AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 992, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՇՎԵԴԻԱՆ ԿԳՆԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍԵՎԱՀՈՂ

Պ. Ք.

Շվեդիան պատրաստ է գնել ուկրաինական սեւահողի միլիոնավոր տոննաներ: Հնարավոր գործարքի մասին տեղեկացնող շվեդական լրատվամիջոցները նշում են, որ ուկրաինական արգավանդ հողը կարող է օգտագործվել Շվեդիայի հողերի հարստացման նպատակով:

«Դագենս նյուհետեր» թերթի տվյալներով, ուկրաինական արգավանդ սեւահողի մեկ տոննան կարժենա ընդամենը 5 եվրո: Գնորդի համար գործարքը խիստ շահավետ է: Շվեդները կգնեն Պոլտավայի մարզի 50-100 մլն տոննա սեւահող եւ կօգտագործեն իրենց Դալարնա նահանգում:

Ստոկհոլմի պաշտոնական ներկայացուցիչները այս տեղեկությունները չեն մեկնաբանել: Բանն այն է, որ Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է հողերի վաճառքը: Տարածքները կարող են 50 տարով վարձակալման տրվել գյուղատնտեսական օգտագործման նպատակով: Սակայն օրենքում ոչինչ չի ասված բնահողի մասին: Նշանակում էՙ դրա վաճառքը չի արգելվում: Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ գործարարները վաղուց օգտվում են օրենսդրության այդ սողանցքից եւ վագոններով սեւահող են դուրս տանում երկրից:

Շվեդ լրագրողները հիշեցնում են, որ արգավանդ սեւահողը Կիեւի համար դարձել է եկամուտների հուսալի աղբյուր: Ճգնաժամի պայմաններում օտար երկրի ներդրողները մեծացնում են երկրի գյուղատնտեսական ոլորտի վերահսկողությունը: Land Matrix գործակալության տվյալներով, ամենքից շատ ուկրաինական վարելահողեր ունի ԱՄՆ-ը: 450 հազար հեկտար ուկրաինական հողերի սեփականատերերի թվում են ամերիկյան «Մոնսանտո», «Քարգիլ» եւ «Դյուպոն» ընկերությունները: Շվեդիան ի դեմս Agrokultura AB եւ East Capital ընկերությունների տնօրինում է 103,7 հազար հեկտար ուկրաինական հողեր: Ուկրաինայի տնտեսության անկայուն վիճակը օտարերկրացիներին ընձեռում է շահավետ գործարքների կնքման հնարավորություն: Ուկրաինայի գյուղատնտեսությանը վարկեր են պետք սերմացու եւ սարքավորումների ձեռքբերման համար, բայց այժմ տոկոսադրույքները 30 տոկոս են, իսկ գրիվնայի արժեզրկումը կտրուկ ավելացրել է հողագործների ծախսերը: Ուստի պաշտոնական Կիեւը ծախծխում է սեւահողը եւ վարձակալության տալիս հողերը արեւմուտքցի այն ներդրողներին, որոնք փող ունեն գյուղհանդակները մշակող ուկրաինացիների վարձելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.