AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 890, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի գործող Սահմանադրության 23-րդ հոդվածն ինձ ամենաշատն է դուր գալիս: Դրա առաջին` հիմնական (բառն իմն է- Հ.Ա.) կետով ՀՀ գլխավոր օրենքը սահմանում է` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»: Հիմա, երբ առաջարկվում է ոչ թե սահմանադրական բարեփոխում կամ փոփոխություն, այլ բոլորովին նոր մի Սահմանադրություն, ես, խոստովանեմ, մտավախություն ունեի` իմ ամենասիրած հոդվածի մասով. հո չե՞ք փոխել: Չեն փոխել. էլի յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, բայց ավելացվել է նույն հոդվածի երկրորդ կետը, այն է.«Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք), եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Ի՞նչ է անհրաժեշտ, այն էլ` բացարձակապես: Ես, օրինակ կարծում էի` կյանքը, ընդ որում անկախ նրանից, թե այն ում կյանքն է: Էլ այդպես չէ, որովհետեւ առաջարկվող բոլորովին նոր Սահմանադրությունը սահմանում է կյանքից ավելի` բացարձակ անհրաժեշտ մի բան: Բայց ի՞նչ: Ենթադրենք պետություն. այսինքն ըստ նոր Սահմանադրության պետությունը դառնում է բացարձակ անհրաժեշտ մի բան, եւ եթե որեւէ մեկը համարձակվի ձեռք կամ ձայն բարձրացնել այդ պետության վրա, ապա դա կդիտարկվի որպես «բացարձակ անհրաժեշտ» բանի հանդեպ «այնպիսի ուժի կիրառում», որին «հետեւանք որպես կյանքից զրկումը չի համարվի` սույն հոդվածի (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք) խախտում»: Պատկերացրեցի՞ք: Այսինքն, եթե մի քաղաքացի աննկատ մտնի ԱԺ-ի տարածք (ԱԺ-ն` պետություն է, հատկապես նոր Սահմանադրության պարագայում) եւ քայլերն ուղղի դեպի շենք, նրան նկատած անվտանգության ծառայողը (պետության ներկայացուցիչը) կարող է քաղաքացու այդ կարգապահական խախտումը դիտարկել որպես պետության դեմ հարձակում, այսինքն պետության դեմ այնպիսի ուժի կիրառում, որի հետեւանքը հանգիստ կարող է լինել տվյալ քաղաքացուն կյանքից զրկելը` մեկ կրակոցով, ինչն այս պարագայում չի համարվի «սույն հոդվածի (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք)» խախտում, քանի որ կլինի հետեւանք` «այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակ անհրաժեշտ է»:

Սա, եթե «բացարձակ անհրաժեշտը» պետությունն է: Իսկ եթե, օրինակ, դրա մոդել ընտանիքն է, ապա ըստ նոր Սահմանադրության, յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է իրենց տանը պահվող գրանցված զենքից կրակ բացել իրենց տուն ներթափանցած անկոչ հյուրի վրա, այդ ներթափանցումը դիտարկելով որպես հարձակում «բացարձակ անհրաժեշտ» բանի նկատմամբ սպառնալիք: Ընդ որում, ընտանիքի տվյալ անդամի հիշյալ քայլը չի համարվի «սույն հոդվածի յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք» խախտում, քանի որ կլինի հետեւանք` «այնպիսի ուժի գործադրման, ինչը բացարձակ անհրաժեշտ է»:

Եւ վերջապես, եթե այդ «բացարձակ անհրաժեշտը» մարդն ինքն է, ապա յուրաքանչյուր ոք կարող է հանել եւ տեղում կրակել ցանկացած մեկին, ով փողոցում իր հանդեպ կգործադրի այնպիսի ուժ...

Սա մարդասպանությունը սահմանադրականացնող կետ է, որովհետեւ եթե մի կողմ դնենք մոլագարության հիմքով մարդասպանությունները, ապա յուրաքանչյուր մարդասպան սպանում է, որովհետեւ դա «բացարձակ անհրաժեշտ է»` առնվազն իրեն: Չնայած այս կետը գրող սահմանադրագետները պնդում են, որ նման մի բան կա Եվրոպական կոնվենցիաներում: Հավատում ենք, չենք հավատում, բայց ստուգել ենք եւ համոզվել, որ կա: Բայց, եվրոպական երկրներում, իշխանությունը ընտրվում է ժողովրդի մեծամասնության կողմից, հետեւաբար նրա դեմ հարձակումը հարձակում է ժողովրդի մեծամասնության դեմ, ուրեմն նման հարձակում գործածին սպանելը գուցե իրոք բացարձակ անհրաժեշտ բան է: Գուցե:

Ու երբ ասում ենք, որ դեռ սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, սա ի նկատի ունենք նաեւ, հատկապես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.