AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1367, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՐԴԵՆ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՄԵՆՔ ՄԵԶ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ»ի ներկա համարում մեր աշխատակիցներից երեքը, առանց միմյանց հետ պայմանավորվելու, անդրադարձել են վերջին շաբաթներին Հայաստանում գրանցված սպանություններից, ինքնասպանություններից եւ ուժային հաշվեհարդարներից մի քանիսին: Եվ իրավացիորեն: Վերջին շրջանում դրանք այնքան շատ ենՙ որքան արտառոց: Կացնահարություններ, բիզնես շահերի բախման հետեւանքով հաշվեհարդարներ, շուկայում հաջողակ գործարարների խորհրդավոր ինքնասպանություններ, անվտանգության մասնավոր ծառայության աշխատակցի խոշտանգում եւ, ընդհակառակն, ոստիկանի կողմից քաղաքացու, այն էլՙ մեծահասակ քաղաքացու ապտակում, եւ այլն: Դեռ չհաշված երթեւեկության կանոնները չհարգելու կամ տրանսպորտային միջոցի անսարքության պատասխանատվությունից խուսափելու հետեւանքով պատճառված ամենօրյա զոհերն ու վիրավորները:

Ոմանք կարող են այս եւ նման երեւույթները բացատրել հուլիս-օգոստոս ամիսներին մեր երկրի տարածքում արձանագրված բացառիկ շոգ եղանակով: (Չեմ կատակում): Ուրիշներՙ հանրապետությունում ամենաթողության մթնոլորտի ծանրացումով: Եվ ուրիշներՙ տնտեսական ճգնաժամով: Իսկ այլքՙ մեծ կատակլիզմներից առաջ տարբեր հասարակություններում նկատվող վատ բնազդների կուտակումներով...

Թերեւս կարելի էր այլ պատճառներ էլ թվարկել, սակայն այդ պարտականությունը թողնենք մեր սոցիոլոգներին ու քաղաքագետներին, առաջիններն իրենց մասնագիտական (եթե ունեն) հմտությունների, իսկ մյուսներն իրենց քաղաքական կողմնորոշումների թելադրանքով արտահայտվելու:

Սակայն դրանցից եւ բոլորիցս առաջ այս երեւույթների մասին պետք էր խոսեին մեր դատախազության ու ոստիկանության մասնագետները, որոնց մոտ են գտնվում, ենթադրելի է, իրականՙ հրապարակված կամ չհրապարակված տվյալները, որոնք կարող են սոցիալական, բարոյական, արժեքահամակարգային, նյութական ու քաղաքական ընդհանրացումների համար կարեւոր նյութ տալ: Ընդհանրացումներՙ որոնք խիստ կարեւոր կլինեն կրթադաստիարակչական ոլորտի մասնագետների, լրագրողների, հոգեւոր ոլորտի աշխատողների համար: Եվ առաջին հերթինՙ իշխանությա՛ն համար:

Մինչդեռ, գրեթե վստահ եմ, մեր դատախազությունը կրկին, ինչպես ամեն տարի կամ եռամսյակը մեկ, պաշտոնական զեկույցներում կբավարարվի ընդհանուր թվարկումներով, շատ-շատՙ սեռային ու տարիքային դասակարգումներով, եւ ամենակարեւորը իրենց համարՙ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նմանօրինակ արարքների հետ քանակային համեմատությամբ, չմոռանալով ամենակարեւորը (միշտ իրենց համար)ՙ ցույց տալ կրիմինալ երեւույթների նվազող դինամիկան, որը, իրենց կարծիքով, ուղիղ համեմատական է պաշտոնում մնալու համար...

Բայց իրոք, խիտ ժամանակահատվածում ոճրային արարքների եւ անօրինականությունների այսքան խիտ կուտակումները պետք է մտահոգեն բոլոր պատասխանատուներին: Ինչպիսի՞ խմորումներ, արժեքային փոփոխություններ եւ վերիվայրումներ են տեղի ունենում մեր հասարակության մեջ, դրանք ո՞ւր են սպառնում տանել մեր ժողովրդին ու երկիրը, որո՞նք են այդ բոլորի պատճառները, ի՞նչ կարող ենք անել ներազդելու համար բացասական միտումների վրա:

Այլապես, իրոք, մի օր կդադարենք ճանաչել մենք մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.