AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 996, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ՀԵՏԱԶՈՏԵԼՈՎ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ: ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ»

Հ. Ծ.

Վերապատվելի դոկտ. Փիթեր Դողրամջիի վերոնշյալ հատորը («Exploring Our Faith: In the words of the Apostles՛ creed») գրախոսելով վերապատվելի դոկտ. Վահան Թութիկյանը գրում է, որ այն ժամանակակից հայ ավետարանական գրականության սպասված գրքերից է, որն ամփոփում է քրիստոնեական եկեղեցու հիմնադիր սկզբունքները:

Հատորի 37 հակիրճ գլուխներում, գրում է Թութիկյանը, հեղինակը տող առ տող, բառ առ բառ վերլուծում է Առաքյալների հավատամքի խոսքերը եւ մեկնաբանում նրանց իմաստը, եւ հակառակ որ գրությունները նախկինումՙ 1977-79 թվերին, հոդվածաշարի տեսքով լույս են տեսել Հավերթաունի (Պենսիլվանիա) Հայ նահատակաց Ծխական եկեղեցու «Նյուզ Բյուլետեն» ամսագրում, դրանց ընթերցումը այսօր էլ, ըստ նրա, այժմեական է եւ ուսանելի:

Չնայած անձամբ առաքյալների կողմից չեն գրվել, բայց «Հավատամքի» խոսքերը հիմնականում պարունակում են նրանց քարոզներն ու հորդորները: Դրանք հավանաբար գրի են առնվել մ.թ. երկրորդ հարյուրամյակում, բայց հետագայում ենթարկվել են որոշակի ճշգրտումների:

Գրախոսականից տեղեկանում ենք, որ Փիթեր Բուտրոս Դողրամջին ծնվել է Հալեպում (Սիրիա), ճեմարանային կրթություն ստացել Հալեպի քոլեջում, ապա կրթությունը շարունակել նաեւ Բեյրութի Ամերիկյան համալսարանում եւ Մերձավոր Արեւելքի Աստվածաբանական կրթօջախում: Մոտ երկու տասնամյակ հայկական, պրեսբիտերական եւ այլ եկեղեցիներում ծառայելուց հետո նա մեկնել է Մ. Նահանգներ, որտեղ մագիստրոսի եւ հետագայում փիլիսոփայության դոկտորի աստիճաններ է ստացել Պրինստոնի աստվածաբանական ճեմարանից: Հովվական, կրթական եւ վարչական պաշտոններ վարելուց հետո Սիրիայում, Բեյրութում, Ջեզիրեում, Հավերթաունում, Հոլիվուդում եւ Նյու Յորքում, դոկտ. Դողրամջին այժմ թոշակառու է: Նշանակալի դեր է ունեցել Ամերիկայի Հաj ավետարանական միության կազմավորման մեջ:

Դողրամջիի գիրքը ձեռք բերելու համար գրախոսողը խորհուրդ է տալիս այցելել «amaa.org» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.