AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ԱՆՑՈՒՄ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 944, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ԽՄԲԱԳԻՐ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 23.07.2015թ.

Ձեր թերթի հուլիսի 22-ի համարում հերթական առաջնորդող հոդվածն էիք գրել եւ ավելի քան կարեւոր հարցեր բարձրացրել, որը ողջունելի է, բայց չնեղվեք, եթե հարցնեմ, թե ինչո՞ւ էիք հարցըՙ «տուն-տունիկը» կիսատ թողել:

Քանի անգամ ենք Ձեզ հետ եւ այլոցՙ խոսել, նույնիսկ, զայրացել, թե «Արի տուն» կարգախոսը սխալ է, վտանգավոր:

Դուք գիտեք ինչու, իսկ ես բացատրեմ ընթերցողին (Ձեր փոխարեն):

Օտար երկրի քաղաքացունՙ երեխա, թե մեծահասակ, հազարամյակներ իրենց հողի վրա ապրած մարդուն, որը նրա հայրենիքն է (երկրի անվան հետ չխառնեք) ի՞նչ իրավունքով եք ասում «Արի տուն»:

Թուրքիայի տարածքում ապրող երիտասարդի տունը ո՞րն է. այսօրվա Հայաստա՞նը, ուր շատերս եկվոր ենք:

Եթե մի օր Թուրքիայի նախագահը կապվի մեր Նախագահի հետ եւ ասի. «Եկեք մեր կենվորներին տարեք իրենց տուն», նա ճիշտ կլինի՞, թե ոչ...:

Երբ կարգախոս է ծնվում կամ ստեղծվում, այն իմաստ ունի, ծրագիր ունի, ինչպես նաեւՙ նպատակ: Եթե «Արի տուն»-ի հեղինակը հիշում է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»-ը, դրա ենթատեքստը համաշխարհային հեղափոխությունն էր: Ո՞րն է «Արի տուն»-ի ենթատեքստը:

Եթե հազարամյակներ ապրած հայի տունն իր ծնված ու ապրած երկիրը չէ, բա ո՞րն է:

Ինչի՞ց եք վախենում, պարոն խմբագիր: Ձեր ներկայությամբ չէ՞ր, որ Օսկանյանն Այնճարում ասել էր. «Դուք այստեղ ժամանակավոր եք»: Դուք համաձայն չե՛ք, որ մեր պետական ղեկավարները նախագահներ Ասադին կամ Ժմայելին ասենՙ շնորհակալ ենք հայ համայնքին լավ նայելու համար, դրանով իրենց ազգակիցների ոտքի տակից հանելով նրանց հողը եւ հյուր դարձնելով տվյալ երկրներումՙ Սիրիայում կամ Լիբանանում:

Թեման խիստ կարեւոր է, նուրբ եւ ավելի քան քաղաքական, ինչպես Սփյուռքի հետ կապված յուրաքանչյուր հարց: Բայց, ցավալիորեն, այդ կարեւորագույն բնագավառը դուրս է մնացել պրն. Էդվարդ Նալբանդյանի հիմնարկի տեսադաշտից, դարձել է «տուն-տունիկ». «հայ տղաներՙ հայ աղջիկների առեք», «հայերՙ հայերի խանութից գնումներ արեք», «սփյուռքահայեր, եկեք Պաշտպանության նախարարություն մեդալ տանք»: Եղա՞վ, ամոթ չէ՞, մենք պետությո՞ւն ենք, թե՞...

Թեման խիստ, խիստ կարեւոր է: Երբեւէ կանդրադառնա՞ մեր Նախագահը դրան կամ, եթե անդրադառնա, քաղաքացիություն (պատկանելություն, անձնագիր) եւ ծագումնաբանություն (էթնիկա) հասկացություններն ամենն իր տեղը կդնի՞, թե՞ նորից կասվի, որ Վորոնեժում ավտովթարից մահացավ երկու հայ...

Խմբագրի կողմից.- Մենք էլ ենք ընդունում հարցի կարեւորությունը, հետեւաբար պրն Ռ. Կոզմոյանին հրապարակավ հրավիրում ենք լայն ու խորքային հարցազրույցի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.