AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ՕՐԱՆԺԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` adieu

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Օրանժ Արմենիան» չկարողացավ դուրս գալ շահութաբերության մակարդակի

Հայաստանում մեծ ներդրումներ կատարած արեւմտյան (ֆրանսիական) սակավաթիվ ընկերություններից մեկը` «Օրանժը» հեռանում է Հայաստանի շուկայից: Այս տեղեկությունն իր մամուլի ասուլիսի ժամանակ անցնող շաբաթվա ընթացքում հաստատեց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: «Օրանժ Արմենիան» գնելու մասին տեղեկատվությունը հասատատել է նաեւ «Յուքոմը»:

«Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ Արմենիա» ընկերության հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընդամենը ընկերության բաժնետիրոջ փոփոխությանը եւ «Օրանժ» խմբից բաժնետոմսերի փոխանցմանը «Յուքոմ» ընկերությանը», այսպես մեկնաբանեց նախատեսվող գործարքը Ֆրանսիս Ժելիբտերը: Ավելի պարզ ասած` «Օրանժը» վաճառում է իր բիզնեսը Հայաստանում եւ հեռանում, որքան էլ որ ֆրանսիացի տնօրենը փորձի դրան այլ ձեւակերպումներ տալ:

Ըստ Ֆրանսիս Ժելիբտերի, աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում ընկերություններն ավելի շատ միտված են միաժամանակ բաժանորդներին մատուցել ամրակցված կապի, շարժական կապի ծառայություններ եւ հեռուստատեսային ծառայություններ: «Օրանժ Արմենիան» պատրաստ չէ այդպիսի կոնվերգենտ ծառայություններ մատուցել իր բաժանորդներին` սա է «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի «Յուքոմ» ընկերությանը սպասվող վաճառքի պատճառը: Ընկերության տնօրենը գործարքի երկու նպատակ մատնանշեց` գործարքի ավարտին լուրջ շարժական կապի օպերատորի ստեղծումը, որը կունենա ընդհանուր հեռահաղորդակցության շուկայի 20 տոկոսը, եւ բաժանորդներին ամրակցված եւ շարժական կապերը համատեղող առաջարկների մատուցումը: Նշվեց նաեւ նախնական համաձայնության մասին, որ 12 ամիսների ընթացքում «Օրանժ» բրենդը պահպանվելու է, հետո նոր բաժնետերը կորոշի, թե ինչպես վարվի:

Այդուհանդերձ, «Օրանժ Արմենիան» վաճառելու իրական պատճառը այդքան էլ դժվար չէ կռահել: Ընկերությունը Հայաստանում գործում էր վնասով: Թեեւ Ֆրանսիս Ժելիբտերը բացասական պատասխանեց մեր հարցին, թե վնասով աշխատելու պատճառով չի՞ ընկերությունը վաճառվում, բայց հաստատեց, որ 5 տարվա ընթացքում «Օրանժ Արմենիան» առանց «Օրանժ» խմբի աջակցության չէր կարող շահութաբեր գործել: Նա վաճառքը բացատրեց նրանով, որ ամրակցված կապի ստեղծման համար նոր ներդրումների վերադարձվելիությունը չէր կարող ապահովել: Այսինքն, «Օրանժ Արմենիան» գրեթե հնգամյա իր գործունեության ընթացքում, հակառակ նյութական եւ այլ ներդրումների ու ջանքերի, հակառակ 650 հազար բաժանորդ ցուցանիշին հասնելուն, այդպես էլ չկարողացավ շահութաբեր գործունեություն իրականացնել: Ինչի հետեւանքը վաղ թե ուշ պետք է լիներ ընկերության գործունեության դադարեցումը կամ վաճառքը: Սա եւս մեկ անգամ փաստում է ապացուցված ճշմարտությունը` տնտեսական իրողություններին հնարավոր չէ դեմ գնալ, դրանք կստիպեն հաշվի նստել իրենց հետ, խնդիրը միայն ժամանակի մեջ է: Վնասով աշխատող ընկերությունը, ի վերջո, դադարելու է գոյություն ունենալ:

