AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 811, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԴՈՒՔ ԱՅՆՏԵՂ ԵՂԵ՞Լ ԵՔ

Հ. ԱՖՅԱՆ

Հունաստանի մասին ես չեմ գրում, ոչ թե որովհետեւ երբեք այնտեղ չեմ եղել (ինչի համար ափսոսում եմ), այլ քանի որ տնտեսությունից ես ցավոք սրտի քիչ բան եմ հասկանում, եւ որովհետեւ այս օրերին Հունաստանի մասին կարելի է գրել միայն տնտեսական ասպեկտով. հին աստվածների մասին գրելն էլ առասպելաբանություն է, ոչ թե լրագրություն: Վերջինս ի դեպ դատարանում որպես վկա ցուցմունք տալուց տարբերվում է: Օրինակ, եթե տվյալ անձը տվյալ հանցագործության վայրում չի եղել, չի հրավիրվում որպես վկա, հետեւաբար ցուցմունք չի տալիս, մինչդեռ, ենթադրենք, Հայոց ցեղասպանության մասին հոդված գրելիս, դրա հեղինակը պարտադիր չէ, որ անձամբ քայլած լինի սարսափելի Դեր Զորով:

Ուրեմն, որեւիցէ թեմայի, իրադարձության, դեպքի մասին կարելի է գրել` առանց դրանց ականատեսը լինելու: Բավական է միայն երկու բան` հասկանալ այն, ինչ գրում ես, եւ հասկանալ այն, թե ինչու ես գրում: Մինչդեռ կոնկրետ հայաստանյան բողոքի ակցիաների, հանրահավաքների, ցույցերի, հացադուլների, երթերի, նստացույցերի մասին, ըստ այնտեղ զօր ու գիշեր աշխատող լրագրողների, իրավունք չունեն գրել նրանք, ովքեր այնտեղ չեն եղել, քանի որ նրանք, ովքեր այնտեղ չեն եղել, չգիտեն, թե ինչ է «այնտեղը»: Իհարկե դա այդպես է, այսինքն անշուշտ, երբ այնտեղ չես լինում, չգիտես, թե ինչ է «այնտեղը», բայց մի՞թե սա մեզ իրավունք չի տալիս գրել «այնտեղ»-ի մասին, հատկապես որ ունենք «այնտեղ»-ի վերաբերյալ տեսագրություն: Ենթադրենք չի տալիս, բայց այդ պարագայում ոչ ոք Հայաստանում չի կարող հոդված գրել օգտագործելով հետեւյալ բառերը` «Իլհամ Ալիեւը ասել է...», «Հայ-ադրբեջանական սահմանին...», «Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ Ջոնաթան Սմիթը...», «Մեղրի-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի մեղավորը...», «Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքը...», եւ այսպես շարունակ եւ այսպես` անթիվ-անհամար օրինակներ:

Առհասարակ լրագրության կողքին, կամ դրա մեջ որպես առանձին ժանր մի բան էլ կա` հրապարակախոսություն: Օրինակ Հունաստանի եւ եվրոպացի վարկատուների մասին կարելի է հրապարակախոսություն գրել` առանց Ակրոպոլիսի տեսքով գոնե մեկ անգամ զմայլված լինելու, կամ եվրոպացի վարկատուներին առանձին-առանձին ճանաչելու: Եթե զմայլվել ենք կամ ճանաչում ենք, շատ ավելի լավ, բայց եթե ոչ, դա մեզանից չի վերցնում գրելու մեր իրավունքը:

Եթե վերցնում է, ապա էլ ոչ մի խոսք Ցեղասպանության մասին. դուք այնտեղ եղե՞լ եք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.