AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 958, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՊԸ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԻՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ

Պատրաստեց Պ. Ք.

Ռասիստական խոսքեր NBC ալիքով

Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամպը, որը սեփական միջոցներով մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական արշավին, պատրաստ է անհրաժեշտության դեպքում 1 մլրդ դոլար ներդնել այդ գործում: Նա ինքը այդ մասին հայտարարել է GBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այովա նահանգում կազմակերպված մամլո ասուլիսում Թրամպը լրագրողների հարցերից մեկին պատասխանելիս ընդգծել է, որ նախընտրական արշավի բյուջեն իր համար «կարեւորություն չունի», քանի որ ինքը վաստակում է տարեկան 400 մլն դոլար: Գործարարը հավաստիացրել է, որ իր միակ նպատակն է «Ամերիկային վերադարձնել երբեմնի մեծությունը»: Նա ավելացրել է, որ հնարավոր չի լինի դա անել առանց երկիրը հարուստ դարձնելու:

Ավելի վաղՙ օգոստոսի 13-ին հայտնի էր դարձել, որ միլիարդատիրոջ «Trump Organization» ընկերությունը ձեռք է բերել համացանցի հազարավոր տիրույթային անուններ, որոնք անցյալում վատ էին արտահայտվել Թրամպի մասին: Նման կայքերի թվում են DonaldTrumpSucks.com-ը, TrumpCorporationSucks.com-ը, NoMoreTrump.com-ը եւ այլն:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու դառնալու իր մտադրության մասին Դոնալդ Թրամպը հայտարարել էր հունիսի 16-ին: Դրանից հետո նա արել էր մի շարք աղմկահարույց հայտարարություններ, մասնավորապես նախագահական մրցավազքում իր ախոյան Լինդսի Գերմին «ապուշ» էր անվանել եւ հրապարակել էր նրա հեռախոսահամարը: Չնայած դրան, հուլիսի 20-ին «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակած հարցման արդյունքները վկայում են, որ Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուների մեջ Թրամպը առաջատար է. ընտրողների 20 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել նրա օգտին:

Իր հերթին «The Huffington Post» թերթը գրում է Թրամպի հետ կապված որոշ սկանդալների մասին: Խոսքը մասնավորապես մեքսիկացի ներգաղթյալների վերաբերյալ NBC հեռուստաալիքով նրա արած հայտարարությունների մասին է: Վերջիններիս ռասիստական բնույթի պատճառով NBC-ի ղեկավարությունը վերջերս հայտարարեց, թե այլեւս չի հեռարձակելու աշխարհի եւ ԱՄՆ-ի գեղեցկության մրցույթները, որոնք սովորաբար իրականացվում էին Թրամպի գործընկերությամբ: NBC-ն դատապարտել է ներգաղթյալների վերաբերյալ հունիսի 16-ին Դոնալդ Թրամպի արած հայտարարությունը: Մեքսիկական Televisa հեռուստաալիքը նույնպես «անընդունելի» է որակել Թրամպի խոսքերը, որոնք «վիրավորում են ամբողջ մեքսիկական ժողովրդին»: Televisa-ն որոշել է դադարեցնել առեւտրային հարաբերությունները Թրամպի հետ:

Ի՞նչ էր ասել Թրամպը: Իրեն նախագահության թեկնածու հայտարարելովՙ 69-ամյա հանրապետականը հեռուստաեթերում ասել էր, որ Մեքսիկան ԱՄՆ է ուղարկում «խնդրահարույց տարրերի», որոնք «իրենց հետ բերում են թմրադեղեր, հանցագործություններ, բռնաբարություններ»:

Անշարժ կայքի մագնատ Թրամպը խոստացել է պարիսպ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վրա եւ դրա ծախսը գանձել Մեքսիկայի իշխանություններից:

Փորձագետները կարծում են, թե Դոնալդ Թրամպի նախագահ ընտրվելը անհավանական է: Սակայն դա բնավ չի նվազեցնում Թրամպի խանդավառությունը, որը վերջերս հաստատեց ընդհատակյա ներգաղթի վերաբերյալ ավելի վաղ իր արած այն հայտարարությունը, թե հենց դրա պատճառով է, որ «երկիրն ունի լուրջ խնդիրներ»:

Դոնալդ Թրամպը ԱՄՆ-ում հարստություն է դիզել անշարժ գույքի, մասնավորապես խաղատների եւ երկնաքերների ոլորտում: Նա ամուսնացած է եղել երեք անգամ, ունի հինգ զավակ եւ իր անունը գրում է իրեն պատկանող բոլոր շենքերի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.