«Օրանժ Արմենիայի» նման կացության մեջ հայտնվելը բացատրել վերջերս մոդայիկ դարձած «վատ մենեջմենտ» հասկացությամբ, այդքան էլ ճիշտ չի լինի: Ընկերությունն բավականին ագրեսիվ մարկետինգային եւ գովազդային քաղաքականություն էր իրականացնում, սպառողներին առաջարկում նոր եւ շահավետ տարբերակներ, իրականացնում սոցիալական-բարեգործական միջոցառումներ` բարձրացնելով իր` որպես ընկերության վարկանիշը: Սակայն այդ ամենով հանդերձ, շահութաբերության մակարդակի «Օրանժ Արմենիան» չհասավ: Գուցե նաեւ հայկական շուկայի առանձնահատկություններին չտիրապետե՞լն էր դրա պատճառներից մեկը: Առաջարկելով սպառողներ ներգրավող խիստ գրավիչ` անվճար բաղադրիչներով ակցիաներ, ընկերությունն ինքն իրեն գցում էր բարդ վիճակի մեջ: Գրավիչ կարճաժամկետ ակցիաներից օգտվելուց հետո, բաժանորդների մեծ մասը չէր վերադառնում հիմնական սակագնային առաջարկներին:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Հայաստանից գնում է եվրոպական ընկերություն, ապա այստեղ նույնպես դիտարկման արժանի նկատառումներ կան: Ցավալի է, որ Հայաստանի նկատմամբ Եվրոպայի ամենաբարեկամական երկրի ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունն այստեղ: Ֆրանսիան ԵՄ երկրներից միակն է, որ մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Բացի «Օրանժից», ջրամատակարարման ոլորտում հաջող գործունեություն են ծավալել «Վեոլիան» («Երեւան ջուր») եւ «Սորը» («Հայջրմուղ»), բանկային համակարգում` «Կրեդիտ ագրիկոլ» բանկը («ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ»):

Ամեն դեպքում, «Օրանժ Արմենիայի» դեպքը մեկ անգամ եւս փաստում է, որ բիզնեսի թիվ մեկ նպատակը շահութաբերությունն է, եթե այն չկա, ապա գործունեություն իրականացնելու իմաստն էլ չկա: Կարող է լինել ավելի ցածր շահութաբերություն, կարող են լինել տվյալ ընկերությունը ներկայացնող երկրի ռազմավարական շահեր, որոնք թույլ են տալիս պահպանել ընկերության գործունեությունը մեր երկրում: «Օրանժի» համար դրանք չկան կամ լուրջ հետաքրքրություն չեն ներկայացնում: Մինչդեռ, նույն ոլորտում, նույն մրցակցային դաշտում գործող մյուս երկու ընկերությունների բաժնետերերը` ռուսական ՄՏՍ-ը եւ «Բիլայնը» շարունակում են մնալ:

Սակայն, չգիտես ինչու, մոդայիկ է «ամեն ինչ ռուսներին տալու» կամ ռուսական ընկերությունների` Հայաստանում գործելու համար մեղադրելը, այլ ոչ թե արեւմտյան ընկերություններին` Հայաստանում չգործելու կամ, ինչպես այս դեպքում, մեր երկրից գնալու համար: Գտավ բիզնես հետաքրքրություն էներգետիկ ոլորտում` (Որոտանի կասկադ) ամերիկյան ընկերությունը, սկսեց գործել, հերթական անգամ ապացուցելով, որ ոչ ռուսական ընկերություններին ոչ ոք չի խանգարում մեր երկիր գալ, պարզապես նրանք այնքան էլ չեն կարեւորում Հայաստանը: Հետեւաբար, երբ գերակշռում են մեկ երկրի ներդրումներն ու ընկերությունները Հայաստանում եւ սակավաթիվ են այլ երկրինը, ապա դա, բացի բիզնես շահից, նաեւ տվյալ երկրի կողմից մեզ կարեւորելուց եւ բարեկամական ու ռազմավարական հարաբերություններից է գալիս: Դրանով տեսանելի է դառնում, թե որ երկիրն ավելի անկեղծ հարաբերություններ ունի Հայաստանի հետ եւ նպաստում է մեր տնտեսական զարգացմանը, ի տարբերություն զանազան մանր-մունր ծրագրեր իրականացնող, բայց դրանք ուռճացված գովազդող այլ երկրների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.