AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 776, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍԱՌՑԱՅԻՆ ՇՐՋԱՆ 2030-ԻՆ

Պ. Ք.

2030-2040 թթ. սկսվելու է Արեգակի նվազագույն ակտիվության շրջան, որի առաջացնելիք ցրտացումը կարելի է համեմատել ուշ միջնադարում Եվրոպայում արձանագրված սառնամանիքների հետ, երբ Վոլգա գետը տարվա կեսը ծածկված էր լինում սառույցով: Առաջիկա սառցային շրջանի վերաբերյալ մի խումբ ֆիզիկոսների, մաթեմատիկոսների եւ աստղագետների կատարած հետազոտության արդյունքների հիմքում Արեգակի ակտիվության բազմադարյա ուսումնասիրությունների տվյալներն են:

Գիտնականների խմբի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետհամալսարանի աշխատակից Ելենա Պոպովան «Գազետա.ռու» կայքէջին տված հարցազրույցում մասնավորապես պատմում է, որ Արեգակի փուլային ակտիվության մեջ առանձնացվում են տարբեր տեւողություններ ու հատկանիշներ ունեցող մի քանի շրջափուլեր: Առավել հայտնի են 11-ամյա, 90-ամյա եւ 300-400-ամյա շրջափուլերը: Առաջինը ի հայտ է գալիս 11 տարին մեկ Արեգակի մակերեւույթի վրա բծերի նվազման տեսքով: Երկրորդը կապված է 11-ամյա շրջափուլերում բծերի թվի 50-25 տոկոս պարբերական կրճատման հետ: 300-400-ամյա նվազագույն ցուցանիշները կապված են 300-400 տարին մեկ մինչեւ մի քանի տասնամյակ տեւող ընդմիջումների հետ, երբ բծերը շատ քիչ են:

Նվազագույն բծերի ամենահայտնի ժամանակաշրջանը Մաունդերի մինիմումն է 1645-1715 թվականներին: Այդ տարիներին դիտվել է մոտ 50 արեւաբիծՙ սովորական 40-50 հազարի փոխարեն:

Վերոհիշյալ գիտական աշխատանքի գլխավոր հետեւությունն այն է, որ 2030-2040 թթ. սկսվելու է Արեգակի մագնիսական նվազագույն ակտիվություն: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Լլանդիդնոյում (Ուելս) կայացած Թագավորական աստղագիտական ընկերության գիտաժողովում եւ շուտով կհրապարակվեն «Nature» հանդեսում: Պարզվել է, որ մագնիսական դաշտի տեսական էվոլյուցիան անցած դարաշրջաններում արձանագրել է արեգակնային ակտիվության այնպիսի մինիմումներ, որոնք համընկնում են ներկայումս դիտարկվողների հետ: Բացի դրանից, այդ բանաձեւերի հիման վրա 24-րդ շրջափուլի մագնիսական ակտիվության կանխատեսումը 97 տոկոսանոց ճշգրտություն է ունեցել դիտարկումների հետ համեմատելիս: Հաջողության պատճառն այն է, որ գիտնականների խումբը սկզբում մշակել է տվյալները, անցկացրել Արեգակի ընդհանուր մագնիսական դաշտի լուսանկարային տարրալուծում, մինչդեռ ներկայումս արեւի ակտիվությունը նկարագրելիս օգտագործում են բծերի թվի վերլուծությունը:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ Մաունդերի մինիմումը ժամանակի առումով համընկել է ընդհանուր ցրտեցմանՙ այսպես կոչված փոքր սառցային շրջանի առավել սառը փուլին: Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ձմեռները շատ ցրտաշունչ էին: Մաունդերի մինիմումի ժամանակ Թեմզայի եւ Դանուբի ջրերը սառչում էին, Մոսկվա գետը տարվա կեսը սառցակալած էր, որոշ հարթավայրեր ձյունապատ էին ամբողջ տարվա ընթացքում, Գրենլանդիան ծածկվեց սառցադաշտերով:

Ներկայումս ջերմաստիճանի անկումը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ տեխնիկայի եւ գյուղատնտեսության վրա:

Արդեն 2010 թ. գիտական հրապարակումներից մեկում նշված է, որ Մաունդերի մինիմումի ժամանակ արեգակնային թույլ ակտիվությունը համընկավ Մեծ Բրիտանիայի եւ մայրցամաքային Եվրոպայի առավել ցրտաշունչ ձմեռների հետ: Արեգակի մագնիսական դաշտի դիտարկումների հիման վրա դրա ֆիզիկական մոդելը կառուցելովՙ գիտնականները եզրակացրել են, որ 2030-2040 թթ. սկսվելու է ակտիվության մինիմում, որը տեւելու է մոտ 30 տարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.