AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2156, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 22

Ո՞Վ ԿԱՐԹՆԱՑՆԻ ՄԵԶ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գիտական շրջանակներում մի նոր տեսություն է պտտվում, ու մինչ մենք ճոռթո խոսքերով «թնդացնում ենք անցյալի մեր փառքն ահարկու» կամ մանկական «քաշքշոցի» խաղն ենք խաղում ոստիկանների եւ մի խումբ ակտիվիստների մասնակցությամբ ու ներիշխանական ինտրիգներ կազմակերպում, պատկերացրեք` կան միջազգային գիտական շրջանակներ, որոնք հայի գենի մեջ ներդրված գաղտնիքի բացահայտումը դիտարկում են սեփական երկրների շահադիտական նպատակների ծիրում: Ըստ այդ տեսության (հուսով եմ`արձակուրդից հետո այս տեսության մասին առավել մանրամասն հրապարակում պատրաստել) աշխարհի զարգացման ճանապարհների մասին գիտելիքները կարող են գաղտնագրված լինել ինչպես հին ժողովուրդների թողած հնագույն կառույցների եւ նյութական մշակույթի առարկաների մեջ, այնպես էլ` հայոց այբուբենի ու հայերի ԴՆԹ-ի մեջ: Վերջին երկուսն էլ վերծանելու ուղղությամբ այժմ հատկապես ամերիկյան գիտնականները, ըստ տեղեկատվական մի ֆիլմի. մեծ միջոցներ են ծախսում: Ու պատկերացրեք, դա անում են ոչ թե մեզ սիրելուց, այլ այն պատճառով, որ ըստ տարբեր տեղեկությունների` զարգացման հայտնի մոդելներն ու գյուտերը գիտնականները միշտ վերցրել ու վերցնում են հնագույն ազգերի գաղտնագրերից: Սակայն այժմ մի պահ նոր գաղափարների պակաս է զգացվում, աշխարհի զարգացման հետագայի մասին վեճեր կան, ոսկե միլիարդի տեսությունը զարգացնողները գնալիք ճանապարհի ընտրության վերաբերյալ բանավեճեր ունեն, ահա եւ «հարձակվել են» հայոց այբուբենի վրա, որի գաղտնարաններում արդեն կապեր են գտնվել այնտեղ ներդրված մաթեմատիկական եւ քիմիական գիտելիքների մասին, այժմ, էն էլ առանց մեզ, փորձում են մեր այբուբենի առաջադրած շատ գլուխկոտրուկները լուծել:

Կան հայտնի վարկածները, որ հայոց այբուբենը շատ հին է, այնտեղ աշխարհի հիմնարար գիտելիքների մի զգալի մաս է գաղտնագրված, ինչը հավանաբար չէր համընկնում քրիստոնեություն տարածողները նպատակների հետ, ու նրանք, սեփական նպատակներից ելնելով, ոչնչացրեցին հայերեն աղբյուրները` կամ այրեցին, կամ լցրեցին Եփրատը, միգուցե լավ իմանալով այդ գիտելիքների ուժն ու այն կրող ազգի նշանակությունը: Մեսրոպ Մաշտոցը, փաստորեն, այդ կորսված գրերն է նորից վերականգնել: Վարկածի կողմնակիցները ենթադրում են նաեւ, որ իրենց հարցերի պատասխանը կա նաեւ աշխարհի ամենահնագույն ազգերից մեկի ԴՆԹ-ում, որի վերջնական վերծանումը մոտ է: Մի խոսքով` ըստ այս վարկածի հեղինակների` քանի դեռ չեն վերծանվել հայոց գրերն ու հայի ԴՆԹ-ի առանձնահատուկ տեղեկատվությունը` իրենց հողի վրա ապրող ու չխառնված արյունով հայերը պետք են աշխարհին, այնպես որ` չզարմանաք, որ Հայաստանին նորանոր ու ահռելի պարտքեր տան` հարմար պայմաններով, իրենց շահից դրդված:

Այս բոլորի մասին զարմանալիորեն չենք մտածում մենք, չենք որոնում ազգի զարգացման թարմ ուղիներ, չենք փնտրում մեր մեջ դրված ծրագրի բանալին, առհասարակ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում թարմ հոսանքներ չկան, ամեն ինչ թթված-լճացած է, ու երբեմն այնպես է թվում, թե ազգովին լեթարգիական քնով ենք անցել:Մեր մամուլը լցված է աղբով (պատկերացրեք` որ ամեն օր գրեն Լիցկայի ու նրա հանցագործ որդու մասին), մեր քաղաքականությունը վաղուց վերածվել է տարայի մեջ փակված միջավայրի, որից կարող է բոտուլիզմ առաջանալ: Ու հաստատ` նորությունը կարող է անսպասելի տեղից գալ, մեր ԴՆԹ-ի մեջ դրված գիտելիքը կարող է անսպասելի տեղից դուրս թռչել: Ու դա ոչ քաղաքական շրջանակը կլինի, ոչ կարծրատիպերի մեջ քարացած իշխանությունները կամ ընդդիմությունը, ոչ էս բոլորին հարակից ու կարծրատիպերի գերական ընդունող նույնքան հնացած քաղաքական երիտասարդությունը:

Այսպես մտածելուս առիթը մեկ օրում երկու երեւույթի առնչվելն էր, երկուսն էլ արվեստի ոլորտից, դրանք փոքրիկ նորարարություններ էին, բայց մտածել էին տալիս, որ մեր ողջ կյանքը, մեր կյանքի բոլոր ոլորտները եթե այս կարգի նորարաություններով լցվեն, միգուցե մեր կյանքն սկսվի փոխվել` վարից վեր:

