AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1132, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵԹԵ ՀԱՆՔ ՈՒՆԵՔ, ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ, ԵՎ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների (այս պարագայում` ավելի շատ բնական պաշարների) նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողի հարցին` կապված հանքարդյունաբերության հետ, հայտարարեց, թե այս ոլորտում աճ արձանագրելու նպատակով նախարարությունում կազմակերպվում են պարբերական քննարկումներ»: Այսինք, երկու հանքատետերից նրա գործերն է լավ ընթանում, ով չի ալարում, ամեն, ենթադրենք, ուրբաթ օր գալիս-հասնում է Երեւան, մտնում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, ընդունարանում ասում, որ ինքը քննարկման է, բարձրանում վերեւ, եւ քննարկում, քան նրանը, ով չի կարողանում կտրվել իր հանքարդյունաբերական գործից եւ, ինչպես ասում են` գիշեր ու զօր աշխատում է եւ դատարկ քննարկումների ժամանակ եւ հատկապես` հավես չունի: Մյուս կողմից, հետաքրքրական է, թե ի՞նչ են քննարկում նախարարությունում, ասենք բացատրում են հանքանրդյունաբերողներին, թե ինչպես ավելի շատ հումք հանել հանքերի՞ց, թե՞ ինչպես ավելի մեծ տնտեսական աճ ներկայացնող փաստաթղթեր նախապատրաստել:

Լավ, ենթադրենք մարդը աղի հանք ունի եւ էլի ենթադրենքՙ աղի գինը համաշխարհային շուկայում եւ դրա հետ քիչ կապ ունեցող Հայաստանում շեշտակիորեն ընկնում է. հիմա այս մարդուն նախարարությունում կազմակերպվող պարբերական քննարկումները ի՞նչ են տալու, ավելի ճիշտ` ինչպե՞ս են տալու:

Իսկ գուցե այս ամենը վերաբերում է ոչ միայն հանքարդյունաբերողներին, այլ նաեւ տնտեսվարողներ եւս, եթե ուզում են ապահովել տնտեսական աճ, ապա կարող են ամեն մեկն իր ոլորտի գերատեսչություն գնալ եւ մասնակցել նախարարությունների կազմակերպած պարբերական քննարկումներին: Ենթադրենք, եթե մեկը տրանսպորտի գիծ ունի, բայց գործերը լավ չեն, ապա կարող է գնալ տրանսպորտի եւ կապի նախարարություն, մասնակցել այնտեղ պարբերաբար կազմակերպվող քննարկումներին եւ նախարարության շենքից դուրս գալուն պես նրան կզանգահարի իր օգնականն եւ կասի` «Շեֆ, գործերն արդեն լավ են»: Կամ, եթե մեկը վարսավիրանոց ունի եւ այնտեղ օրերով մարդ չի մտնում, ապա կարող է գնալ մշակույթի նախարարություն, մասնակցել քննարկումներին եւ հաճախորդների հերթն անմիջապես կգոյանա տվյալ վարսավիրանոցի մոտ: Ընդ որում, կապ չունի տվյալ տնտեսվարողի գործերը վատ են, ասենք, կլիմայակա՞ն իրավիճակից ելնելով, թե՞, օրինակ, օրենսդրական, կամ միջավայրային: Կապ չունի, եթե անգամ ծիրանի այգի ունեք եւ վաղ գարնան կարկուտը հիմնովին ոչնչացնում է ձեր ողջ բերքը, ապա կարող եք գնալ գյուղնախարարություն, մասնակցել այնտեղ կազմակերպվող պարբերական քննարկումներին եւ վերադառնալ այգի եւ տեսնել, որ ձեր բերքը ոչ թե ծառերի վրա է` լրիվ անվնաս, այլ հասել է, հավաքվել է, եւ գեղեցիկ դասավորվել մթերման համար նախատեսված արկղերում:

Այս տեմպերով բուհերում էլ կարելի է առանձին ֆակուլտետ բացել` «քննարկեցնողություն»: Ավարտելուն պես մարդկանց ապահովել աշխատանքով` էներգետիկայի եւ բնական պաշարների նախախարությունում` որպես քննարկեցնող, իսկ եթե կադրերը շատ լինեն, ամեն հանքին մի քննարկեցնող կցել, ովքեր` հանրապետության բոլոր վայրերեից, ենթադրենքՙ ամեն ուրբաթ օր կհավաքվեն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում` քննարկումների:

Մի խոսքով, եթե դուք հանք ունեք, բայց ձեր գործերը վատ են, ապա կարող եք մասնակցել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության քննարկումներին. մուտքն ազատ է, աճն անմիջապես (չհաշված քննարկումների մասնակցելու ԱԱՀ-ն, իհարկե, որն ինչպես միշտ պետությանն է):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.