AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 841, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՄՈՍԿՎԱՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԻՐԵԼ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Պ. Ք.

Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում էին Իրանի միջուկային ծրագրին առնչվող բանակցությունների եզրափակիչ փուլը եւ «վեցյակի» հետ համաձայնագրի ստորագրումը: Մերձավոր Արեւելքի միջուկային էներգետիկայի հետ կապված մյուս կարեւոր նախաձեռնություններն անտեսվում էին: Մինչդեռ, ինչպես նշում է ամերիկյան «National Interest» կայքը, Ռուսաստանը ներկայումս այդ տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն է վարում տվյալ ոլորտում:

Մինչ ԱՄՆ-ի եւ նրա մերձավորարեւելյան որոշ դաշնակիցների հարաբերություններում սառնություն է նկատվում, Մոսկվան տարածաշրջանում փորձում է իր երբեմնի ազդեցությունը վերականգնել միջուկային էներգետիկայում կատարվող ներդրումներով:

Տարածաշրջանում ՌԴ քաղաքականությունն իրականացնում է «Ռոսատոմը»: Թուրքիայի հետ է կապված Մերձավոր Արեւելքում առաջին միջուկային նախագիծը, որտեղ Մոսկվան ներդրել է մոտ 1,5 մլրդ դոլար: Այն պետք է շարք մտնի 2016 թ.:

Տվյալ նախագծում միջուկային էներգետիկայի պատմության մեջ առաջին անգամ կիրառված է «շինարարություն-տիրակալում-շահագործում» ֆինանսական մոդելը: Ներդրողը վճարում է արտադրական կարողությունների շինարարության համար եւ եկամուտների մի մասը ստանալու իրավունք է ձեռք բերում որոշակի ժամկետով, որից հետո սեփականության իրավունքը եկամուտներով հանդերձ անցնում է տվյալ պետությանը:

Մոսկվան համագործակցության նույնպիսի սխեմա է առաջարկել Հորդանանին: Այնտեղ 2017 թվականին սկսվելիք 10 միլիարդանոց նախագծում Ռուսաստանը կներդնի անհրաժեշտ միջոցների գրեթե կեսը:

Եգիպտոսը իր հերթին Մոսկվայի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր: Տվյալ նախագծի ժամկետները եւ ֆինանսավորման պայմանները դեռեւս անորոշ են:

Իրանում գտնվող միջուկային օբյեկտից բացի, «Ռոսատոմը» խոստացել է կառուցել եւս երկուսը:

Միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ սկսել է համագործակցել նաեւ Սաուդյան Արաբիան: Հունիսին Ռիադը եւ Մոսկվան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Արաբական կողմը նաեւ մտադիր է 10 մլրդ դոլար ներդնել ՌԴ տնտեսության մեջ: Այս շփումները տեղի են ունենում սաուդա-ամերիկյան հարաբերությունների վատացման պայմաններում:

Եթե Ռուսաստանը տնտեսական եւ քաղաքական խնդիրների պատճառով չկարողանա կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա ԱՄՆ-ը հարմար առիթ կունենա միջամտելու եւ վերականգնելու նախկին հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, կարծում է հոդվածագիր Մելիսսա Հերշը: Այդ դեպքում ամերիկացիները կարող են մեկ հարվածով երեք նապաստակ սպանելՙ խանգարել տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության ընդլայնմանը, այնտեղ ամրապնդել սեփական դիրքերը եւ օժանդակել ամերիկյան միջուկային էներգետիկային:

Անշուշտ, նման զարգացում հնարավոր կլիներ Ռուսաստանի կոպիտ սխալի դեպքում: Բայց քանի դեռ Մոսկվան տիրում է նախաձեռնությանը, նա պարտավոր է ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունները եւ բաց չթողնել պատեհությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.