AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 964, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2015 Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` ,Մոբիլնիյե Տելեսիստեմիե ՀԲԸ-ն, հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, ներառյալՙ ընկերության արտասահմանյան դուստր ձեռնարկությունների հիմնական ֆինանսական արդյունքները:

ՄՏՍ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. երկրորդ եռամսյակում գործունեության արդյունքում, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է նախատեսված ֆինանսական եւ գործառնական հիմնական ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում, ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 18,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 9,2% աճ), իսկ գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 8,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 4,2 % աճ):

Ներկայացված հաշվետվությամբ արձանագրվում է, որ եկամուտների ընդհանուր միտումը նաեւ սմարթֆոնների տարածման եւ բաժանորդներիՙ տվյալների փոխանցման սակագնային պլանների անցման շնորհիվՙ այդ ծառայություններից օգտվելու շնորհիվ ստացվող եկամուտների աճի արդյունք է: Եռամսյակային եկամուտների աճը պայմանավորված է սեզոնային գործոններով. առաջինի համեմատՙ երկրորդ եռամսյակում ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական հասույթի (ARPU) ցուցանիշն աճել է 10,5% (2,836 դրամՙ 2,565 դրամի համեմատ): Ցուցանիշի եռամսյակային աճը համապատասխանում է սեզոնային կանխատեսելի միտումներին, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակահատվածում ռոումինգ ծառայությունների օգտագործման ծավալների աճով:

Երկրորդ եռամսյակի ընթացքում ծառայությունների վաճառքից մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOU) ցուցանիշը, որը կազմել է 536 րոպե, առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 8,7%-ով (առաջին եռամսյակում կազմելով 493 րոպե): Այս ցուցանիշի տարեցտարի արձանագրվող աճը ՄՏՍ ընկերությանՙ ձայնային ծառայությունների օգտվելու խթանմանն ուղղված ջանքերի արդյունք է:

2015թ. հունիսի 30-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 2,1 միլիոնի ցուցանիշը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդներն այժմ 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդները 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարելիս այժմ կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆՙ Երեւանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:

Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին:

Կոտայքի մարզով ավարտին հասցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ բոլոր մարզերում բջջային սարքերից 911 եւ 112 անվճար հեռախոսահամարներին ստացվող զանգերը վերահասցեավորվում են դեպի համապատասխան մարզիՙ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչի շնորհիվ մարզերում էականորեն կկրճատվի գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ամառային նոր սակագները ռոումինգում

2015 թ. օգոստոսի 7-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Չեխիայում եւ Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարող են ստանալ զանգեր եւ ,Զանգ Հայաստանե ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաճելի եւ անմոռանալի հանգիստ է մաղթում իր բաժանորդներին` հնարավորություն ընձեռելով ավելի ցածր սակագներով ցանկացած պահի կապի մեջ լինել հարազատների հետ եւ կիսվել վառ տպավորություններով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ նախկինում նշված երկրներում գտնվելիս ռոումինգում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 260 դրամ/րոպե, իսկ ,Զանգ Հայաստանե ծառայության սակագինըՙ 390 դրամ/րոպե:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ ,111 օնլայնե պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Խոսելաժամանակ, SMS-ներ եւ ինտերնետ ֆիքսված ամսավճարի դիմաց ՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

Մինչեւ ս. թ. դեկտեմբերի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքումՙ ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ, դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն եւ 500 ՄԲ ինտերնետ:

«Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի շրջանակում «Հատուկ» փաթեթի բաժանորդները եւս, բացի ներառված խոսելաժամանակից եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից, այժմ կստանան նաեւՙ 500 ՄԲ ինտերնետՙ միեւնույն 2500 դրամ ամսավճարի դիմաց:

«Հաշվի առնելով բջջային ինտերնետի` օրեցօր աճող պահանջարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել բջջային ինտերնետ ծառայությունների շարքը, այս անգամ ընկերության հետվճարային բաժանորդներին առաջարկելով իրենց կարիքներին առավելագույնս հարմարեցված տարբերակ` խոսելաժամանակ, կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, եւ արդեն նաեւ ինտերնետ, եւ այս ամենը` մատչելի ամսավճարի դիմաց»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ` այսուհետեւ ,Խոսում է քաղաքըե հետվճարային սականգային պլանի բաժանորդներին առաջարկվող «Հատուկ» փաթեթը վերափոխվում է առանձին սակագնային պլանի եւ կգործի ,Խոսում է քաղաքըե սակագնային պլանի շրջանակներից դուրս:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.