AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ...ՆԵՐՍԻՑ

Հ. Ա.

Բոլորովին վերջերս Ադրբեջանում տեղի լրատվամիջոցներից մեկը «անկախ լրագրողական հետաքննություն» էր անցկացրել, որն, ինչպես նշվում է` «հիմնված է ստույգ փաստերի վրա», եւ պարզել, որ այդ երկրի մի շարք դեսպաններ ընդդիմադիր են: Հասկանալի է, որ «հետաքննության» հեղինակները այդպիսով մեղադրում են իրենց որոշ դեսպանների անգործության, կամ իշխանության կարծիքն ու տեսակետը չկիսելու մեջ: Այս տեղեկությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հարկ համարեց պաշտոնական պարզաբանում տալ, անգամ որոշ չնչին նշանակության փոփոխություններ տեղի ունեցան դիվկորպուսում, եւ սկանդալը կարծես թե մարեց:

Հասկանալի է, որ հարեւան երկրում նման հետաքննություներ հնարավոր է անցկացնել կա՛մ ԱԳՆ-ի հովանավորչությամբ, կա՛մ նախագահականի օրհնությամբ: Հիմա, քանի որ այս հետաքննությունը փաստացի հարվածում է ԱԳՆ-ին, կնշանակի վերջինս այս պատմության մեջ ոչ թե հովանավորն է, այլ` թիրախը: Ասվածն ապացուցվեց այս օրերին, երբ haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Էլնուրա Ֆաթուլաեւը, ով, հիշեցնենք, նախկինում քաղբանտարկյալ էր, հիմա` «վառ հայրենասեր», շրջագայություն կատարեց Բեյրութում: Հոդվածների բեյրության շարքում Ֆաթուլաեւը արել է ըստ էության երեք բացահայտում. նախՙ նա հանգստացրել է իր հայրենակիցներին, նշելով, թե սուտ է, որ Բեյրութում հայերը կես միլիոնի են հասնում եւ բարեկեցիկ են ապրում, քանի որ` «Հայերի թիվը Բեյրութում չի անցնում 140 հազարը եւ նրանք աղքատ կյանքով են ապրում»: Երկրորդ բացահայտումըՙ որը Ֆաթուլաեւի համար, ինչպես ինքն է ասում, եղել է «սառը ցնցուղ» այն է, որ Բեյրութի բազմաթիվ փողոցներում նա շենքերի վրա տեսել է Ղարաբաղ գրությունը, որի կողքին էլ` հայկական եռագույնը, եւ վերջապես երրորդՙ թերեւս ամենաէական բացահայտումը այն է, որ Ֆաթուլաեւը պարզել է, որ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում, «որտեղ, ի դեպ, ձեւավորվել է ԱՍԱԼԱ-ն»,- գրում է Ֆաթուլաեւը` պահանջելով իր երկրի ԱԳՆ-ից պաշտոնապես պարզաբանում, իսկ ազգային անվտանգությունից` «համապատասխան միջոցառումների կազմակերպում` Լիբանանում ադրբեջանական դեսպանատան անվտանգություննն ապահովելու նպատակով»: Դե, քանի որ ֆաութալեւը հիմա սովորական լրագրող չէ, այլ «վառ հայրենասեր», Ադրբեջանի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարել արագորեն պարզաբանում տալ` խնդրի առնչությամբ, նշելով, որ «անհանգստանալու հիմքեր չկան», քանի որ «Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան շենքը գտնվում է ոչ թե Բուրջ Համուդում, այլ Մեթըն թաղամասում»: Սրանից հետո արդեն Բաքվից Ֆաթուլաեւը կրկին «լրագրողական անկախ հետաքննություն» է անցկացնում եւ պարզում, որ «Մեթընը գտնվում է Բուրջ Համուդում, հետեւաբար Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունն էլ գտնվում է Բուրջ Համուդում»: Այստեղ նկատենք, որ առանց լրագրողական հետաքննություն անցկացնելու էլ պարզ է, որ ոչ թե Մեթըն թաղամասն է գտնվում Բուրջ Համուդում, այլ ճիշտ հակառակըՙ Բուրջ Համուդը գտնվում է Մեթըն շրջանում (ղադա), իսկ ՀՀ դեսպանատունն էլ գտնվում է ոչ թե Բուրջ Համուդում, ինչպես «հետաքննել» է Ֆաթուլաեւը, այլ Մեթնի շրջանի Նաքքաշ թաղամասում, որտեղ գործում են մի շարք դեսպանատներ: Բայց սա իհարկե կարեւորը չէ:

Կարեւորն այն է, որ կարճ ժամանակահատվածում ադրբեջանական «անկախ հետաքննող-լրագրողները» երկրորդ հարվածն են հասցնում այդ երկրի ԱԳՆ-ին, ինչը հասկանալի է, որ չի կարող տեղի ունենալ առանց այդ երկրի նախագահականի օրհնանքի: Արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ շուտով պաշտոնանկ կարվի ԱԳ նախարար Մամեդյարովը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ Մամեդյարովի պաշտոնանկությունը էլ ավելի կձգձգի ղարաբաղյան հարցի կարգավորումը, քանի որ նոր նախարարին հաստատ ժամանակ է պետք` Էդվարդ Նալբանդյանի հետ անձամբ ծանոթանալու համար` առնվազն: Ուրեմն ինչո՞ւ չհանել Մամեդյարովին:

Ի դեպ, Ֆաթուլաեւը իր բեյրության հոդվածների շարքում չի պատասխանել մի հարցի, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ ընդամենը 140 հազար աղքատ կյանքով ապրող բեյրութահայերը կարողացել են Բեյրութի բազմաթիվ շենքերի վրա գրել Ղարաբաղ եւ կողքին կախել հայկական եռագույնը. չի բացառվում, որ նրա «անկախ լրագրողական հետաքննության» նպատակը բոլորովին այլ բան է եղել, ավելի ճիշտ` այլ մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.