AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1048, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԹԵՔԵՅԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված վեցերորդ «Ամառային ճամբար» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որի մասնակիցն են մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց անհատական, մտավոր, ֆիզիկական զարգացմանը:

Գեղատեսիլ բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքրական ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Հետաքրքրական ու բովանդակալից էր արշավը դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցություն ունեցան նաեւ գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, ճամբարի օլիմպիական խաղերին, «Ձեզ տեսնենք, աղջիկներ» եւ «Ձեզ տեսնենք, տղաներ» մրցութային ձեռնարկներին, ինչպես նաեւ ազգագրական երգերի ու պարերի փառատոնին: Լավագույն մասնակիցները խրախուսվեցին եւ պարգեւատրվեցին շնորհակալագրերով:

Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքների ու դպրոցների պատմությունը, այս ամենը համեմելով երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Իսկ երեկոյան վառվեց հրաժեշտի խարույկը: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» նախագիծը մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններից ժամանած երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական ու անհատական զարգացմանը: Հուսանք, որ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը, որն աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.