AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1286, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁԵՎՈՎ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վերլուծելով Իրաքի եւ Սիրիայի քրդերի դեմ Էրդողանի շղթայազերծած նոր պատերազմը, միջազգային փորձագետների եզրակացությունը գրեթե նույնական է գոնե մեկ հարցումՙ սարսափած վերջին խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովրդական-դեմոկրատական կուսակցության (HDP) տպավորիչՙ 13 տոկոսի արդյունքից, Էրդողանը առաջիկա նոյեմբերին նախատեսվող նոր ընտրություններից առաջ ցանկանում է գրգռիչ գործողություններով ապստամբության մղել ներսի քրդերին, ճնշել եւ հասնել այն բանին, որ նրանց քաղաքական ուժերը համախմբող կուսակցությունը չհասնի խորհրդարանական աթոռներին:

Նման եզրակացության համար հիմք են ծառայում ոչ միայն հակաքրդական օդային ու ցամաքային ռմբահարումները, այլեւ քրդական կուսակցությանը միասնական ջանքերով մեկուսացնելու գլխավոր մյուս կուսակցություններին վարչապետ Դավութօղլուի կոչը, ինչպես նաեւ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարի դիմումը երկրի գլխավոր դատախազին, որ կասեցնի քրդական կուսակցության գործունեությունը առաջիկա ընտրություններից առաջ, վերջինիս անվանը կպցնելով հայտնի մակդիրըՙ «ահաբեկչական»:

Իրականում Անկարայի իշխանավորները Թուրքիայի քրդերին գրգռում եւ ընդվզման են մղում ոչ միայն Սիրիայում եւ Իրաքում, այլեւ հենց երկրի ներսում, կազմակերպելով, ըստ քրդական բազմաթիվ աղբյուրներիՙ որոնք դեռեւս համապատասխան ծառայությունների կողմից չեն լռեցված, իրարահաջորդ ահաբեկումների եւ պայթեցումների մի ամբողջ շարք, սկսած Դիարբեքիրի հայտնի պայթեցումից մինչեւ Սուրուչի սպանդը:

Փաստորեն Անկարայի իշխանավորներն անցել են հակաքրդական կատաղի նոր պատերազմի, որը խոստանում է լինել նույնքան արյունալի, որքան վերջին 80-90 տարիներին եղածները: Միայն այն տարբերությամբ, որ եթե նախորդ բախումներում Անկարան կռվում էր երկրի քրդերի դեմ քրդաբնակ հարեւան երկրներիՙ Իրաքի, Սիրիայի եւ Իրանի իշխանությունների լուռ համաձայնությամբ կամ քաջալերանքով, այժմ ստիպված է կռվել նաեւ Իրաքում եւ Սիրիայում բավական լայն ինքնավարությամբ օժտված եւ լավապես մարզված նրանց ազգակիցների դեմ, բացառությամբ Իրանի:

Սակայն նկատի ունենալով, որ Իրաքում եւ Սիրիայում քրդական զինված կազմավորումները ամենամարտունակ ուժն են «Իսլամական պետություն» ահաբեկչական հորդաների գլխապտույտ առաջխաղացումները ինչ-որ չափով զսպելու գործում, եւ, հետեւեաբար, Մ. Նահանգների, Եվրոմիության երկրների եւ Իսրայելի համար բավական կարեւոր ներկայություն տարածաշրջանում, Էրդողանը քրդերին ծնկի բերելու իր ցանկությունը աշխարհին ներկայացնում է «Իսլամական պետության» դեմ պայքարելու քողի տակ: Բազմաթիվ են վկայությունները դեպի հարավ ու դեպի հարավ-արեւելք սահմանները հատող թուրքական ռազմօդանավերի բուն թիրախներիՙ քրդական հենակետերի ռմբակոծման մասին: Առավել շատ են տեղեկությունները Սիրիայից եւ Իրաքից Թուրքիա մտնող եւ հակառակ ուղղությամբ ելումուտ անող «Իսլամական պետության» ահաբեկիչների մասին, նույնիսկՙ թուրքական հիվանդանոցներում նրանց վիրավորների բուժման վերաբերյալ:

Սակայն Արեւմուտքը կույր աչք եւ խուլ ականջ է ձեւանում, ձեւացնելով, թե չի նկատում Անկարայի աչքակապությունները: Այնինչ նրանց համապատասխան ծառայությունները բոլորից լավ գիտեն թուրքական գործողությունների էությունը: Արեւմուտքի համար կարեւորն այն է, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է պատերազմ «Իսլամական պետության» դեմ, ինչը արեւմտյան երկրների հասարակական կարծիքի սրտով է:

Մինչեւ ե՞րբ կշարունակվի այս վիճակը:

Հավանաբար մինչեւ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման ժամկետի ավարտը:

Բայց սաՙ այլ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք մեր թերթի 15-օրյա արձակուրդից հետո:

«Ազգ»ի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 21-ին: Ցհանդիպո՛ւմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.