AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1028, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ «Twitter-ՈՎ» ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔԸՙ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Աշխարհի շատ մեծ քաղաքներ կարող են հպարտանալ իրենց երկնաքերներով, հուշարձանային կոթողներով, թանգարաններով, ջազային կենտրոններ, կամ գինիների հայրենիք լինելով, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող ներկայանալ աշխարհին որպես տեխնոլոգիական առումով ամենազարգացածը, ամենաառաջավորը լինելու հանգամանքով: Այդ տիտղոսը կրելու պատիվը պատկանում է իսպանական փոքրիկ Հուն (Jun) քաղաքին:

Իսպանիայի հարավում գտնվող Անդալուզիա մարզի մեջ մտնող Գրանադա նահանգի փոքրիկՙ ընդամենը 3,500 բնակիչ ունեցող այդ քաղաքը 2011 թվի սեպտեմբերից «Twitter» սոցիալական ցանցն է օգտագործում տեղական կառավարման ծառայությունները (սկսած աղբահանությունից, մինչեւ կրթական եւ բժշկական) ավելորդ թղթարարությունից եւ բյուրոկրատիզմից փրկելու համար:

Կալիֆոռնիայում հիմնավորված սոցիալական այդ ցանցը նաեւ մեծ պատվի է արժանանում հռոմեացիների կողմից 2200 տարի առաջ կառուցված այդ հինավուրց քաղաքում, որտեղ Twitter-ին նվիրված տարեկան կոնֆերանսներ են անցկացվում: Քաղաքապետ Խոսե Անտոնիո Ռոդրեգես Սալասը 1999 թվից է փորձարկում տեխնոլոգիական նորագույն միջոցներըՙ բարելավելու համար քաղաքացիների սպասարկումը: Նրան, ամառային շոգ օրերին, երբեմն կարելի է տեսնել քաղաքի կենտրոնում Twitter-ի խճանկարով զարդարված հսկայական կոթողի կողքին, որի շուրջը պտտվում է մանկական կարուսելը: Նա հպարտությամբ նշում է, որ Twitter-ի շնորհիվ վերջնականապես հնարավոր է եղել ձերբազատվել ժամանակին ֆրանսիացիների կողմից պարտադրված ավելորդ գրագրություններից: «Twitter-ը րոպեի հասարակությունն է ձեւավորել, հրատապ հարցերին շատ արագ լուծումներ գտնելով: Մենք որոշեցինք, որ յուրաքանչյուր անհատ պետք է ունենա Twitter-ի իր էջը, որպեսզի երկկողմ կապը ապահովվի եւ անհատը զգա, որ իր հարցերին լուծում է տրվել, որը նշանակում է, որ գնահատել են, կարեւորություն են տվել այդ անհատի հոգսերին», ասում է նա:

Առայժմ վեցհարյուր քաղաքացի է օգտվում ծառայությունից: Նրանք բժիշկների հետ ժամադրվում են, վերանորոգման կարիք ունեցող բակային որեւէ նստարանի, կամ փողոցային լամպի մասին հաղորդում, դպրոցական ճաշարանների վերաբերյալ տեղեկացնում պատկան մարմիններին Twitter-ի միջոցով:

Իսկ ինչպե՞ս են մեծահասակները, կամ տեխնոլոգիաներին լավ չտիրապետող քաղաքացիները վերաբերվում նորամուծությանը:

Անապահով խավի ներկայացուցիչ, հավաքարար Էլենա Ալմագրոն ժամանակին գրել-կարդալ չէր սովորել եւ մտքովն անգամ չէր կարող անցկացնել, որ մի օր գործ կունենա նորագույն տեխնոլոգիաների հետ: Քաղաքապետի խրախուսմամբ 60-ամյա կինը այժմ իր թոռնիկի հետ կուրսերի է հետեւում: «Երբ այդ ապարատները տեսա առաջին անգամ, մտածեցի, որ լուսնի վրա եմ: Կարծում էի, որ չեմ կարողանալու, բայց հաղթահարեցի», խոստովանում է նա, ավելացնելով, որ 90 տարեկան մի ծեր տղամարդ էլ կա վերապատրաստական խմբում:

Քաղաքապետի խոստովանությամբ ինտերնետից եւ wifi-ից անվճար օգտվելու հնարավորություն է տրվել բոլորին: Նույնիսկ ոստիկանների քանակն է զգալիորեն նվազել: «Կարելի է ասել սա իշխանություն-քաղաքացի փոխադարձ թափանցիկության լավագույն օրինակն է», ասում է Սալասը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.