AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 911, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԱՀԻ ԹԵԼԱԴՐԱՆՔԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վիեննական համաձայնությունից հետո

Լոզանում եւ այնուհետեւ Վիեննայում օրերս կնքված Իրան-«վեցյակ» համաձայնագիրը աշխարհաքաղաքական կարեւորագույն իրադարձություն է, որը խոստանում է վերջ դնել 1978 թ.ին սկիզբ առած Իրան-Արեւմուտք եւ հատկապես Իրան-Մ. Նահանգներ հակամարտությանը, դուռը լայն բացելով մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ու տնտեսական բարգավաճման առջեւ:

Իհարկե, յուրաքանչյուր համաձայնագիր, հատկապես այսպիսի կարեւորության, կնքումից մինչեւ հաստատում ու գործադրում ենթադրում է բավական երկար ճանապարհ, տարբեր խոչընդոտների ու «եթե-ապա»ների հաղթահարում: Եվ արդեն, գոնե ամերիկյան կողմը մինչեւ պատժամիջոցների ամբողջական վերացում նախատեսում է մինչեւ 8 տարվա «փորձաշրջան»: Այսուհանդերձ, տպավորությունն այն է, դատելով հենց պետքարտուղար Ջոն Քերրիի ազդու խոսքից ու նաեւ անթացուպերով անգամ բանակցություններին նրա ամենաժիր մասնակցությունից, որ Մ. Նահանգներն իր կոնգրեսով հանդերձ ստիպված է հաստատել բանակցությունների արդյունքըՙ «տարածաշրջանային խաղերից դուրս չմնալու» մտահոգությամբ:

Ինչ վերաբերում է համաձայնության փաստին, պետք է հիացմունք արտահայտել մեր պատմական հարեւան ու բարեկամ իրանցի ժողովրդին, որ 37 տարի շարունակ դիմացավ ամեն տեսակ զրկանքներիՙ Իրաքի հետ հրահրված պատերազմի սարսափներից մինչեւ տնտեսական-ֆինանսական պատժամիջոցներ, ընդհուպ դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սղություն:

Գալով մեր երկրին, շուրջ 5 ամիս առաջ, երբ բանակցություններն սկսել էին թափ հավաքել, թվարկել էի այն նոր հնարավորությունները, որոնք բացվելու են մեր առջեւՙ միջուկային սպառնալիքի հեռացում, առետրաարդյունաբերական, տրանսպորտային, զբոսաշրջային ու ներդրումային փոխշահավետ հեռանկարներ, նավթի ու գազի այլընտրանքային նոր հնարավորություններ, Ադրբեջանի էներգետիկ գրավչության նվազումՙ Ղարաբաղյան հիմնախնդրի վրա դրական ներգործությամբ, եւ, ի վերջո, տարածաշրջանում թուրքական ազդեցության հակակշռում: (Տեսՙ «Ազգ», 06.03.15):

Այսօր, հասել է մեր գործելու ժամանակը: Մեր երկրի անկախության ողջ ժամանակաշրջանում, հակառակ արտաքին ճնշումներին ու քննադատություններին, հայ-իրանական քաղաքական հարաբերությունները եղել են բարեկամական ու բարիդրացիական, սակայն, ինչպես օրերս շեշտում էր մեր երկրում Իրանի դեսպան Մոհամմմադ Ռեյիսին «Արմենպրեսին» տված հարցազրույցումՙ տնտեսական հարաբերությունները չեն գտնվել նույն բարձրության վրա, ինչ քաղաքականը: Այդ փաստը բազմիցս հայտարարել են նաեւ մեր պետական այրերը: Ուրեմն աշխատելու, նոր հնարավորություններն անկաշկանդ օգտագործելու ժամն է: Այս օրերին դեպի Թեհրան եւ իրանյան այլ քաղաքներ սկսվել է աշխույժ երթեւեկ միջնորդական առաքելություններիՙ տարբեր ընկերությունների ու կորպորացիաների կողմից: 80 միլիոնանոց իրանյան շուկան միշտ էլ գրավիչ է, գրավիչ են նաեւ նավթաքիմիական եւ այլ գործարքների հեռանկարները: Իսկ մե՞նք: Պետք չէ կենտրոնանալ եւ սպասել 3 մլրդ 200 մլն դոլարանոց երկաթուղու շինարարության իրականացմանը, որով այս օրերին գերմտահոգված են մեր քաղաքագետները: Դա մեծ, մեզ համար շատ մեծ ծրագիր է, որը իրականանալու համար երկարատեւ ջանքերի կարիք ունի: Այլ պետք է մեր միջին ու համեմատաբար մեծ ձեռնարկությունները խիստ գործնական լինեն եւ պեղեն իրանյան շուկանՙ փոխշահավետ հնարավորությունների տեսանկյունից: Եվ այս գործում մեր իրանահայ ազգակիցները նույնպես կարող են անփոխարինելի դեր կատարելՙ գոնե սկզբնական շրջանում:

Պահի թելադրանքը դա՛ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.