AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1029, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Ինչպես հայտնի է, մարդկության պատմության մեջ ժամանակակից ընկալմամբ առաջին Սահմանադրությունն ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1787 թ.: ԱՄՆ Սահմանադրության մեջ արվել է ընդամենը 27 փոփոխություն:

Ինքնիշխան Ղազախստանի պատմության մեջ հինգ սահմանադրություն է եղել: Դա Ղազախական ԻԽՍՀ Սահմանադրությունն է 1926 թ., Ղազախական ԽՍՀ սահմանադրությունները 1937 եւ 1978 թթ., Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունը 1993, 1995 թթ.: Վերջին փաստաթղթում ամրագրված է կառավարման նախագահական ձեւը, դա նշանակում է, որ նախագահը կանգնած է իշխանության բոլոր ճյուղերից վեր:

Սահմանադրությունն ամրագրել է երկրի ժողովրդի միասնությունը, միավորել է ավելի քան 130 ազգությունների եւ 45 կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներին: Նրանում շեշտադրվում են քաղաքացու իրավական կարգավիճակի ձեւակերպումը եւ հասարակական կառուցվածքի հիմքերը, եւ միայն դրանից հետո պետության ու նրա հաստատությունների կառուցվածքը: Այսպիսով, հաստատվում է համամարդկային արժեքների եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող դրույթների գերակայությունը: Սահմանադրությունը սահմանում եւ երաշխավորում է անհատի հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Հետաքրքրական է, որ 1995 թ. Ղազախստանի Սահմանադրության նախագծի քննարկմանը մասնակցել են ավելի քան 3 միլիոն ղազախստանցիներ: Տեղի են ունեցել նախագծի մոտ 33 հազար կոլեկտիվ քննարկումներ, որոնց ժամանակ արվել են մոտ 30 հազար առաջարկություններ եւ դիտողություններ: 55 հոդվածներում արվել են ավելի քան 1100 ուղղումներ եւ լրացումներ, ինչը խոսում է իրենց հիմնական օրենքի հանդեպ քաղաքացիների ոչ անտարբեր վերաբերմունքի մասին:

Սահմանադրության 20-ամյակը, ինչպես իրավացիորեն կարծում են ղազախստանյան շատ հասարակական գործիչներ, պատմաբաններ եւ իրավագետներ, երկրի արարչագործ ճանապարհի քսան տարին էՙ հավատով դեպի ապագան: Սա նշանակալից քաղաքական իրադարձություն է երկրի համար, որը ճանաչված ու հարգված է համաշխարհային հանրության կողմից:

Սահմանադրությունում սահմանված են քաղաքական կառուցվածքի հիմքերըՙ ունիտար պետության, որտեղ պետական իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է: Երկրի նախագահին, որպես Սահմանադրության երաշխավորի, տրված են սահմանադրական արբիտրի լիազորություններ, ինչը թույլ է տալիս ապահովել իշխանության բոլոր ճյուղերի համաձայնեցված գործունեությունը, քաղաքական ուղեգծի իրավահաջորդությունը, որն ուղղված է պետական կառավարման արդիականացմանը:

Երկրի բնակիչների մեծամասնությունը համակարծիք է, որ 20 տարվա ընթացքում փշրանքներով հավաքված եւ վերականգնված են կորսված արժեքները, որ դա 20 երկար տարի էր մի երկրի համար այնպիսի ուղիով, որը թույլ չէր տալիս երկրի ներսում, մեկ մեծ ընտանիքում, խժդժություններ ազգային կամ կրոնական հատկանիշներով:

Նուրսուլթան Նազարբաեւն ասել է. «...Սահմանադրությունը դարձավ մեր ազատության հիմքը: Այն ամրագրել է մեր հաղթանակների, ձեռքբերումների ողջ համալիրը, ինչը բերել է անկախությունը»: Այսօր բացարձակապես բոլոր ղազախստանցիները հպարտ են իրենց Հայրենիքով եւ Ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւով: Բառացիորեն վերջերս Ղազախստանի ժողովուրդն իր առաջնորդի հետ հայացք գցեց ապագայինՙ առաջադրելով «Մենգիլիկ Յոլ» գաղափարը: Այժմ երկրի հիմնական օրենքի ընդունման 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում աշխույժ աշխատանք է տարվում գիտական, հասարակական հնչեղություն ունեցող մեդիա նախագծերի իրականացման ուղղությամբ: Բոլոր միջոցառումների իմաստը հանգում է այն բանին, որ յուրաքանչյուր ղազախստանցի անձամբ զգա սահմանադրական հիմնարար սկզբունքների կենսագործման արդյունքները, պետության հոգածությունն ու սեփական պատասխանատվությունը երկրի զարգացման, հասարակական համաձայնության ամրապնդման, նոր ղազախստանյան հայրենասիրության ձեւավորման համար:

Շատերն անսխալ կերպով հաստատում են, որ Սահմանադրությունը իրավական պետության խորհրդանիշն է, հիմնարար փաստաթուղթ, որի շուրջն է դիրքավորվում երկրի ողջ կենսագործունեությունը: Սահմանադրության 20-ամյակը բոլոր ղազախստանցիները անկապտելիորեն կապում են իրենց հայրենիքի անկախության հետ:

Սահմանադրության ընդունման 20-ամյակը շատ ղազախստանցիներ գնահատում են իբրեւ նոր պետականության զարգացման, ազգային միասնության, վաղվա օրվա հանդեպ վստահության եւ կայունության խորհրդանիշ: Հատուկ այդ օրվա կապակցությամբ Ղազախստանի նախագահի հրամանագրով թողարկվել է «K,азаk,стан Конституциясына 20 жыл» հոբելյանական մեդալը:

Եթե դեռ 20 տարի առաջ երկրի շատ բնակիչներ չէին կարողանում իրենց պատկերացնել հին խորհրդային համակարգից դուրս եւ կորցրել էին իրենց, ապա այսօր ղազախստանցիների գրեթե 90 տոկոսը վստահ համոզված են, որ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիությունը իրենց համար գլխավոր ինքնահաստատող չափանիշն է:

Հենց 1995 թ. Սահմանադրությունն է ներմուծել մի շարք նորարարություններ Ղազախստանի քաղաքական համակարգի արդիականացման ուղղությամբ: Նրանում հիմնադրված է ամուր, միջազգային չափանիշներին համապատասխանող, հասարակական համաձայնության եւ միջէթնիկական հանդուրժողականության ղազախստանյան մոդելի իրավական հիմքը, որն իրավամբ կոչվում է Յըլբասիի մոդել: Ամենագլխավորն այն է, որ գործող Սահմանադրության հիմքում դրված է հասարակության մեջ համաձայնության գաղափարը: Սահմանադրությունը փաստորեն համամարդկային արժեքների վրա հիմնված մի պայմանագիր մարդու, հասարակության եւ պետության միջեւ:

Սահմանադրության ընդունման օրն իրավամբ կարելի է համարել որեւէ պետության ու ժողովրդի կյանքում հատուկ օր, քանի որ այն ամրագրում է բեկումնային պատմական իրադարձություններ: Դրա հիման վրա, մասնավորապես Ղազախստանը, կարողացավ անցնել մի դժվարագույն ժամանակաշրջան, որը հավասար էր հեղափոխական փոխակերպումների: Անցնել այդ ճանապարհը եւ չթաղվել քաոսի եւ անվերջ հակամարտությունների ճահճում, չկորցնել պետականությունը, պահպանել ժողովրդին եւ ապագայի հանդեպ հավատով տոգորել նրան: Սահմանադրությունը օգտագործել է մարդկության պատմական եւ ժամանակակից փորձը: Երկրում ընդունվող յուրաքանչյուր օրենք եւ ենթաօրենսդրական ակտ ոչ մի դեպքում չպետք է հակասի Սահմանադրությանը: Սահմանադրական այս դրույթների կարեւորության մասին է վկայում եւ այն, որ դրանց պաշտպանության համար ստեղծվել է հատուկ դատական իշխանության պետական մարմինՙ ՂՀ Սահմանադրական խորհուրդ:

Սահմանադրության արժեքը որոշվում է ոչ միայն նրա բովանդակությամբ, այլեւ, որը ոչ պակաս կարեւոր է, գործնական իրագործմամբ, իսկ դա վճռորոշ կերպով կախված է ժողովրդի եւ իշխանության քաղաքական-իրավական մշակույթի մակարդակից: Որպեսզի օրենքն իսկապես աշխատի, որպեսզի նրան հետեւեն, անհրաժեշտ է հասնել իրավապահ, դատական եւ բոլոր մյուս իշխանության ճյուղերի անվերապահ գործունեությանը, միաժամանակ հարկավոր են եւ սեփական ջանքեր օրենքը պահպանելու ուղղությամբ:

Այս խնդիրը արդիական է նաեւ այսօր, քանի որ Սահմանադրությունը իմանալը, ընդունելն ու այն իրագործելը իրավական պետության հաջող ձեւավորման, ժողովրդավարության ուղղությամբ երկրի զարգացման կարեւորագույն բաղադրիչն է:

Այդ գործընթացների անշրջելիությունն ապահովելու համար բոլոր ղազախստանցիներին հարկ է սովորել ապրել ըստ Սահմանադրության, խստորեն հետեւել օրենքի տառին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.