Առաջինն առավոտյան տեսա, երբ թոռներիս` Եւուկին ու Նարեկին կենդանաբանական այգի տարա. այգու դիմացի կանգառում հայտնվել էր Եղիշե Չարենցի մեծ դիմանկառը` գրաֆիտով: Այնքան տպավորիչ էր, որ վեցամյա թոռս ուզեց իմանալ` ով է, ու տեղում իմացավ Չարենցի ու «Ես իմ անուշ Հայաստաիի» մասին, մեկ քառյակ էլ սովորեց: Պարզվեց` երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է այդպես թարմ մտածում ու երեւանցիներին մեծերի դիմանկարների միջոցով տանում իր անցյալ, մտորել տալիս ներկայի մասին: Սա աշխարհում բան ասելու մի նոր ձեւ է` սեփական քաղաքի պատերին նկարներով խոսել մարդկանց հետ, նրանց ասելիք փոխանցել: Սա մարտահրավեր է ինտերնետին, կամերային ապրելակերպին, որ տանում է մեզ դեպի ընդարմություն եւ հանրության հետ իրական կապերի բացակայություն:

Ու նույն օրն էլ, երեկոյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արարատ Սարգսյանի պերֆորմանսին գնալիս անցա Վերնիսաժով ու տեսա նույն Ռոբերտ Նիկողոսյանի երեք հրաշալի գրաֆիկանկարները` Մհեր Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Սոս Սարգսյան: Հուզիչ էր, միանգամից սրտիդ մեջ էին նայում այդ դիմանկարները, ու միգուցե դրանց շատ ավելի կատարյալ տարբերակները մեր շատ տաղանդավոր նկարիչներ նկարել են, նրանք թառած են պատկերասրահներում, ու հասարակ ժողովրդին հասանելի չեն: Իսկ ահա ամեն անցորդ նայում է այս մարդկանց նկարներին, սթափվում մի պահ նրանց աչքերում եղած բարությունից, խելքից, իմաստնությունից` եթե գռեհիկ կամ մեղավոր մտքեր են այդ պահին այցելել իրեն, կամ պատրաստվում էր ինչ- որ անօրեն բան անել. «Գիտե՞ս դու ով ես, այն նույն ազգի ներկայացուցիչը, որից եւ ես եմ», ասում են այդ նկարների մեծերն անցորդին:

Իսկ Արարատ Սարգսյանը շատ հայտնի նկարիչ է, որ ներկայացնեմ, Վենետիկի բիենալեին էր 2013-ին ներկայացված` «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» ինտերակտիվ պերֆորմատիկ վիդեոինստալացիայով. նրանց համար, ում այս սարսափելի օտար բառերը ոչինչ չեն ասում` քիչ հետո դրանց էությունը կբացեմ: Ուրեմն` Արարատ Սարգսյանի ավագ սերնդից լինելն ու հայտնիությունը նրան չեն խանգարում ներկայանալու նոր ձեւեր փնտրել- գտնելու համար` այդպիսով նրան պահելով նկարիչ -ավանգարդիստների ծիրում նաեւ: Գիտե՞ք ինչ էր անում նա այդ օտար բառով պերֆորմանսին, որն «Անտիկյան» պատկերասրահի նախաձեռնությամբ հուլիսի 29-ի երեկոյան ներկայացվեց «Ժան-Պոլ» էկզիստենցիալ սրճարանում` նկարիչը ներկայացնում էր իր հայտնի նախագիծը, պատմում էր «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավթի» իր տարբերակը` տատից լսած Կարնո բարբառով ու համով հոտով (նկարիչը գյումրեցի է), միաժամանակ էպոսի տվյալ պատառիկը վերածելով հենց տեղում սիլիկոնե սալիկի վրա տպվող պատկեր-դաջվածքների, որոնք Գիլգամեշի կավե սալիկների տեսքն ունեին: Այսինքն` խոսքը կապվում էր պատկերին, մարդուն ընկալել տալով երկու բան միաժամանակ` խոսք, բովանդակություն, սյուժե եւ պատկեր: Տպելու բոլորակ պատկերները նա վաղուց պատրաստել եւ օգտագործում է հատուկ այս ներկայացումներին: Ով ներկա էր այնտեղ` մեծ բավականություն ստացավ ե՛ւ պատմությունից, ե՛ւ հրաշալի պատկերներից, իսկ էպոսը չլսած մարդիկ, վստահ եմ, մեկընդմիշտ իրենց ուղեղում տպեցին Դավթի մասին արարատսարգսյանական համակրելի պատմությունը:

Ո՞վ այսպես կնորոգի մեր կյանքը առավել պրոզայիկ ոլորտներում, ինչպես, ասենք, այս երկուսն են անում արվեստում, ով կգնա նորարարության անշրջանցելի ճանապարհով, ով մեր կյանքը կփոխի` մե՛ր օրերի էպոսը պատմելով եւ պատկերելով. հայերիս նորարարներ են պետք, լճակի նեխած ջուրը պետք է բաց թողնել (սա տարիքի հետ կապված խնդիր չէ, այլ` մտածողության, պատահական չէ, որ բերեցի լրիվ երիտասարդ ու արդեն ճանաչված ավագ սերնդի ներկայացուցիչների օրինակը), մեզ հիմնավոր կանդիցիա է պետք բոլոր ոլորտներում: Ու նախ եւ առաջ` իշխանության օթյակներից պետք է սկսել, թեկուզ արվեստի դռնից մտնելով, կամ ուզած ոլորտում նոր դուռ բացելով: Այլապես ուրիշները կօգտվեն մեր գենում առկա հնարամտության քնած պաշարից ու գիտելիքի անթեղված թանձրույթից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.