AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ, ՔԱՆ ԱՂՈԹՔԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ

Հիշո՞ւմ եք դպրոցում ուսուցիչները հաճախ տալիս էին այսպիսի հանձնարարություն. գրատախտակին գրում էին ինչ-որ քանակությամբ բառեր եւ հանձնարարում նախադասություն գրել, որտեղ այդ բոլոր բառերն օգտագործված կլինեն: Սովորաբար մեր կազմած նախադասությունները ստացվում էին այսպես` Աշնան մշուշում երեւացող բարդիների սեգ կատարները ցրում են մեր բոլոր տագնապները եւ աշնանային աձրեւը մեզ համար դարձնում առավել սպասելի ափեափ երջանկության մի մասունք (ընդգծվածները հանձնարարված բառերն են): Հետո, տարիներ անց, երբ մենք արդեն ավարտում ենք դպրոցը, անշուշտ հասկանում ենք, որ աշնան մշուշում երեւացող բարդիների սեգ կատարները ամենեւին էլ ի զորու չեն ցրել մեր տագնապները, իսկ աշնանային անձրեւն էլ ավելի շատ տխրություն է բերում մեզ, քան դառնում երջանկության, այն էլ` ափեափ երջանկության մի մասունք: Մեր երջանկության համար սկսում են մեզ պետք գալ ավելի նյութական բաներ...

Հիմա, դպրոցական այս վարժության օրինակով, եթե մեկ նախադասություն կազմենք վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ օգտագործված բառերից, ապա այդ նախադասությունը կլինի հետեւյալը. Անկախ երկրում սահմանադրական փոփոխություններից եւ եկեղեցաշինության տեմպերից` Օրանժը պետք է հեռանար Հայաստանից, Տիգրան Խաչատրյանը պետք է ձերբակալվեր եւ սահմանին լարվածությունը պետք է լիներ (ընդգծվածները հաճախ կիրառված բառերն են): Եւ հարց է առաջանում. հիմա ո՞րն է մեզ համար երջանկաբերը, այն որ երկրում շարունակվեն սահմանադրական բարեփոխումները եւ եկեղեցաշինությո՞ւնը, թե՞ այն, որ Օրաժը չհեռանար, Տիգրան Խաչատրյանը ձերբակալվելու արժանի հանցանք չգործեր եւ սահմանին լարվածություն չլիներ: Տրամաբանական է, որ եթե վերջինների առկայությունը առաջինների գոյության հետ կապ չունի, ապաՙ վերջինները: Օրինակ, Հայաստանը դառնում է այնպիսի երկիր, որտեղից հեռանալը ոչ մի ընկերության համար շահավետ չէ. լինի այդ ընկերությունը Օրանժ, թե «Յելոու»: Կամ, Հայաստանը դառնում է այնպիսի պետություն, որի սահմանին արկածախնդրությամբ զբաղվելը մահացու վտանգավոր է, այդ արկածախնդիրները լինեն արեւելքից, թե արեւմուտքից: Եւ վերջապես, մի այնպիսի մթնոլորտ է ձեւավորվում երկրում, երբ պաշտոնյանի որդին ավելի լավն է, քան իր հայրը, այլ ոչ թե ցույց է տալիս իր հոր վատ դաստիարակությունը: Ի՞նչ եք կարծում, նման Հայաստան դառնա՞լն է ավելի կարեւոր, թե՞ սահմանադրական բարեփոխումները, կամ եկեղեցաշինությունը: Ընդ որում, կրկնենք, վերջին երկուսի գոյությունը ամենեւին չի նշանակում, որ նման Հայաստան ունենք: Իհարկե որքան շատ եկեղեցի, այնքան շատ աղոթելու տեղ, բայց որքան շատ աղոթելու տեղ, այնքան շատ մեղավոր, իսկ որքան շատ մեղավոր, այնքան շատ մեղք: Այսքան մե՞ղք Իսկ գուցե հենց մե՞նք ենք մեղավոր, որ Օրանժը չունեցավ շահութաբերություն Հայաստանում եւ գնաց, կամ մե՞նք ենք մեղավոր, որ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետի որդին լինելը սխալ է հասկացել, կամ մե՞նք ենք մեղավոր, որ մեզ վրա կրակում են: Ի վերջո, երբ մենք ամառային հանգստի այս օրերին ինչ-որ ծովի ափի ավազին նստած ավազից տուն ենք կառուցում, չնկատելով, թե ինչպես է մոլեգնած ծովի ալիքը գալիս մեզ վրա` արդյունքում քանդելով մեր կառուցած տունը (կողքին էլ ավազե եկեղեցին), ծովը հաստատ մեղավոր չէ:

Ուրեմն եկեք մի պահ պատկերացնենք, որ դպրոցում ենք եւ մի նախադասություն կազմենք` օգտագործելով հետեւյալ բառերը` օրենքը, Ավելի, բան, աղոթքը, քան, եւ, կարեւոր : Իսկ, եթե շոգի կամ ինչ-որ այլ պատճառով այս վարժությունը կատարելը դժվար է, կարելի է ուղղակի հետեւել իտալական ծովափնյա փոքրիկ Ֆերմո քաղաքի Polo Scolastico Paritario Don Bosco դպրոցի ուսուցիչ Չեզարե Կատայի խորհրդին, որը նա տվել է իր աշակերտներին` ամառային հանգստից առաջ: Քայլեք առավոտյան ծովափին ` կատարյալ միայնակ եւ նայեք արեւի շողերին` ծովի մեջ` մտածելով ինչ-որ բանի մասին, որը ձեզ դարձնում է երջանիկ (հայերիս պարագայում` Բաթումում սա հնարավոր է): Փորձեք կիրառել նոր բառեր , քանի որ որքան շատ նոր բառ դուք ասեք, այնքան հետաքրքրական մտքեր կունենաք, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այդքան ազատ կլինեք: Կարդացեք . շատ, որքան կարող եք, ոչ թե որովհետեւ հանձնարարված է, այլ որովհետեւ ամառը ներշնչում է երազելու եւ արկածներ ունենալու, իսկ ընթերցանությունը` թռիչք է: Այն նաեւ ընդվզման լավագույն ձեւն է (նստացույցերից եւ բացականչություններից առավել): Խուսափեք այն ամենից, ինչը բերում է ձեզ բացասական էմոցիաներ եւ դատարկության զգացողություն ` անկախ նրանից այդ ամենը իրեր են, թե՞ մարդիկ: Փնտրեք եւ գտեք ընկերներ, որոնք ձեզ ներշնչում են, հասկանում եւ գնահատում այնպես, ինչպես կաք: Պարեք ` առանց ամաչելու որեւէ բանից (առավել եւս մեկից). ամառը պար է եւ հիմարություն կլինի` չմասնակցել դրան: Գոնե մեկ անգամ դիմավորեք արեւածագը . կանգնեք լուռ եւ աչքերը փակ եւ զգացեք երկրային բերկրանքը: Շատ զբաղվեք սպորտով : Եթե դուք հանդիպել եք մեկին, որը ձեզ դուր է գալիս, ասեք նրան այդ մասին այնքան գեղեցիկ եւ համոզիչ, որքան կարող եք : Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա ԱՄԱՌ-2015-ը ամենահիշարժանը կդառնա ձեզ համար, եթե չստացվի,վերադարձեք նախորդ կետին (շատ զբաղվեք սպորտով): Հիշեք այն ամենը, ինչը անցել ենք իրար հետ դպրոցում եւ համեմատեք այդ բոլորը այն ամենի հետ, ինչ տեսնում եք կյանքում: Խնդրում եմ` մի վիճեք , եղեք բարի եւ բարյացակամ (սա ամենադժվարն է Հայաստանում): Ամառային երեկոներին մտածեք, թե ինչպիսին եք ուզում, որ լինի ձեր կյանքը, եւ արեք այն ամենն, ինչ կախված է ձեզանից, որպեսզի երբեք չհանձնվեք դեպի երազանք տանող ձեր ճանապարհին : Եւ վերջապես` լավը եղեք :

Գուցե այս խորհուրդներին հետեւելը մեզ երջանիկ չդարձնի էլի, քանի որ այս ամենն էլի նյութական չեն` բարդիների սեգ կատարների եւ աշնան անձրեւի պես, բայց խնդիրն այն է, որ երջանկությունն ինքը նյութական չէ, ուրեմն

Լավը եղեք եւ լավ եղեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.