AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1242, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՍԵՑՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2016-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը

Ա. Մ.

Բացառությունները միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ

Տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը նվազագույնի հասցնելու որոշման նախագիծը երեկ կառավարության նիստին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ այդ որոշման, մինչեւ 2016թ. հունվարի 1-ը սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների ստուգումների: Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթի հիման վրա: Կառավարության որոշմամբ մինչեւ տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը, իսկ մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակՙ ավտոգազալցակայանները եւ այլն: Սակայն, իրականում, ըստ դավիթ Հարությունյանի, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում եւ դպրոցներումՙ երեխաների անվտանգ եւ որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ երբ էական վտանգ է սպառնում հանրային անվտանգությանը, կյանքին եւ առողջությանը:

Նման դեպքերում տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության պարագայում կթույլատրվի ստուգում անցկացնել:

Հարցին անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ այս որոշման ընդունումը դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: «Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներինՙ խստագույնս հետեւել օրենքի տառին եւ այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմիցՙ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից», նշեց վարչապետը:

Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, ապա դրանք պետք է անկացվեն բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսեւորող հարկ վճարողների նկատմամբ: «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարինՙ վերանայել ռիսկայնության չափանիշներըՙ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը: Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներինՙ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ եւ ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները», եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.