AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1304, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 21

Ո՞ՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ՈՒՄ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջերս հայտնի հայ գործարար եւ բարերար Գագիկ Ծառուկյանը այցելել էր Լիբանան: Հաշվի առնելով, որ պարոն Ծառուկյանը հատկապես ամառային այս սեզոնին սեփական ցանկությամբ որպես կանոն Դուբայ է այցելում, ապա տրամաբանում ենք, որ նրա այցը Լիբանան կազմակերպվել էր այլոց կողմից: Էլի տրամաբանում ենք, որ նրանց, ովքեր Գագիկ Ծառուկյանի Բեյրութում գտնվելու օրերին (ի դեպ Ծառուկյանը Լիբանան այցի ժամանակ միայն այդ երկրի մայրաքաղաքում է եղել, եթե Բեյրութին կպած Բուրջ Համուդն ու Անթիլիասը համարենք մայրաքաղաքի մաս), ուղեկցում էին հայ գործարարին. նրանք էին ՀՅԴաշնակցության տեղական մարմնի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ այս ամենի մեջ տարակուսելի եւ զարհուրելի որեւէ բան չկա. Լիբանանում ապրող հայերը կարող են իրենց մոտ հրավիրել ցանկացած մարդու, եւ յուրաքանչյուր մարդ կարող է ընդունել այդ հրավերը, կամ ինքն իր ցանկությամբ մեկնել Լիբանան: Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ամենեւին էլ չի հանդիպել լիբանանահայ համայնքի հետ, ինչպես ներկայացվում է նրա այցի մասին պատմող ռեպորտաժներում:

Նախ, Լիբանանում հայերն ապրում են ոչ միայն Բեյրութում, այլեւ օրինակՙ Այնճար գյուղում, Զահլեում, երկրի բազմաթիվ այլ շրջաններում: Հետեւաբար գոնե աշխարհագրական տեսանկյունից ճիշտ չէ այն տեղեկությունը, որ միայն Բեյրութ այցելած Ծառուկյանը հանդիպել է լիբանանահայ համայնքին:

Հաջորդը, Մերձավորարեւելյան այդ երկրում Անթիլիասի կաթողիկոսարանը (որտեղ եղել է պրն Ծառուկյանը) եւ ՀՅԴաշնակցության մարմինն անշուշտ հայկական կազմակերպություն եւ կառույց են, բայց միակը չեն: Այսինքն, երբ մեկը Բեյրութում հանդիպում է դաշնակցականներին եւ համբուրում է Արամ կաթողիկոսի աջը (ոմանք բավարարվում են այն ուղղակի սեղմելով), դա չի նշանակում, որ տվյալ անձը հանդիպել է համայնքի հետ:

Բացի այդ. Լիբանանը հայտնի է որպես հայկական երեք ավանդական կուսակցությունների կենտրոնատեղի: Հիմա, ճիշտ է, ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցություններն իրենց գլխավոր կենտրոնները Լիբանանից հանել են, բայց այդ երկրում այս երեք կուսակցությունների դերակատարումը եւ ազդեցությունը շարունակում է բարձր մնալ: Հիշեցնենք, Ծառուկյանն այս երեքից հանդիպել է միայն դաշնակցականներին:

Եւ վերջապես Լիբանանում, բացի Մեծի Տանն Կիլիկո հայոց կաթողիկոսարանից, գործում են նաեւ Հայ կաթողիկե (կաթոլիկ) պատրիարքարանը (Լիբանանում կարեւոր ներկայություն ունի հայ կաթոլիկ համայնքը), եւ Մերձավոր Արեւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահությունը, որին, ի դեպ, ենթակա է Հայկազյան համալսարանը: Լիբանանում է գտնվում նաեւ ՀԲԸՄիությունը իր դպրոցներով ու երիտասարդական կենտրոններով:

Իմիջիայլոց, Ծառուկյանի «սիրած թեման»` սպորտը: Լիբանանում են գործում ՀՄԸՄ-ն, բազմաթիվ այլ մարզական` համահայկական նշանակություն ունեցող կառույցներ, որոնցից, կարծում ենք, բավականին հետաքրքրական կլիներ հանդիպել Հայ երիտասարդաց ընկերակցության կամ ՀՄՄ-ի մարզիկների եւ սկաուտների հետ նաեւ: Չմոռանանք նշել Լիբանանում գործող բազմաթիվ արհեստագործական, մշակութային, հասարակական կազմակերպությունների եւ միությունների մասին, որոնք, այո, տեսել են պարոն Ծառուկյանին` Բեյրութում, բայց հեռուստացույցով, կամ` հեռվից:

Այնպես որ պրն Գագիկ Ծառուկյանը այցելել է ոչ թե Լիբանան, այլ` Բեյրութ, ոչ թե հանդիպել է հայ համայնքին, այլ ՀՅԴաշնակցության տեղական կառույցի ներկայացուցիչներին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Ի դեպ, առաջինին տալով 200, երկրորդին` 300 հազար... ամերիկյան դոլար, անշուշտ: Լա՞վ է, անշուշտ, իրավունք ունի՞, իհարկե... Բայց միայն ՀՅԴ Լիբանանի կառույցը եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանը միասին իրավունք չունեն կոչվելու լիբանանահայ համայնք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.