AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 726, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՊ-Ը ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Պ. Ք.

Բրիտանական երկու ընկերություններ պայթած ռումբերի տարրալուծման հիման վրա եզրակացրել են, որ «Իսլամական պետության» գրոհայինները քիմիական զենք են օգտագործում մարտերի ժամանակ եւ խաղաղ բնակչության դեմ: Արգելված զենքի օգտագործման բացահայտված դեպքերին վերաբերող հաշվետվությունը հրապարակվել է CNN հեռուստաալիքով:

Conflict Armament Research (CAR) եւ Sahan Research հետազոտական ընկերությունների ներկայացուցիչները ուսումասիրել են «Իսլամական պետության» մարտիկների կողմից օգտագործվող ինքնաշեն պայթուցիկ սարքերը: Վերջին մեկ ամսվա ընթացքում մի խումբ գիտնականներ երեք ուղեւորություն են կատարել պայթյունների վայրեր. երկու անգամՙ Սիրիայի հյուսիս եւ մեկ անգամՙ Իրաքի հյուսիս: Վերջին դեպքում հետազոտության առարկա է դարձել չպայթած 120 միլիմետրանոց արկը:

Իրաքի հյուսիսում գիտնականների գտած արկից արտահոսում էր սուր հոտով, մուգ դեղին ինչ-որ հեղուկ: Արկի մոտ եղած գիտնականների խմբի ներկայացուցչի խոսքերովՙ իրենք զգացել են սրտխառնոց եւ գլխացավեր. այդ ախտանիշներն առաջանում են քլորի ազդեցության հետեւանքով: Հետագա լաբորատոր հետազոտությունները հաստատել են այդ թունանյութի առկայությունը:

Ավելի ուշ Սիրիայի հյուսիսում հայտնաբերված պայթած զինամթերքների բեկորների վրա կար մի քիմիական նյութ, որն առաջացնում է կոկորդի ուժգին ջղակծկումներ եւ աչքերի բորբոքում: Լաբորատոր տարրալուծումը ի հայտ բերեց ֆոսֆին թունանյութի առկայությունը:

Գիտնականների կարծիքով, ստացված արդյունքները խիստ մտահոգիչ են, քանզի ապացուցում են, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները ոչ միայն կարողանում են պայթուցիկ սարքեր պատրաստել, այլեւ սկսել են դրանք լցոնել զանազան թունանյութերով: «Եթե նրանք նման կիրառությունն արդյունավետ համարեն, ապա դրան կդիմեն կրկին ու կրկին», կարծում է CAR-ի ներկայացուցիչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.