն պատճառներն ունեն: Բժիշկները հավանական են համարում նաեւ մարդու հասակը: 1, 95 մետրից ավելի հասակ ունեցող տղամարդկանց մոտ թեթեւակի աճում է ամորձիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Բժիշկներն ենթադրում են, թե սա կարող է պայմանավորված լինել վաղ մանկական հասակում կալորիաներով հարուստ սննդով: Գերմանիայում պրոստատայիՙ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունից հետո, ամորձիների քաղցկեղը 11-րդ տեղում է: Համբուրգի Ալբերտինեն հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ պրոֆեսոր Դիիքմաննի հավաստմամբ, հիվանդության վաղ հայտնաբերման պայմաններում այն 95 տոկոսով բուժելի է, բժիշկներն անկարող են սակայն միջամտել հիվանդության զարգացմանը, երբ մետաստազներն ախտահարել են հիվանդի մարմինը: Բժիշկը համոզված է, որ հիշյալ հիվանդությունը ժառանգական բնույթ է կրում, պայմանավորված չէ կենսակերպով: Եվ խորհուրդ է տալիսՙ կանխել հիվանդությունները ժամանակին հետազոտվելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.