AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ՉԿԱԼՈՎ ԳՅՈՒՂՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները:

Նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Չկալով գյուղի բարեկարգման նպատակով ԱՄՆ-ում ստեղծված «Նոյարք» հիմնադրամի հիմնադիր Սիլվա Մովսեսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանը նաեւ համայնքի բնակիչները:

Չկալով գյուղում առկա մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը: Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել էՙ համայնքային բյուջեի սղության պատճառով:

Համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման գործում իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր անձնական միջոցներից հատկացրել է շուրջ 13 400 000 դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)ՙ հատկացնելով շուրջ 11 000 000 դրամ, եւ «Նոյարք» հիմնադրամըՙ շուրջ 13 700 000 ՀՀ դրամ մասնակցությամբ: Ջրագծի կառուցման աշխատանքները կատարվել են համայնքի բնակիչներիՙ հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Իրականացված ծրագրի արդյունքից կօգտվի 74 ընտանիք:

«Հնուց ի վեր ջուրը պաշտամունքի առարկա է: Ավելորդ է խոսել ջրի կենսական անհրաժեշտության մասին: Ջուրըՙ բնության չորս տարերքներից մեկը, կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Խմելու ջրի որակով են պայմանավորված մարդու առողջությունն ու կյանքի որակը: Մի քանի անհատների անձնական նվիրատվությամբ եւ կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաեւ գյուղացիների ջանքերով հնարավոր դարձավ լեռնային այս գյուղն ապահովել խմելու ջրով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.