AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1064, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՍԿՍԱԾ 19-ՐԴ ԴԱՐԻՑ

Ա. Մ.

«Հայաստանի դրամատնային համակարգը» գրքում ներկայացրել է Մկրտիչ Պուլտուքյանը

Սփյուռքահայ հայտնի ֆինանսագետ, Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին փոխկառավարիչ Մկրտիչ Պուլտուքյանի 2012-ին Բեյրութում հրապարակած «Հայաստանի դրամատնային համակարգը» հատորը, որը հեղինակը վերջերս անձամբ նվիրեց մեր թերթին, անդրադարձ է Հայաստանի ֆինանսական համակարգերին տարբեր ժամանահատվածներում` սկսած 19-20-րդ դարերում ցարական Ռուսաստանում եւ Օսմանյան կայսրությունում հայ գործարարների եւ դրամային գործարքներ իրականացնողներից:

Պատմական անցյալի մասին խոսելով, Մկրտիչ Պուլտուքյանը հիշատակում է Օսմանյան կայսրությունում ֆինանսական գործունեություն ծավալող հայ սեղանավորների հայտնի ներկայացուցիչներին, որոնք բավականին ազդեցիկ էին եւ նրանցից ոմանք բարձր պաշտոններ էին զբաղեցնում այդ երկրի ֆինանսական կառույցներում: Ցարական Ռուսաստանում էլ առավել հայտնի էին հայ վաճառականները: Սակայն ռուսական բանկերը իրենց մասնաճյուղերը ունեին նաեւ Կովկասում եւ ներկայումս գործող հայկական բանկերից մեկը իր հիմնադրման օրը համարում է 1910 թ.-ը, երբ Հայաստանում ստեղծվել է Կովկասյան առեւտրական բանկի մասնաճյուղը:

Ռուսաստանում հայկական բանկ հիմնելու նախաձեռնություն է եղել դեռեւս մինչեւ 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունը` միավորելով մի քանի խոշոր հայ գործարարների կապիտալը: Արվել էին նախնական քայլեր, նախատեսվում էր հրավիրել կազմակերպչական ժողով, բայց բոլշեւիկյան հեղափոխությունը կործանեց ցարական Ռուսաստանը եւ հայկական բանկ ստեղծելու հարցը դուրս եկավ օրակարգից:

Այդուհանդերձ, 1918-20 թթ-երին Հայաստանի առաջին Հանրապետությունում ձեւավորվեց ֆինանսների նախարարություն, որը ինչ-որ առումով Կենտրոնական բանկի կորիզն էր: Սակայն առաջին հանրապետությունը այդ կարճ ժամանակահատվածում հնարավորություն չունեցավ հիմնելու լուրջ ժամանակ եւ ռեսուրսներ պահանջող Կենտրոնական բանկ, թեեւ «հայկական ռուբլի» կոչվող դրամներ թողարկվեցին:

Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանին, ապա այդ ժամանակ Հայաստանում հիմնվեցին բանկեր, որոնք Խորհրդային Միության բանկերի մասնաճյուղերն էին, քանի որ բանկային համակարգն այդ երկրում, ինչպես եւ շատ այլ գործառույթներ, կենտրոնացված էր եւ ղեկավարվում էր Մոսկվայից: Դրանք էին` «Պրոմստրոյբանկ», «Ագրոպրոմբանկ», «Ժիլսոցբանկ», «Վնեշէկոնոմբանկ», «Սբերբանկ» եւ այլն: Մկրտիչ Պուլտուքյանը հանգամանորեն ներկայացնում է խորհրդային պլանային տնտեսության մեջ բանկերին վերապահված դերը եւ նրանց տարբերությունը շուկայական տնտեսություն ունեցող երկրների բանկերից:

Եվ վերջապես, 1992-2012 թվականներին անկախ Հայաստանի հանրապետության ֆինանսական համակարգին անդրադարձը ավելի շուտ ճանաչողական նշանակություն ունի: Ներկայացված են մեր երկրում տեղի ունեցած քաղաքական եւ տնտեսական կարեւոր իրադարձություններն ու այդ իրավիճակում հայկական բանկային համակարգի ստեղծման ու կայացման համառոտ պատմությունը: Ի դեպ, սկսած Հայաստանի անկախության առաջին տարիներից Մկրտիչ Պուլտուքյանը իր խորհուրդներով եւ մասնագիտական գիտելիքներով աջակցել է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացմանը:

«Հայաստանի դրամատնային համակարգը» գրքում ներկայացված են նաեւ բազամթիվ հետաքրքրական հավելվածներ, տեղեկություններ, հեղինակի հարցազրույցները տարբեր լրատվամիջոցներին այս ոլորտի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.