AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 855, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՆԿԱՊ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Հ. ԱՖՅԱՆ

Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման կամ չքննարկման այս ժամանակահատվածը թերեւս իդեալական է, որպեսզի շահագրգիռ կողմերը ներկայացնեն իրենց սահմանադրական առաջարկությունները: Այս համատեքստում առաջարկում ենք վերացնել անկապ պաշտոնները, նաեւ բյուջետային սուղ միջոցները խնայելու նպատակով: Օրինակՙ արդարադատության նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր դիմումի համաձայն, ճիշտ 10 օր առաջ ազատվեց նախարարի պաշտոնից եւ մինչեւ հիմա այդ պաշտոնը թափուր է: Այսինքն տասն օր մենք ապրում ենք առանց արդարադատության նախարարի, եւ եթե հաշվի առնենք, որ մեր կյանքում առանձնապես բան չի փոխվել, կնշանակի այդ պաշտոնի առկայությունն էլ բան չի փոխում, ուրեմն անկապ է: Ընդ որում այնքան, փաստորեն, անկարեւոր, որ իշխող Հանրապետական կուսակցությունն իր վերջին խորհրդի նիսում չի էլ քննարկել արդարադատության նախարար նշանակելու հարցը, համենայն դեպս` այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այսինքն արդարադատության նախարարի պաշտոնը գյուղի կլուբի տնօրենի պաշտոնի պես մի բան է. կարող է լինել, կարող է չլինել, ընդ որում գյուղը կլուբ կարող է ունենալ, կարող է եւ չունենալ, դրանից մեծ հաշվով գյուղի կյանքում բան չի փոխվում, եթե միայն հաշվի չառնենք, որ շենքի բակում հով է եւ գյուղացի պապիկները սիրում են այնտեղ նստել` հիշելու տատիկներին, երբ վերջիններս տատիկ չէին:

Բայց միայն արդարադատության նախարարի պաշտոնը չէ, որ առաջարկում ենք հանել: Կա նաեւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն, որը առաջինը եւ վերջինը զբաղեցրեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մարդը անցյալ տարվա ապրիլին հրաժարվեց այդ պաշտոնից, իսկ ապրիլի 30-ին էլ (2014-ի) նախագահն իր հրամանով հաստատեց Բաղդասարյանի հրաժարականը: Մինչեւ օրս մենք ԱԱԽՔ չունենք: Արդարության համար այստեղ կարող է երկու պատճառ լինել: Մեկն այն, որ այդ պաշտոնը, փաստորեն, արդարադատության նախարարի պաշտոնի պես անկապ բան է, մյուսն էլ այն, որ ոչ ոք չի համաձայնվում ԱԱԽՔ կոչվել, հասկանալ կարելի է անշուշտ:

Հասկանալի է նաեւ, որ այս ամենը կատակ է, որ որեւէ նորմալ երկիր առանց արդարադատության նախարարի չի կարող յոլա գնալ, որ մենք էլ շուտով կունենանք այդ ոլորտի մեր ղեկավարին: Գուցե նաեւ գտնվի մեկը, ով համաձայնի, որ իրեն ԱԱԽՔ կոչեն (հնարավոր է, որ երբ դուք կարդում եք այս հոդվածը, այս երկու պաշտոններից գոնե մեկն արդեն զբաղեցված լինի, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորիս): Բայց երբ այդպես լինի, այն մարդկանց, ովքեր զբաղեցնելու են այդ պաշտոնները, այսօր եւս մի բան կասենքՙ առանց ձեզ մենք ապրել ենք, որովհետեւ մեր երկրում կա միայն մեկ պաշտոն, մյուսները` անկապ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.