AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 910, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հ. Ծ.

Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային Ասոցիացիան (NAASR) Բելմոնտում (Մասաչուսեթս, ԱՄՆ) հայտարարել է, որ դոկտ. Սոնա Արոնյանը գերազանցության նոր մրցանակ է հաստատել, որը շնորհվելու է յուրաքանչյուր տարի անգլերեն լեզվով գրված կամ հայերենից անգլերենի թարգմանված հայկական թեմաների ուսումնասիրությունների բնագավառում գիտական մի մենագրության, որն իր գիտական մակարդակով արժանի կհամարվի մրցանակին:

«Մեր կազմակերպութան երկարամյա անդամներից դոկտ. Արոնյանի այս նախաձեռնությունը մեծ խթան է հանդիսանալու նոր ուսումնասիրությունների», նշել է այս առթիվ NAASR-ի ակադեմիական տնօրեն Մարկ Մամիկոնյանը :

Դոկտ. Արոնյանը պատվավոր պրոֆեսոր է ռուսերենի, համեմատական գրականության եւ կանանց վերաբերող խնդիրների ուսումնասիրությունների: Դասավանդում է Ռոուդ Այլենդի համալսարանում: Սլավոնական լեզուների եւ գրականության գծով դոկտորայի աստիճան է ստացել Եյլ համալսարանից: Արխիվային ուսումնասիրություններ է կատարել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Պրահայում եւ Փարիզում: Մասնագիտացել է հատկապես ռուս մոդերնիստ գրող Ալեքսեյ Ռեմիզովի գրական ժառանգության մեջ եւ քանիցս հանդես եկել նրա մասին զեկուցումներով միջազգային կոնֆերանսներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.