AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 828, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ՆՇՎԵՑ ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Լիսաբոն

Հուլիսի 20-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի հիշատակի օրըՙ մահվան 60-րդ տարելիցը: Հիշատակի միջոցառումներն սկսվեցին Գյուլբենկյան հաստատության այգում տեղադրված մեծ բարերարի արձանին ծաղկեպսակների զետեղմամբՙ հաստատության նախագահ պարոն Սիլվայի եւ Գյուլբենկյան ընտանիքի ներկայացուցիչ, հաստատության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Եսայանի կողմից: Արարողությանը ներկա էին նաեւ պետական պաշտոնյաներ, հաստատության ղեկավարներ ու տասնյակ աշխատակիցներ, այդ թվում հայկական բաժանմունքի աշխատակիցներըՙ տնօրեն Ռազմիկ Փանոսյանի ղեկավարությամբ:

Ծաղկեպսակներ դրվեցին նաեւ Գյուլբենկյանի անունը կրող այլ կազմակերպությունների կողմից: Այնուհետեւ հաստատությունից ոչ հեռու գտնվող Igreja de Nossa Senhora do Rosոrio de Fոtima եկեղեցում մատուցվեց Գալուստ Գյուլբենկյանի հիշատակին նվիրված պատարագ: Պատարագին հիշատակի եւ երախտիքի խոսք ասաց Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով անդրադարձ կատարեց Գյուլբենկյան անհատի կատարած մարդասիրական ու կրթական աշխատանքին, նշելով, որ իր կյանքի ընթացքում ուր էլ որ ծառայել է, մշտապես հանդիպել է Գյուլբենկյանի թողած ժառանգությանը:

Հիշատակի միոցառումների շարքում Գյուլբենկյան թանգարանի դահլիճում տեղի ունեցավ մեծ բարերարին նվիրված եւ պատանիների համար նախատեսված գրքի շնորհանդեսը եւ ցուցահանդեսի բացումը:

Գյուլբենկյան պարտեզի բացօթյա լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ մարդու իրավունքների ոլորտում ունեցած բացառիկ աշխատանքի համար տրվող «Գյուլբենկյան մրցանակ 2015»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակը, որը տրվում էր 4-րդ անգամ, շնորհվեց Կոնգոյի ներկայացուցիչ , իրավապաշտպան Դենիս Մուկվեջին, ով պայքարում է կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ: Մրցանակի հուշարձանիկից զատ, տրվում է նաեւ 250 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակը հանձնեց հանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին նախագահ Ժորժ Սամպայոն, ով բարձր գնահատական տվեց Մուկվեջի կատարած աշխատանքին: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ մրցանակակիրը: Իսկ հաստատության նախագահ պարոն Սիլվան անդրադարձավ նաեւ Գալուստ Գյուլբենկյանի անցյալին եւ կատարած անգնահատելի աշխատանքներին:

Ծրագրի ավարտին ելույթ ունեցավ «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարում էր Գյուլբենկյան հիմնադրամի երիտասարդ կրթաթոշակառու Յան Վիերզբան, իսկ մենակատարը նույնպես կրթաթոշակառու Կարլոս Կարդոսոն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.