AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱԿՈԲ ՋԱՄԲԱԶՅԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հուլիսի 16-ին Երեւանում 78 տարեկանում վախճանվել է Հակոբ Ջամբազյանը: Մահվան պատճառը կրկնակի կաթվածն էր: Նա ամերիկյան միսիոներների հիմնած TWR-ի (Trans World Radio) հայկական խմբագրության երկարամյա ղեկավարն էր: Ծնվել էր Երուսաղեմում, արաբական դպրոցում ուսանելուց հետո 11 տարեկանում տեղափոխվել էր Հորդանան, Շվեյցարիայում ավետարանական դպրոցում աստվածաբանական կրթություն ստացել, այնուհետ աշխատել Լիբանանումՙ իբրեւ ռադիոմիսիոներ: 1975-ին տեղափոխվել էր գերմանական Վեցլար, շարունակել ռադիոյի իր աշխատանքը: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո սկսել էր օգնության ծրագրեր իրականացնել Հայաստանում: 1994-ին Հայաստանում հիմնել է Հայաստանի օգնության կենտրոնը, որը նեցուկ է լինում ավելի քան 5000 երեխայի ու նրանց ընտանիքներին: Արմեն Ամիրյանի հետ Երեւանում հիմնադրել էր «Արմենակոբ» ռադիոհեռուստատեսությունը: Իր երաժիշտ տիկնոջՙ Քնար Ջամբազյանի հետ հեղինակել է 1000- ից ավելի երաժշտական ստեղծագործություն, դրանց թվում նաեւՙ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մի ռեքվիեմ, որը հեռարձակվել է ռադիոյով:

Գերմանական առցանց քրիստոնեական լրատվական կայքերից մեկը փոխանցում է, թե TWR-ի փոխնախագահ Վերներ Քրյոմերը բարձր է գնահատել Ջամբազյանի վաստակըՙ նկատել տալով, որ նա Հայաստանի համար հաղորդումներից բացի ռադիոծրագրեր է պատրաստել Մերձավոր Արեւելքի, պարսկախոս աշխարհի 3եւ Թուրքիայի համար:

«Ազգ»ի խմբագրության ու մեր խորազգաց ցավակցությունները տիկնոջըՙ Քնարին, երեք որդիներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.