AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1064, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՓՈՂ ԵՎ ԾՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչպես գիտենք, Հայաստանում երկու բան հաստատ չկա` փող եւ ծով: Ընդ որում, քանի որ մենք ծով չունենք, գնում ենք Վրաստան, եւ քանի որ մենք փող չունենք` կրկին գնում ենք Վրաստան: Փոխարենը Հայաստանում կա դժգոհություն, ընդ որում` բոլորի մոտ. սկսած շաուրման առանց մայոնեզ պատվիրած, բայց մայոնեզով ստացած ուսանողից, վերջացրած օրինագծի այլ տեքստին ծանոթ, բայց բոլորովին այլ տեքստ ստացած պատգամավորից: Այս առումով մեր դժգոհությունը լինում է երկու տեսակի` հիմնավոր եւ սովորական: Օրինակ, երբ մենք ամռան այս սեզոնին վերանորոգում ենք մեր տունը եւ վարպետներին պատվիրում ենք հյուրասենյակ ներկել բաց դեղին գույնի եւ արդյունքում տեսնում ենք, որ ներկված է վառ դեղին, մեր դժգոհությունը հիմնավոր է: Բայց երբ ներկվում է բաց դեղին, ուղղակի մենք հասկանում ենք, որ այդ գույնը մի տեսակ չի սազում հյուրասենյակի կահույքի հետ եւ դժգոհում ենք վարպետներից, մեր դժգոհությունը սովորական կատեգորիայից է:

Դժվար է ասել, թե իրականում ո՞ր կատեգորիային է պատկանում այն հայաստանցիների դժգոհությունը, ովքեր դուրս են գալիս փողոց: Դժվար է ասել, քանի որ այս մարդկանց մոտ երկու տեսակի դժգոհությունն էլ կա: Սակայն, որպես կանոն մենք մոռանում ենք, որ մեր դժբախտությունների համար մեղավոր ենք 80 տոկոսով մենք, 20 տոկոսով` հանգամանաքները, որոնց առկայության մեջ էլ, ի դեպ, 99 տոկոսով մեղավոր ենք մենք: Եթե չմոռանայինք, գուցե այսքան չդժգոհեինք, կամ ավելի ճիշտ` այսքան դժգոհելու հիմք հանդիսացող հանգամանքներ չլինեին ստեղծված: Համենայն դեպս այդ հանգամանքները կան, այլ հարց է, որ մենք սովորաբար դժգոհության ճիշտ հասցեատեր չենք ընտրում. ասենք գազի թանկացվող սակագնի համար դժգոհում ենք ՌԴ նախագահից (վերջինիս դժգհում ենք նաեւ, որ մեզ թույլ չի տալիս եվրոպական ժողովրդավարական երկիր դառնալ), բայց ոչ երբեք մեզանից: Մինչդեռ եթե մենք դժգոհում ենք Պուտինից, որ մեզ ճորտ է դարձրել, ապա ինչու ենք բողոքում Պուտինին. չէ՞ որ ճորտացման գործում մեղավորը ճորտացնողը չէ այն պարզ պատճառով, որ բոլորն էլ, այդ թվում մենք, ցանկանում ենք ճորտ ունենալ:

Ճիշտ այնպես, ինչպես փողի եւ ծովի հարցում. առաջինի դեպքում մեր վարկատուները, երկրորդի դեպքումՙ կոնկրետ վրացիները մեղավոր չեն, որ իրենք համապատասխանաբար փող եւ ծով ունեն: Ինչպես հայտնի է, նրանք կա՛մ աշխատում են, կամ գողանում, իսկ երկրորդՙ կա՛մ ունենում են, կա՛մ կորցնում, կա՛մ էլ Շվեյցարիա են դառնում: Մենք անշուշտ Շվեյցարիա չենք եւ մոտ ապագայում դժվար էլ դառնանք (անկախ թե ով կլինի ՌԴ նախագահը), բայց մենք պետք է սովորենք տեսնել ոչ միայն լավը, այլ ամեն ինչի լավ կողմը: Իսկ մինչ այդ ժամանակներ գան, մենք նման են հոգեբանին այցելած այն հաճախորդին, ով դժգոհում է հոգեբանի մոտ, թե ինքը պարբերաբար լսում է գարշելի ձայներ: Հոգեբանը հարցնում է` «Իսկ ե՞րբ եք սովորաբար այդ ձայները լսում», նա էլ պատասխանում` «Ահա, նորից լսեցի»:

Ամռան ավարտին դեռ մեկ ամիս կա. հանգստացեք` բոլոր առումներով:

Հ. ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.